Ասում եմ՝ էս մոդա ընկած «social distancing»-ի մեջ տրամաբանական սխալ կա:
Մարդիկ խի նոր ե՞ն իրարից social distancing եղել: Լյուբոյ առիթով իրար գլխի հավաքվելուց՝ մարդա իրա հեռախոսի հետ ա լռվում..
Պիտի լիներ «physical distancing»..
Ասում եմ՝ էս մոդա ընկած «social distancing»-ի մեջ տրամաբանական սխալ կա:
Մարդիկ խի նոր ե՞ն իրարից social distancing եղել: Լյուբոյ առիթով իրար գլխի հավաքվելուց՝ մարդա իրա հեռախոսի հետ ա լռվում..
Պիտի լիներ «physical distancing»..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես լատվիական նորությունների տակ մեկնաբանությունները որ կարդում եմ, երկու հիմնական ճամբար կա։ Երկուսն էլ իրավիճակից դժգոհ են։ Պարզապես առաջինները նեղվում են մտցված սահմանափակումներից, իսկ երկրորդները դժգոհում են, որ քիչ են սահմանափակել, չինական մոդել են ուզում, որ բոլորը տանը մնան։ Բա թե մի ամսի եղածն ինչ է, զատո հետո հանգիստ կապրենք։ Իսկ թե արտասահմանից եկողների հետ ինչ են անելու, չեն մտածել։ Եթե բոլորին երկու շաբաթով պարտադիր փակելու եք, դա տեղով կսպանի տուրիզմն ու ոչ միայն։ Չեմ հարցնում, որովհետև չեմ սիրում անծանոթ մարդկանց հետ օնլայն վեճի բռնվել։ Իմ համար էականն է, որ նման մարդիկ կան, ու մեկ-երկու հոգի չեն, շատ են։ Ենթադրում եմ՝ ԱՄՆ-ում կլինեն։ Ինչը նշանակում է, որ կառավարությունը ինչ որոշում էլ ընդունի, որոշ մարդկանց համար այն անընդունելի է լինելու։ Ու եթե lockdown չանեն, մահացած ծերուկների (գուցե նույնիսկ ուրիշ հիվանդություններից մահացած) զավակները կարող է զինված փողոց դուրս գան․․․
Տենաս իսկ կա՞ կառավարություն, որը իրա բնակչությանը չի դրել սենց երկնտրանքի առաջ․ կամ սաղ փակում ենք, բոլորը սաղ են մնում, բայց կարող ա անգործ, ջղային ու սոված, կամ չենք փակում, ու բոլորը մեռնում են։
Ասենք ալամ աշխարհը փակելու տեղը հայտարարեին, որ ծանր էպիդեմիոլոգիական վիճակ ա, սրանք սպիմպոտմներն են, սրանք խոցելի խմբերն են, սրանք վարակվելու հնարավոր հետրանքներն են։ Ով սիմպտոմ ունի մնում ա տանը՝ ինքնամեկուսացվում ա, ում տանը խոցելի խմբեր կան, կամավոր մնում ա տանը։
Իսկ կառավարությունն իրա կողմից անում ա հետևյալը․ մեծ միջոցներ ա մոբիլիզացնում առողջապահական համակարգի համար, արագ սարքում ա լրացուցիչ հիվանդներ ընդունելու հարմարություններ ու մահճակալների թիվը քառապատկում ա, մեծ պատվերներ ա տալիս բժշական անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ արտադրողներին (մարդիկ հիմի մի ամսում տիեզերական ռակետ են հավաքում, մասկա ու վենտիլյատոր կարան հավաքեն) մոբիլիզացնում ա կամավորներին, հատկապես նրանց ովքեր բժշկության հետ առնչություն են ունեցել, կազմակերպում ա 2-3 շաբաթվա թրեյնինգներ այն կամավորների համար, որոնք պատրաստ են խնամել հիվանդ, բայց չգիտեն ոնց։ Ես ոնց հասկացել եմ, էս հիվանդների խնամքը գրիպի հիվանդի խնամքի պես բան ա․ հատուկ միջամտություն չի պահանջում։ Մի մասի համար շնչառական ապարատ կամ սիստեմա միացնել ա պետք, էտ էլ մասնագետները կարան անեն։
Իտոգում, տնտեսությունը չենք պարալիզացնում, մարդիկ զբաղվում են համ իրանց գործով համ հանրօգուտ աշխատանքով։ Կինս օրինակ գրանցվել ա մեր ԱՆ-ի կամավորների բազայում․ մի օրում 2000 մարդ էր գրանցվել։ Ես էլ ասել եմ, որ կգամ հիվանդ տեղափոխելու, դեղ հասցնելու, ու սենց բաների, եթե պետք ա։ Համոզված եմ սաղ աշխարհը զուգարանի թղթի հերթում իրար սպանելու ու վարակելու փոխարեն համերաշխ կմոբիլիզացվեր ու կպայքարեր։ Արդյունքում էլի լիքը մահեր կլինեին, բայց մարդիկ կհամակերպվեին, որ իրանք ամեն ինչ արել են ու օգտակար են եղել։ Գլոբալ առումով էլ սաղ աշխարհին կրիզիսի առաջ չեն կանգնացրել։
Չէ, փոխարենը Թրամփը իրան wartime president ա հայտարարում։ Էսօր արդեն մանրից ականջներս սովորացնում են, որ 12-18 ամիս ձգվելու ա էս ամեն ինչը։ Իրանց ի՞նչ կա, վաժնի դեմքերով էշ-էշ ելույթներ են ունենում, կարան հա էլ ունենան։
Ընտիր լուծում ես առաջարկում։ Բայց Չինաստանի "հաղթանակից" ու ԶԼՄ-ների սարքած հիսթերիայից հետո պրակտիկորեն անհնար։
Հաղթանակը չակերտների մեջ եմ գրել, քանի որ վերջին օրերին Չինաստանում նոր դեպքերի քանակը էլի սկսել է շատանալ։ Ներսում հաղթեցիք, դրսից կբերեն։
https://rus.delfi.lv/news/daily/abro....d?id=51985401
Մինչև վակցինը չլինի, հաղթանակի մասին խոսելն անիմաստ է։ Եթե իհարկե հաղթած երկրները պատ չսարքեն պարտվածներից առանձնանալու համար (Թրամփի ականջը կանչի)։
Վակցինն էլ, ասում են, մի տարուց շուտ չի լինի։ Չնայած կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են, իբր նենց պրոցես է, որը հնարավոր չէ արագացնել։ Չգիտեմ, խելքս չի հասնում։ Կարո՞ղ է մեկ էլ տեսար ձևը գտնեն։ Կամ "գտնեն", այսինքն վաղուց գիտեին, բայց սպասում էին հարմար պահի։ Հա, սենց պահերին ուզես չուզես, սկսում ես տարատեսակ դավադրությունների հնարավորությունն էլ դիտարկել։
Տրիբուն (20.03.2020)
Եվրոպա, համենայնդեպս Ավստրիա ու Գերմանիա, մեծ մասին պարզ հասկանալիա, թե իրանք ինչի են ուզում հասած լինել:
Ստեղ բոլորն էլ ասում են, որ վիրուսը էլ կանգնեցնել չի լինի, եթե մի ամիս փակվես, ամբողջովին վերացնես, էլի դրսից գալու ա ապագա մի քանի ամսում:
Մի քանի ամսում բնակչության մեծ մասը վարակվելու ա, ու շեշտը herd immunity-ի վրա՝ վարակվածները փուլ առ փուլ lockdownից դուրս կգան ու վիրուսի տարածումը կդանդաղի:
Բայց հիմնական խնդիրը էս պահին միաժամանակ վարակվողների քանակն ա, էտ թվի մեջ հոսպիտալացվածների թիվը, էտ թվի մեջ ինտենսիվ բուժում պահանջողների թիվը: Գլխավոր համեմատությունը արվում ա Իտալիայի հետ, որտեղ արդեն ինտեսիվ բուժում չեն կարողանում բոլորին մատուցել, դրա համար զոհերի թիվը կտրուկ աճում ա: Մենակ նոր հոսպիտալներ կառուցելով հարցը չի լուծվուվ, էտքան առողջ մասնագետ չի լինելու հիվանդներին բուժելու, ողջ գործընթացը կորդինացնելու ու կենսական անհրաժեշտության արտադրությունը ոտի վրա պահելու համար:
Դրա համար էլ բոլոր եվրոպական երկրներն էլ իրանց կանխատեսումներին համապատասխան social distancing միջոցառումներ են կիրառում:
Հաշվի առնելով, որ մեծ մասին չեն տեստավորում, իսկ շատերն ընդհանրապես առանց սիմպտոմների են վարակը տանում, դու էդ փուլ առ փուլ lockdown-ից դուրս գալը ո՞նց ես պատկերացնում։ Ասենք, կամացից սկսեն 50 հոգանոց հավաքույթները թույլ տալ, ո՞նց են որոշելու ում կարելի է գնալ, իսկ ով պիտի տանը նստի։ Եթե բոլորին թույլ տան, վախենամ մարդկանց մոտ էլի հիսթերիա սկսվի, թե իշխանությունները բիզնեսի շահերին ընդառաջ գնացին, տատս հիվանդացավ ու մահացավ, ո՞վ է պատասխան տալու։
Տրիբունը մի քանի էջ առաջ լինկ էր դրել։ Իտալիայում մահացածների 99%-ը ուրիշ հիվանդություն էլ է ունեցել։ Եթե դա հաշվի առնենք, ու ուրիշ հիվանդություններից մահացությունը հաշվի առնենք, կարող է պարզվի էս վիրուսը էնքան մահացու չէ, որ դրա դիմաց պայքարն արդարացնի տնտեսության ու մարդկանց հոգեվիճակի նման անկումը։
Վապշե էս պահին ըստ ստատիստիկայի, եթե ինչ որ մեկը կորոնավիրուս ունի, ուրիշ ոչ մի բանից չի մահանում։ Ինչ-որ սուպերգերոյ են դառնում էդ վիրուսով մարդիկ ։Դ
Քանի մյուս հիվանդություններից մահերը չեն հանել, մոտավոր էլ չենք կարա հասկանանք մահացությունն ինչքան ա, ինչ որ դժվար ա հավատալ, որ էս ընթացքում ոչ մի 92 տարեկան իտալացի պապիկ ինսուլտ չի ունեցել։
The cake is a lie.
ապեր, դու հուսով եմ չես ակնկալում, որ ես պտի էտ մոդելը իմանայի, կամ իմանալու դեպքում քեզ մի գրառումով հասասնլի ձևով բացատրեի, թե որ պահից ու որ թվերի հիման վրա իրանց համար հիմնավորված կլինի, որ վիրուսի տարածումը դանդաղում ա, ու սահմանափակումները կարելի ա քչացնել:
Հուսով եմ, կամաց-կամաց lockdown-ից դուրս գալ դու բառից բուն իմաստով անձնավորված չես պատկերացնում, որ պետք է մենակ վարակված լավացածներին թողեն տնից դուրս գալ: Խոսքը միջինացված թվերի մասին ա:
հ.գ. բոլորին պետք էլ չի որ տեսատավորեն, գնահատականի հիման վրա ա, քանի տեստավորված վարակվածին, քանի շտեստավորված վարակված ա բաժին ընկնում:
Էսօր գիշերվա 12-ից Բավարիան (առաջինը՝ Գերմանիայում) անցնում ա lockdown-ի, բայց ասում են՝ սա դեռ «ամբողջական» lockdown չի, ոնց որ օրինակ՝ Չինաստանում, որովհետև դեռ որոշ բացառություններով կարելի ա տնից դուրս գալ։
Թույլատրվելու ա․
-գնալ աշխատանքի, եթե հոմօֆիս հնարավոր չի
-գնալ գնումների (մենակ)
-գնալ զբոսանքի (առանց ուրիշների հետ կոնտակտի մեջ մտնելու)
-ջոգինգ (վազելը սուրբ ա նեմեցների համար)
-շանը ման տալ (շներն էլ են սուրբ)
Բաց են մնում մենակ սուպերմարկետներն ու դեղատները։
Ակնկալում էի։ Կառավարության որոշումները պիտի քաղաքացիներին հասկանալի լինեն։ Մտածում էի, գուցե Գերմանիայի կառավարությունը քեզ է բացատրել, դու էլ ինձ կբացատրեիր։
Թե չէ այն, ինչ լսում եմ երկրների մեծամասնությունների կառավարության հայտարարություններից, ինձ բացարձակապես անհասկանալի է։ Ասում են՝ մի ամսով արտակարգ դրություն ենք մտցնում։ Իսկ հետո ինչ է լինելու, ոչ մեկ չգիտի։ Եթե հստակ բացատրեն, որ ներկայիս թվերը սենց են, հետևաբար պռագնոզը սենց է, ակնկալում ենք, որ ապրիլին այս սահմանափակումը կհանենք, մայիսին էս մյուսը, էդ ընթացքում herd immunity-ի շնորհիվ նոր վարակումների աճը արդեն չի ավելանա, և այլն, և այլն, ես սենց չէի նեղվի։
Դե դու ծայրահեղության մեջ ես ընկնում, ես էլ ուրիշ ծայրահեղության մեջ ընկնեմ որպես հակակշիռ։ Էսքան ժամանակ մարդիկ գռիպից մահանում էին, ու՞ր էիք։ Ինչու՞ lockdown չէիք անում, վիրուսի վերջը տայինք մեկընդմիշտ։ Որ երկիրն էլ որ հրաժարվեր, մեկընդմիշտ հետը սահմանը փակեինք։ Եթե մարդու մի քանի ամիս ավել ապրելը ցանկացած տնտեսական ցուցանիշից թանկ է։
Տրիբուն (20.03.2020)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ