Բարեկամ ջան էս վարքագիծը ախր էնքան էլ ճիշտ չի, պատկերացրու բոլորը նման կերպ վարվեն

ու ցավոք էդպես էլ անում են, չնայած նրան, որ գոնե էստեղ, էդքան հայտարարվում է, որ մենք սննդի դեֆիցիտ չունենք։
Ես ուրեմն ֆլանդրիայում եմ ու հակառակ Գաղթականի

ամեն օր իմ ռուտինի մեջ է մտնում նախաճաշիս հետ ժամը վեցին 15 րոպե նորությունները նայելը։ Հակառակ դեպքում վազվզոցիս հետ երբեք չեմ իմանա ինչ է կատարվում շուջս։
WHO-ն կարծեմ հունվարի վերջերն էր հայտարարեց որ իրավիճակը էդքան վատ չի, որ պանդեմիա հայտարարվի։ Արդյո՞ք մեռելների թվով է չափվում հայտարարվի պանդեմիա թե՞ ոչ։
Էս ամենին զուգահեռ, մի չորս ամիս առաջ նեթֆլիքսում պատահաբար Բիլ Գեյթսի մի դոկումենտալ ընկավ աչքովս, որտեղ մարդը գլոբալ խնդիրներից ու հնարավոր լուծումներից է խոսում։ Նաև պանդեմիաներից։ Գլխումս դժվար ա տեղավորվում եթե նման ինֆորմացիան մարդկությանը հայտնի է, ինչո՞ւ են հիմա օրը 600 հոգի միայն իտալիայում մահանում։
Մարդկությունը SARS-ի հետ արդեն պատմություն ուներ (ես վիրուսաբան չեմ ու Դատարկը ցավոք ինձ մոլեկուլային կենսաբանությունից ոչինչ չի սովորեցրել

) մի՞թե էդքան դժվար ու երկարատև գործընթաց է համամատելը, հետազոտելը տեսնելու համար թե որքան ագրեսիվ է տվյալ վիրուսը ու որքան է վարակելիության մակարդակը։ Սագիթարիուսն ասում է ջահել-ջահել եզրակացություններ ենք անում, երևի դե եսիմ, բայց էն փաստը, որ նույնիսկ նման կառույցներում են սկզբում գրպանին նայում հետո մնացածին, նույնիսկ նման իրադրության մեջ հեչ հուսադրիչ չի։
Հենա Տրիբուն ձյան լիքը սրտիցս խոսեց WHO-ի մասին։ Քանի որ ես ամեն օր գնացք եմ նստում գործի գնալու համար ինձ վիրուսի գոյատևման հարցն էր ամենաշատը հետաքրքրում(էս էլ երկու աստմատիկ տնակիցներիս համար), չնայած իրանց պատասխանը արդեն երկու ամիս կլինի նույնն է։
Ինչ վերաբերում ա դիմակներին էստեղ էլ արդեն բազմիցս հայտարարվել որ դիմակ կրիր այն դեպքում եթե ինքդ հիվանդ ես։ Լսել եմ նաև որ վախենում են որ դիմակները ընթացքում նաև բժիշկներին չի հերիքի դրա համար վախենում են։
Քիչ առաջ գնացի սուպերմարկետ։ Ստեղ ի դեպ արդեն չորս օր է ինչ լոկդաուն վիճակ է տեսա լիքը մարդիկ դիմակներով։ Ինչ կարգի իռացիոնալ են մարդիկ։ Էն դեպքում երբ անցած երկու երեք շաբաթները բոլորը առանց դրա ամենուր գնում Էին, երբ լիքը վիռուսիկներ իրանց համար զվռնում էին։ Երևի մտածում էին թե չինացիք խիստ վարակվող ժողովուրդ են իսկ եվրոպացիք ընտրյալներ։
Մենք, ի դեպ, ապրում ենք քաղաքի կենտրոնում ու մեր դիմացը կառֆուռ էկսպռես կա․ սկսել ենք նկարել բոլորին, ով զուգարանի թուղթ ա առնում չնայած GDPR-ին

մի բանով պիտի՞ զբաղվենք

։
Էջանիշներ