Տենաս իսկ կա՞ կառավարություն, որը իրա բնակչությանը չի դրել սենց երկնտրանքի առաջ․ կամ սաղ փակում ենք, բոլորը սաղ են մնում, բայց կարող ա անգործ, ջղային ու սոված, կամ չենք փակում, ու բոլորը մեռնում են։
Ասենք ալամ աշխարհը փակելու տեղը հայտարարեին, որ ծանր էպիդեմիոլոգիական վիճակ ա, սրանք սպիմպոտմներն են, սրանք խոցելի խմբերն են, սրանք վարակվելու հնարավոր հետրանքներն են։ Ով սիմպտոմ ունի մնում ա տանը՝ ինքնամեկուսացվում ա, ում տանը խոցելի խմբեր կան, կամավոր մնում ա տանը։
Իսկ կառավարությունն իրա կողմից անում ա հետևյալը․ մեծ միջոցներ ա մոբիլիզացնում առողջապահական համակարգի համար, արագ սարքում ա լրացուցիչ հիվանդներ ընդունելու հարմարություններ ու մահճակալների թիվը քառապատկում ա, մեծ պատվերներ ա տալիս բժշական անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ արտադրողներին (մարդիկ հիմի մի ամսում տիեզերական ռակետ են հավաքում, մասկա ու վենտիլյատոր կարան հավաքեն) մոբիլիզացնում ա կամավորներին, հատկապես նրանց ովքեր բժշկության հետ առնչություն են ունեցել, կազմակերպում ա 2-3 շաբաթվա թրեյնինգներ այն կամավորների համար, որոնք պատրաստ են խնամել հիվանդ, բայց չգիտեն ոնց։ Ես ոնց հասկացել եմ, էս հիվանդների խնամքը գրիպի հիվանդի խնամքի պես բան ա․ հատուկ միջամտություն չի պահանջում։ Մի մասի համար շնչառական ապարատ կամ սիստեմա միացնել ա պետք, էտ էլ մասնագետները կարան անեն։
Իտոգում, տնտեսությունը չենք պարալիզացնում, մարդիկ զբաղվում են համ իրանց գործով համ հանրօգուտ աշխատանքով։ Կինս օրինակ գրանցվել ա մեր ԱՆ-ի կամավորների բազայում․ մի օրում 2000 մարդ էր գրանցվել։ Ես էլ ասել եմ, որ կգամ հիվանդ տեղափոխելու, դեղ հասցնելու, ու սենց բաների, եթե պետք ա։ Համոզված եմ սաղ աշխարհը զուգարանի թղթի հերթում իրար սպանելու ու վարակելու փոխարեն համերաշխ կմոբիլիզացվեր ու կպայքարեր։ Արդյունքում էլի լիքը մահեր կլինեին, բայց մարդիկ կհամակերպվեին, որ իրանք ամեն ինչ արել են ու օգտակար են եղել։ Գլոբալ առումով էլ սաղ աշխարհին կրիզիսի առաջ չեն կանգնացրել։
Չէ, փոխարենը Թրամփը իրան wartime president ա հայտարարում։ Էսօր արդեն մանրից ականջներս սովորացնում են, որ 12-18 ամիս ձգվելու ա էս ամեն ինչը։ Իրանց ի՞նչ կա, վաժնի դեմքերով էշ-էշ ելույթներ են ունենում, կարան հա էլ ունենան։
Էջանիշներ