User Tag List

Էջ 26 145-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #376
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ առաջ գնացի խանութից թեթև առևտուր անելու: Պարզվեց՝ դրսում կյանքը եռում ա: Բիսեդկում տղեքը իրար գլուխ հավաքված լռվցրած էին, խանութներում՝ մարդիկ լիքը, փողոցում՝ սովորական անցուդարձ, հենց մայթի վրա էլ մի հինգ տղամարդ իրար քիթ մտած ինչ-որ բան էին խոսում նենց բեսամթ կարևոր տեսքով, համարյա իրար գրկած: Հա, մեկումեջ՝ դիմակներով անցորդներ: Խանութի դրամարկղի մոտի երեք հոգանոց հերթում երեքն էլ իրար քսվելով կանգնած էին․ մինչև ես իբր հեռավորություն-բան էի պահում, երկու հոգի էլ եկան-խցկվեցին դեմս, յանի «դու հո դեբիլ չես, առաջացի»: Հետո հաստատ հելնելու են տուն, մի թեթև խունկ վառեն ու հանգիստ խղճով քնեն: Արդեն մի քանի հոգուց լսել եմ, որ «դե ինչ լինելու ա՝ կլինի, էլի»:

    Թե բա՝ social distancing, պատասխանատվություն, մեդիա, պանիկա, ֆլան-ֆստան: Էս վերջերս մեկը ֆեյսբուքով գրել էր՝ «ռեստորան մի գնացեք», կողքի ռեստորանի տիրոջ բարեկամները բռնել տփել էին: Ստեղ մենակ պարետային ժամը կօգնի, դրսում հավայի զվռնող-խմբվողներին վատով ցրելն ու տուգանելը, ու ինչ հնարավոր ա՝ փակելը: Հիմա ինչքան խստացնեն, էդքան լավ: Նիկոլը պետք ա լայվի ժամանակ քֆուր դնի, ուրիշ ձև չկա:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.03.2020), Lion (22.03.2020), Quyr Qery (22.03.2020), Varzor (23.03.2020), Բարեկամ (22.03.2020), Ուլուանա (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  3. #377
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Alpine ջան, կարիք չեմ տեսնում ճիշտն ասած բացատրություններ տալու, մարդիկ կիսվում են էստեղ իրենց անձնակսն ու իրենց երկրների փորձառությամբ, ես էլ իմը գրեցի, կարծելով որևէ մեկին հետաքրքիր կլինի, մոռացել էի, որ ըստ հայկական սովորության, քննադատությունն իրեն սպասել չի տա։ Այնուամենայնիվ, որ շատ չանհանգստանաք, մեր սուպերմարկետներն ամենաշատ սպառվող ապրանքներից միայն երկու հատ են տալիս մարդա, իսկ ես գնել եմ չփչացող հատիկեղեն, մակարոնեղեն, բրնձեղեն, ընկույզ և այլն մի արաբի խանութից, որն անվերջ ունի դրանցից, անընդհատ համալրում է, ու ոչ մեկի բաժինը չեմ խլել։
    Ու քանի որ սկսեցի բացատրություններ տալ, ասեմ նաև, թե ինչու եմ մեկ ամսվա գնել։ Ես էսպես եմ տրամաբանում, Իտալիայում օրինակ տնափակ վիճակ է, բայց օրեցօր աճում է թիվը վարակվածների, ո՞նց. Ես կարծում եմ, որովհետև խանութ դուրս են գալիս հաճախ ու ժամերով հերթ կանգնում (իտալիայում ապրող բարեկամներիցս եմ իմացել)։ Միանգամից մի քանի շաբաթվա սնունդ գնելով՝ ես ինձ աազատում եմ հաճախ դուրս գալու և վարակվելու հավանականությունից։ Չգիտեի, որ պիտի արդարանայի։ Հետաքրքիր մարդիկ եք։
    Խնդիր չկա, բոլորն ընտրում են ինչպես վարվել։ Ես մեկը սրտով էլ ուզեմ լիքը բան չեմ կարող առնել քանի որ հեծանիվով եմ մեքենա չունեմ։ Հաճախ խանութ գնալը ինքս էլ խելամիտ չեմ համարում ոչ թե վարակվելու համար այլ ավելի շուտ սոցիալական պատասխանատվությունից ելնելով։ Ես էլ անցած երկու շաբաթը զվռնում էի ստեղ ընդեղ ուստի հիմի իռոնիկ կլինի եթե վախենամ վարակվելուս կամ ուրիշներին վարակելուց։
    Գրաֆիկս խիստ ծանրաբռնված է ու սովորաբար գինուն չի հասնում որ ավել ունենամ։ Դրա համար գնացի լիքը գինի ու չիպս առա, մեր հավես երեկոների համար։

    Բայց խի եք նկարում զուգարանի թուղթ առնողներին: Էլ ըստ անհրաժեշտության էլ չե՞նք թուղթ առնելու: Համ էլ մարդկանց անձնական տարածքի ներխուժում ա, ես որ զգույշ կլինեի որևէ չթույլատրված նկարահանում անելուց:
    Տիրան, լավ դու էլ էնպես չի որ հրապարակելու ենք, գոնե էսպես էս լուրջ մտնոլորտը կոտրենք։ Էդ հո վատ չի՞։


    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արփինեն
    "Non est ad astra mollis e terris via."

  4. #378
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ինձ թվում ա 30 օրից ոչ ավել: Էտ ընթացքում էն սիրուն կորերը պետքա սկսեն թափով ներքև իջնել, սինքն կառանծյան օգնեց: Իսկ եթե շարունակում են աճել, նշանակում ա կառանծյան չի օգնում: Ու եթե վարակվածաությունը սաղ տեղերում բարձր ա ու գրեթե հավասար, սահամանները փակ պահելը կդառնա անիմաստ: Համ էլ 30 օրից ավել մարդկանց տներում պահելը անհնար կլինի: Իսկ եթե ուզենան պահել, ուրեմն դավադրությունների տեսություններին ենք անցնում. Աստերոիդ, այլմոլորակայիններ, համաշխարհային դիկտատուրա ....
    30 օր որտե՞ղ, ի՞նչի հասնելը։ Եթե Այվիի Գերմանական նախակորոնային կյանքին անցնելու մասին է խոսքը մի քիչ քիչ չի՞։


    Ամենավատը, ինձ թվում է, էն փաստն է, որ մարդիկ էնքան էլ լավ չեն հետևում նշանակված կանոններին։ Երեկ կարդում էի որ երեք օրվա մեջ Գենտւմ ոստիկանությունը կանոնների խախտման 24 դեպք է արձանագրել ու մի քանի դեպքում թքել են ոստիկանների վրա

    Չինաստանի փորձը գոնե ցույց է տալիս որ կարանտինը աշխատում է, մյուս հարցն էլ էն է թե ինչ է կարանտինը էստեղ ու ինչ է դիկտատուրային Չինաստանում։ Հիմի իտալիայում շատ խստացրել են, մեր մոտ նույնիսկ խրախուսում են ընտանիքով գնալ ֆռֆռալը։
    "Non est ad astra mollis e terris via."

  5. #379
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ստեղ մենակ պարետային ժամը կօգնի, դրսում հավայի զվռնող-խմբվողներին վատով ցրելն ու տուգանելը, ու ինչ հնարավոր ա՝ փակելը: Հիմա ինչքան խստացնեն, էդքան լավ: Նիկոլը պետք ա լայվի ժամանակ քֆուր դնի, ուրիշ ձև չկա:
    Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում անորոշ ժամանակով համաշխարհային պարետային ժամ, ու համաչափ կարգապահություն ամբողջ աշխարհի բնակչության կողմից ու ամենակարևորը՝ դժվարանում եմ հասկանալ, որ սա վիրուսից պաշտպանվելու համարժեք ձև է: Հիպոթետիկորեն կարելի էր պատկերացնել, եթե հավատայինք, որ աշխարհում ազնվությունն ու արդարությունը հաղթել է, սոցիալիզմ է, ու կենսական անհրաժեշտության պարագաներն ու պայմանները ապահովվում են ռոբոտների կողմից :Ճ

    Ու մի հատ էլ անկեղծ բան ասեմ. Ես գիտնական չեմ, բայց ինձ թվում է՝ մոլորակի էվոլուցիոն բոլոր գործընթացներն անխտիր կյանքի խթանիչ են, ու դրա մեջ մտնում են նաև որոշ բնական սանիտարական գործընթացներ, ու վայթե համաճարակները դրանցից են: Կարճ ասած մարդկությունը չի կարող հավերժ խաղաղ ու երջանիկ բազմանալ, ուտել մնացած կենդանիներին, նավթ ու բենզին վառել, ծառերը կտրել, հողերն էրոզիայի ենթարկել ու շարունակել խաղաղ ու երջանիկ բազմանալ, ու պաշտպանվել հիվանդություններից ու համաճարակներից, էդ մոդելը ոնց որ հակասում է էվոլյուցիայի կանոններին: Կարող ա ցինիկ բան եմ ասում, բայց ասածս էն ա, որ էս վիրուսից եթե նույնիսկ հաջողեցրինք պաշտպանվել, էվոլյուցիան շատ ավելի ոռի վիրուս, կամ ուրիշ բան «կմտածի» մոտ ապագայում, այսինքն կոտորածը անխուսափելի է, մենք ինքներս մեր դեմ ենք աշխատում:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.03.2020), One_Way_Ticket (22.03.2020), Արշակ (22.03.2020), Ներսես_AM (23.03.2020), Ուլուանա (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  7. #380
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու մի հատ էլ անկեղծ բան ասեմ. Ես գիտնական չեմ, բայց ինձ թվում է՝ մոլորակի էվոլուցիոն բոլոր գործընթացներն անխտիր կյանքի խթանիչ են, ու դրա մեջ մտնում են նաև որոշ բնական սանիտարական գործընթացներ, ու վայթե համաճարակները դրանցից են: Կարճ ասած մարդկությունը չի կարող հավերժ խաղաղ ու երջանիկ բազմանալ, ուտել մնացած կենդանիներին, նավթ ու բենզին վառել, ծառերը կտրել, հողերն էրոզիայի ենթարկել ու շարունակել խաղաղ ու երջանիկ բազմանալ, ու պաշտպանվել հիվանդություններից ու համաճարակներից, էդ մոդելը ոնց որ հակասում է էվոլյուցիայի կանոններին: Կարող ա ցինիկ բան եմ ասում, բայց ասածս էն ա, որ էս վիրուսից եթե նույնիսկ հաջողեցրինք պաշտպանվել, էվոլյուցիան շատ ավելի ոռի վիրուս, կամ ուրիշ բան «կմտածի» մոտ ապագայում, այսինքն կոտորածը անխուսափելի է, մենք ինքներս մեր դեմ ենք աշխատում:
    Ահհհ էս իմ սիրելի տեսությունն է կներեք
    Ասեմ ավելին, դեմոգրաֆիայում արդեն բացահայտ ճշմարտույթուն է, որ երկրագունդը 10-11 միլիարդից ավել չի կարող տանել, սնել։
    Նոր նայեցի, մի տարի առաջվա տվյալներ են, նորը չգտա։

    The world's population is expected to increase by 2 billion persons in the next 30 years, from 7.7 billion currently to 9.7 billion in 2050, according to a new United Nations report launched today
    "Non est ad astra mollis e terris via."

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (24.03.2020)

  9. #381
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորություններ մեր կողմերից․
    1. Լեհաստանի կառավարությունը նոր մոբայլ ապպ ա թողարկել, որով ստիպում ա պարտադիր 14 օրյա կարանտինում գտնվողներին գեոլոքեյշնով սելֆի անել, որ համոզվեն որ տանն ես։ Ծրագիրը օրվա մեջ մի քանի անգամ պատահական պահերի պահանջում ա սելֆի անել, ու եթե 20 րոպեում չնկարվես, ոստիկանությունը թակում ա դուռդ: Թույն ա չէ՞ Սենց են էլի մանր–մանր տոտալիտար համակարգերը հաստատվում։ Սեպտեմբերի 11–ից հետո էլ ԱՄՆ–ում սկսեցին մարդկանց հեռախոսները լսել։ Մինչև էդ մարդիկ օկ չէին լինի տենց տոտալ վերահսկման հետ, բայց հիմա՝ «պետքի համար ա», բոլորն ըմբռնումով են մոտենում։
    https://www.thestar.com.my/tech/tech...rantined-poles


    2. Իսկ Շվեդիան չեղյալ հայտարարեց դպրոցները փակելու նախկինում ընդունված որոշումը։

    Էսօր արևոտ օր էր, ասեցի դուրս գամ մի քիչ զբոսնեմ, տենց դուրս եկա քայլեցի դեպի մոտակա պարկը, ճամփին հենց դիմացից եկող մարդ էի տեսնում, մայթից փախնում փողոցի մեջտեղով էի սկսում քայլել, որ իմ արևին social distancing պահեմ (Ստոկհոլմում, անկախ կորոնավիրուսից մեքենաները շատ չեն), վերջը հասա պարկ տեսնեմ մի աշխուժություն ա տիրում էլ դու սուս․ մարդիկ խոտերի վրա պիկնիկ են անում, երեխեքին բերել խաղահրապարակում թավալ են տալիս, տարբեր խմբեր ֆուտբոլ են խաղում և այլն, մի քիչ էլ քայլեցի, տեսնեմ մետրոյի կայարանի մոտ մի տեղ աստիճանների վրա լիքը ժողովուրդ իրար կողք–կողքի սիրուն նստած իրանց տվել են արևին։ Մի արև էլ լինի՝ +1 էր օդի ջերմաստիճանը Տենց մի քիչ քայլեցի, նայեցի աստիճաններին նստածներին, մտածեցի՝ թե ես ինչ մի կապիկություն եմ անում, ինձ հեռու եմ պահում, տենց ես էլ գնացի իրանց կողքը խելոք նստեցի


    Հ․ Գ․
    Այվիի հարցին էլ պատասխանեմ․ ինձ թվում ա մոտ մի ամսից կամ արդյունավետ բուժում կգտնեն, կամ մարդկանց զահլեն կգնա, կտեսնեն որ lockdown/social distancing երկար պահելը ռեալ չի, կթարգեն։

    Հայաստան գալուս թռիչքն էլ նոր նայեցի չեղարկվել ա։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 22.03.2020, 00:59:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (22.03.2020), Բարեկամ (22.03.2020), Ուլուանա (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  11. #382
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս shelter-in-place-ի ժամանակ հրահանգել են միայն կենսական անհրաժեշտություն ներկայացնող բիզնեսները աշխատեցնել, դե սնունդ, դեղ, բան, մնացածները՝ ժամանակավորապես փակել։ Էրեկ ուրեմն ցույց էին տալիս՝ լիքը մարդ եկել է զենքի խանութ, բայց անակնկալի եկել, տեսնելով, որ խանութը փակ է։
    Հարցազրույց են տալիս, բողոքում են, որ զենքն էլ է կենսական անհրաժեշտություն, սահմանադրության երկրորդ փոփոխությունն է, կյանքի պաշտպանություն, բան․․․
    Նայում եմ՝ սաղ մռայլ դեմքերով, նակոլկեքով, գորշ տիպեր են… Մտածում եմ՝ տես է՞, այ սրանց կյանքն ա ամենաարժեքավորը մոլորակի վրա, բա՞:
    Բայց սխալ բան չեն ասում. Էդ ճիշտ ա, որ իրամց համար դա կենսական անհրաժեշտություն ա։ Ինքնապաշտպանության համար։ Իրանց նմաններից։

  12. #383
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ պոզիտիվ․ իտալացիների պարտիզանական պայքարը կորոնովիրուսի դեմ, կամ քեֆ անողին քեֆ չի պակսի
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (24.03.2020), Գաղթական (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  14. #384
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կորոնայի ու Վիշապի սիրած թեմայով մի դոբրի կինո ասեմ, նայեք: Մենք մարդ ու կնիկ հայ հայ հուզվում էինք:


    https://www.kinopoisk.ru/film/1256482/

  15. #385
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    38
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրուսով հնարավոր վարակվածների պաշտոնական թվերը ոչ մի կերպ իմաստ չեն արտահայտում՝՝գոնե ինձ համար։ Կարծում եմ՝՝վարակվածների թիվը մինչև 100 անգամ ավելի մեծա, ինչը, ինչքան էլ տարօրինակ հնչի, լավ նորությունա։ Սա նշանակումա, որ մահացության գործակիցը շատ ավելի փոքրա։ Կառուցված մոդելներն են հիմնված են սխալ կամ ուռճացված մահացության բազային տվյալների վրա։

    Օրինակ՝ ինչպես կարողա ամբողջ աշխարհում ընդամենը 300 հազար մարդ վարակված լինել ՝ ընդհանուր 8 միլիարդից, եթե էսքան հայտնի մարդիկ (https://bit.ly/3bi7eZm) են վարակվել։ Ինչի՛։ Որովհետև հայտնիները շատ ավելի մեծ հաճախականությամբ են թեստավորվում, իսկ սպորտսմենների դեպքում՝ պարտադիր պահանջա, կարծում եմ։

    NBA-ի մոտ 450 խաղացողներից 4-ը վարակվել են՝ ընդհանուրի մոտ 1%-ը։ https://bit.ly/2WzVnBC

    Կանադայում իբր 2000 դեպքա եղել, բայց 2-ը NHL-ի հոկեյիստներ են, ու 1-ն էլ Թրուդոյի տիկինը։ https://bit.ly/3dj5pNB

    Սերիա Ա -ում ընդամնեը 511 ֆուտբոլիստ կա, որից 12-13ը վարակ ունեն՝ ընդհանուրի մոտ 2.3%-ը։ Գումարած՝ այլ լիգաներում խաղացող էս բոլոր նշված ֆուտբոլիստները։ https://bit.ly/2J2tla9

    Կարծում եմ՝ մեկ շաբաթից թվերի հետ կապված էս խնդրները ավելի ակնհայտ կդառնան։ Շատ կառավարությունների շահերիցա բխում իրական վարակվածության ծավալները թաքցնել, իսկ 21-րդ դարում մահերը թաքցնել հնարավոր չի ։ Հետևաբար ստեղծվումա մահացության էս սյուրռեալ, աղավաղված պատկերը։ Ամեն մահ ցավալիա իհարկե, բայց էս ինֆորմացիայի հիման վրա ոչ էնքան ռացիոնալ քաղաքական գործիչները վախեցած որոշումներ են կայացնում։ Հուսանք էս ամեն ինչը շատ շուտով ջրի երես դուրս կգա։ Վիրուսն էլ կհայտարարվի նախկինում պատկերացրածից շատ ավելի նվազ վտանգավոր։
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 22.03.2020, 03:48:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.03.2020), One_Way_Ticket (22.03.2020), Quyr Qery (22.03.2020), Աթեիստ (23.03.2020), Հայկօ (22.03.2020), Ուլուանա (22.03.2020), Վիշապ (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  17. #386
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կորոնայի ու Վիշապի սիրած թեմայով մի դոբրի կինո ասեմ, նայեք: Մենք մարդ ու կնիկ հայ հայ հուզվում էինք:


    https://www.kinopoisk.ru/film/1256482/
    Մենք դիզաստեր կինոներ ենք նայում, էրեկ էս նայեցինք, լավն է, խորհուրդ եմ տալիս ։Ճ

    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (22.03.2020)

  19. #387
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ մթերքի կարիք ունեինք, էսօր գնացի խանութ։ Մարդկանց հատիկ-հատիկ էին ներս թողնում, չոր սնունդը (ձավարեղեն, բան), մեկ էլ մաքրող միջոցները (սպիտակեցնող փոշի, բան) սրբած էին, մնացած ապրանքները քչից շատից տեղում էին։ Մտնելուց ախտահանում էին սայլակիդ բռնակը, վիրուսաֆոբիա բլին…

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (22.03.2020)

  21. #388
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ փորձեմ․․․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.03.2020), Արշակ (22.03.2020)

  23. #389
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Շտապ օգնության բժիշկներն արդեն ահազանգում են, թե հեսա անիմաստ մահերի թիվն աճելու ա:
    Մարդիկ այլևս վախենում են շտապ օգնություն դիմել, որտև էնտեղ լիքը կորոնա կա:
    Դրա պատճառով մի շարք վախենալու սիմպտոմներ չեն վերահսկվում, որոնք ինֆարկտից սկսած մինչև տարատեսակ քաղցկեղների սկիզբ կարող էին նշանակել:

    Էդ վախեցածները..
    Մյուս կողմից էլ՝ հենց հիվանդանոցներն են՝ կառավարության հրահանգով, ահռելի քանակության մեդպերսոնալ ու ապարատուրա մոբիլիզացրել կորոնայի դեմ պայքարում, որի արդյունքում տասնյակ հազարավոր էխոներ, մամոգրաֆիաներ, դաժը վիրահատություններ և այլ «ոչ առաջին անհրաժեշտության» բժշկական միջամտություններ չեղարկվել են կամ հետաձգվել:
    Իսկ սրա հետևանքները կարան հոռի լինել, որ միանգամից չի զգացվի:

    Հա՝ մեկ էլ համարյա բոլոր ծնողներն են՝ իրենց երեխաներին պաշտպանել փորձելով, վակցինացիաները չեղարկել:
    Ստեղ տենց պարտադիր 6 հատ վակցինացիա կա՝ տարբեր տարիքներում, որ պիտի ստանան:
    Ստանալուց էլ՝ թուղթ ես ստորագրել տալիս, որ վերջում ներկայացնես համապատասխան մարմին՝ որպես ապացույց:
    ՈՒ էդ վակցինացիաներ ստանալու տեղը միշտ լիքը կամավոր տատիներ էլ են լինում, որ, մինչև բժիշկի մոտ մտնելը, երեխուն կշռում են, բոյը չափում, ու ծնողներին մի մեշոկ ինֆոբրոշյուր տալիս՝ բացատրելով, թե ինչն իչնչից հետո ա ու ինչի համար:
    Հիմա փաստորեն համ տատիներն են (65+) ռիսկային խումբ ու վախենում են էդ կենտրոններ գալ, համ էլ երեխատեր (հիմնականում նորածին) ծնողները:
    Արդյունքում՝ վակցինացիաների ընդունման կետերը սկսել են մասսայականորեն փակվել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.03.2020), Տրիբուն (22.03.2020)

  25. #390
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒղղակի արհեստական թանկացումներ կսպասվեն, որտև սուպերմարկետներն էս ընթացքում աննախադեպ գերշահույթ են ստանում ու դժվար համաձայնվեն հետո միառժամանակ մինուսով յոլա գնալ:
    Ըհը՝ առաջին ալիքը գնաց..
    Լիքը զեղչեր են չեղարկվել ու արդեն թեթև թանկացումներ սկսվել..

    Պաշտոնական բացատրությունը՝ որ համսթըրներն աննորմալ շատ առևտուր չանեն ՃՃ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 26 145-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •