User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք ոչ թե իրավաքաղաքական համակարգի փոփոխության արդյունք են, այլ զուտ կադրերի փոփոխության ու նոր կադրերի բարի ցանկության։ Սա չի կարող երկարատև կայուն արդյունք լինել, սա ենք փորձում ասել։
    Կոպիտ ասած, եթե Փաշինյանը վաղը չլինի, Հայաստանում միանգամից նախկին բարդակն ա վերականգնվելու։
    Սենց վախտին Սերժն էլ ա մի քանի օրով փորձել «կարգուկանոն» հաստատել :Ճ ԱԱԾ տնօրենին հանել դնելով երկրում կոռուպցիայի դեմ պայքարելը լենինիզմ ա՝ ուղղահայաց իշխանություն՝ հիմնված պրոպագանդայի ու դեմագոգիայի վրա։
    Ժողովդրավարական երկրում չի կարող «մալադեց Նիկոլին» լոզունգ լինել, էդ «թագավորն ապրած կենա» վիճակ ա։
    Էս մասին էլի եմ ասել էս թեմայում, մի հատ էլ ասեմ․ էդ ձեր սիրած համակարգային փոփոխությունները լինում են առաջին հերթին օրենքով շարժվելու, իրար հետ պրոֆեսիոնալ հարաբերվելու, կոռուպցիան նորմալ երևույթ չհամարելու կուլտուրա/մշակույթ ձևավորելով, ոչ թե թղթի վրա գրած համակարգերով։ Իսկ մշակույթը ձևավորում ա նախ և առաջ նախադեպ ստեղծելով ու հետո էդ նախադեպի համը առնելով, հետևողական լինելով երկրորդ անգամ, երրորդ անգամ ու շարունակ նույնը կրկնելով ու ամրապնդելով։ ՈՒ արդյունքում մարդկանց ստանդարտները բարձրանում են ու այլևս ավելի վատը չեն հանդուրժում։
    Էս նոր կադրերի բարի ցանկությունը օդից չի հայտնվել։ Ժողովրդի համբերությունն ա հատել ու հներին իրանց վատը լինելու պատճառով գրողի ծոցն են ուղարկել։ Ու նախադեպ ա ստեղծվել։ Ասենք հիմա մարդկանց պահանջներն ու ակնկալիքները իշխանություններից շա՜տ ավելին են, քան Սերժի ժամանակ էր։ Եթե Նիկոլը վաղը չլինի, թեկուզ հենց նույն Սերժը կամ սերժանման մեկը հայտնվի, հա, ավելի վատ կլինի, բայց հաստատ էլ նույն հեշտությամբ չեն կարողանա նույն քաքերը ուտեն, ոնց մինչև հեղափոխությունն էին ուտում։ Հասարակության դիմադրությունն ավելի մեծ ա լինելու։
    Իսկ եթե սենց մի քանի անգամ մարդավարի ղեկավար դնենք, ինչքան երկար պահենք տենց վիճակը, էնքան նոր մշակույթը ամրապնդվելու ա ու բարդակին վերադարձը դժվարանալու։
    ՈՒ իհարկե էս ընթացքում էդ բարի ցանկությամբ նոր կադրերը թեկուզ մանր–մանր, բայց ավելի խելքը գլխին օրենքներ են գրում, որոշումներ են կայացնում և այլն ու արդյունքում թղթի վրա գրած համակարգն էլ ա ավելի լավը դառնում ու լրացնում, համապատասխանում ձևավորվող քաղաքական, պետական ավելի բարձր կուլտուրային։
    Բայց էլի եմ ասում․ առաջնայինը թղթի վրա գրած սիրուն–սիրուն համակարգերը չեն։ Էն ա, Սերժի ժամանակ էլ լիքը թղթի վրա գրած սիրուն համակարգեր կային՝ է՛լ իշխանության ճյուղերի տարանջատում, է‎՛լ ֆլան ու ֆստան։ Բայց ո՞վ էր էդ թղթի վրա գրածներին բանի տեղ դնում։
    Էսօր թեկուզ եթե Նիկոլը մի օրում ձեր երազած ինչ–որ «համակարգային» փոփոխություններ անի, ու քո ասածով վաղը էլ ինքը չլինի ու փոխարենը ինչ–որ վատ մեկին դնենք, էդ սաղ փոփոխություններն էլ կարան ռևերս անեն․ ինչ ա եղե՞լ որ։ Էն ա Սերժը նույնիսկ սահմանադրությունը փոխեց, սիրուն հարմարացրեց իր պահանջներին։ Էդպիսի ընթացքին խանգարող գլխավոր, եթե ոչ միակ գործոնը մարդկանց հանդուրժել-չհանդուրժելն ա։ Անօրինություն չհանդուրժելու ձևավորված մշակույթը։ Իսկ մշակույթը մի օրում չի ստեղծվում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.09.2019, 04:07:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2019), Բարեկամ (28.09.2019), Ներսես_AM (28.09.2019), Ուլուանա (30.09.2019), Տրիբուն (28.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •