Բա հա։ Հայրենադարձությունը Հայաստան (այսօրվա դրությամբ) զոհաբերություն ա ուզում։ Որովհետև, ընդհանուր առմամբ, հաստատ ավելի բարեկեցիկ կյանքի չես վերադառնում, նույնիսկ եթե դրսից բերածդ փողերով շքեղ տուն ու ամառանոց կառուցես։ Որովհետև․․․ փողոցները դրսի պես մաքուր ու սիրուն չեն, կրթության որակը էն չի, սովորական կենցաղային հարցեր լուծելը խնդիրներով են, վերջապես՝ եթե դու նույնիսկ խիստ բարեկեցիկ ես քո նեղ-անձնական կենցաղը կազմակերպում, շուրջդ այդպիսին չի, ու դա, "լավագույն" դեպքում, ազդելու ա "գոնե" էսթետիկորեն, իսկ դրսից "ցավալը" երկրի համար ավելի հեշտ ա ու թեթև։
Այսօրվա հայրենադաձները, գոնե իմ ծանոթների մեջ, որոնցից 5-6 ընտանիք տեղափոխվեցին Հայաստան էս վերջին տարում, "տուրիստական" հովերով են դեռ ընկալում Հայաստանը, դատելով նրանց ֆիդբեքներից․ սիրուն կաֆե-երաժշտություն կենտրոնում, մինչև գիշերվա ուշ ժամը աշխույժ Հյուսիսային պողոտա, շուրջդ բոլոր մարդիկ հայերեն են խոսում (!), Արարատ լեռ, չքնաղ բնություն ու հին եկեղեցիներ, հանգիստը Հունաստան-Իսպանիա մոտիկ են ու մատչելի - շատ գոհ են, no regret! Բայց մի օր էդ ամենը սովորական ա դառնալու, իսկ "մյուս պահանջների ոտնահարմանն առերեսումը"՝ "լրջագույն խոչընդոտ"։
իսկ իսկապես անղզջում ու անվերադարձ հայրենադարձման համար պիտի հենց սկզբից գիտակցվի, որ դա զոհողությունների գնով ա լինելու, որին պատրաստ լինելու և ընդունելու համար, ըստ իս, ահագին բարձր գիտակցություն ա պետք։
Էջանիշներ