Վիշապ-ի խոսքերից
Պարոն վարչապետը եկավ Սինոփսիս, մի 25 րոպե վերացական ներկայացրեց իր ճամփորդության նպատակը, հետի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը իր նախորդ անգամ ներկայացրած պրիմիտիվ սլայդները նորից թռուցիկ ներկայացրեց, թե ոնց է Հայաստանը ճիշտ տնկած թփերից վերածվում թավ անտառի ու ոնց են հայաստանցիները կամրջով կապվում կալիֆորնիացիների հետ, հետո մի քանի հոգի կցկտուր ու անպրոդուկտիվ հարցեր ուղղեցին (կես ժամում վարչապետը երկա՜ր անիմաստ ծավալվեց 3-4 անիմաստ հարցերի վրա), որոնց մեջ նաև Ամուլսար բառը կար, ինչը լսելուն պես պարոն Վարչապետը թերևս կարելի է ասել մուննաթ եկավ ակնհայտորեն դեբիլ ժողովդրի վրա, որոնք հանքերից, էկոնոմիկայից ու բնապահպանությունից գաղափար չունեն (ինքը արդեն ունի), հավելեց, որ աշխարհի ցանկացած նորմալ երկիր պիտի հանք ունենա ու որ մարդիկ Կալիֆորնիա եկել են ոչ թե ոչխար արածեցնելու, այլ ոսկու հետևից (թերևս ստեղ թքած ենք ունենում, թե Կալիֆորնիայում ոսկին հանքանյութից ցիանիդով էր կորզվում, թե պարզապես գետերից ու հողից հավաքվում էր, ու որ ներկայումս Կալիֆորնիայում մետաղի հանք չկա ու Նահանգները հանքարդյունաբերության, միջավայրի ու առհասարակ ամեն ինչի վերաբերյալ ամենախիստ կարգավորումներ ունեցող երկրներից է), և ինքը շատ տխուր է Հայ ժողովդրի նման վերաբերմունքից։
Միակ մխիթարականն այն էր, որ ասեց, որ Հայաստանում մարդիկ պիտի հարստանան կրթության շնորհիվ, ոչ թե օլիգարխ դառնալու, և որ Հայաստանում 3 տարեկանից պիտի կրթվեն ու կրթությունը բոլորին պիտի հասանելի լինի (էս սփյուռքահայերի սիրած կենացներից է, անուշ խմեք):
Մի խոսքով՝ Հայաստանի գերագույն խնդիրն ու նպատակը այս պահին փողն ու տնտեսությունն է, և իմ տպավորություններով պարոն Վարչապետին թվում է, թե ընդհամենը հարկային արտոնություններ տալով կարելի է խոշոր ներդրումներ կպցնել (ասենք հարկային արտոնություններ շատ երկրներում կան, բայց չգիտես ինչու խոշորագույն ՏՏ ընկերությունները կուտակվել են միջինից բարձր եկամտահարկ գանձող ու խայտառակ թանկ հողի, գույքի ու առհասարակ կյանքի գին ունեցող Կալիֆորնիայում)։ Մարդու իրավունքների, օրենքների, սահմանադրության, հարմարավետության մասին ոչ մի խոսք։
Տեսնենք ինչ կլինի։
Էջանիշներ