Si vis pacem, para bellum
Իհարկե Հայաստանը պատրիարխալ երկիր ա, ինչպես մնացած ամբողջ աշխարհը (էդ թվում՝ Շվեդիան) հատուկենտ տեղային բացառություններ չհաշված։ Բայց գրողը տանի, անցյալ տարի Հայաստանում հեղափոխություն ա էղել, որի առաջնագծում կանայք տղամարդկանց հավասար մերժել են սերժիկին։ Հեղափոխություն չի ենթադրում մի իշխանությունը մյուսով փոխարինել, նաև համակարգային փոփոխություն ա ենթադրում, էդ թվում՝ գենդերային հավասարությունը խթանող որոշակի գործողություններ։ Իսկ կառավարությունում կանանց ներգրավվածությունն ավելացնելը դրա հրաշալի օրինակ կլիներ։ Իսկ թե կանայք կդիմանան ղեկավար պաշտոններին, թե չէ, թող դա պարզվեր կանանց ղեկավար պաշտոններում նշանակելուց հետո, ու թող պայմաններ ստեղծվեին, որ «դիմանային»։ Կանայք նենց չի էլի, որ փխրուն ապակուց են սարքած, որ կպնես, կփշրվեն։
Իսկ էն փաստարկին, թե հիմա ավելի շատ են կանայք, քան նախորդ կառավարությունների օրոք, հիշեցնեմ, որ Նիկոլը գլուխ ա գովում լիքը տեղակալների թվարկելով։ Բայց սա հենց կատաստրոֆիկ պատկեր ա, որ կանանց կարևոր՝ որոշում ընդունող պաշտոններ չեն վստահվել։ Մենակ մի կին նախարար կա, էն էլ սոցիալական հարցերի՝ «ամենականացի» ոլորտի։ Նախորդ իշխանությունների օրոք նույնիսկ կին արդարադատության նախարար ա էղել։
Ինչ վերաբերում ա Թոմի ասածին կանանց որակավորման մասով, ապա ո՞վ ու երբվանի՞ց ա որոշել, թե Հայաստանում կանայք պակաս որակավորված են։ Գրողը տանի, էդ նույն կրթությունը, մի բան էլ ավել, կանայք էլ են ստանում, իրանք էլ ունեն աշխատանքային փորձ։ Էդ ի՞նչն ա տղամարդկանց ավելի որակավորված դարձնում։ Ոտերի արանքի օրգա՞նը։ Ուրեմն էս սաղ տղամարդ նախարարներն ընտիր որակավորված են, հա՞, որ իրենց փոխարեն կին նշանակելը կնշանակեր ոչ կոմպետենտ կնոջ նշանակել։
Ruby Rue (07.09.2019)
Ես գիտեմ, որ Հայաստանը սեքսիստ ու պատրիարխալ երկիր ա, բայց բլյա, ո՞նց ա հնարավոր Զառայի մասին սենց բաներ գրել։ Չէ, լուրջ, ՀՀ կառավարությունում էս պահին եթե մի մարդ կա, ում անխնա վստահում եմ, էդ Բաթոյանն ա, քանի որ էն քչերից ա, որ բավարար գիտելիքներ ունի իր ոլորտում։ Ինչ ա թե կին ա, ինչ ա թե հաշմանդամություն ունի, ինչ ա դե բաց խոսում ա սեքսի մասին, ինչ ա թե հոմոֆոբ չի։
Չգիտեմ, սիրտս խառնեց, լացս եկավ էս մեկնաբանություններից, կատաստրոֆիկ ա։
StrangeLittleGirl (07.09.2019), Տրիբուն (07.09.2019)
Ոտքերի արանքի օրգանը միայն կանանց է որակավորված դարձնում
Իսկ եթե լուրջ, ապա դեռ խմորը շատ ջուր կքաշի, մինչև իրոք կհասկանան, որ նախարարը ենթակաների վրա բռունցք թափ տալու ու կոստյում հանգելու համար չի, այլ իրեն վստահված աշխատանքը որակով կատարելու համար է:
ԻՀԿ, այսօր շատ և շատ հարցերում կանայք շատ ավելի են ձգտում իրենց վսահված աշխատանքն առավելագույնս լավ կատարել: ՈՒ միգուցե դա նաև գալիս է կանանց թերագնահատված լինելուց, բայց էս պարագայում կարևորն արդյունքն է:
Վերջին խմբագրող՝ Varzor: 08.09.2019, 01:40:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մինչև իշխանության գալը Նիկոլյան կոկորդիլոսի արցունքներն էր թափում, թե բա ժողովուրդը աղքատա սովածա, օլիգարխները թալանում են ժողովրդին։
ԲԱյց ամբողջ թայֆով լավել տժժում են ամենահարուստ օլիգարխների Գռզոյի ու Դոդոյի երեխեքի, ժողովրդից թալանած փողերով կազմակերպված ճոխ հարսանիքին։
Ընդ որում էտ թալանչիներից ոչ մեկ հեղափոխությունից հետո հարկերը կտրուկ չի ավելացրել։
Նիկոլականները ամբողջ օրը փրփուրները բերաններին Ֆեյզբուկներում բողոքում են, թե ոնց թաղամասերի մանր կրպակներում իրանց ՀԴՄ չտվեցին։
Կարողա նախանձում ես, որ քեզ հարսանիք չեն կանչել?
Էս գրածիդ նպատակը որն է, կբացահայտես?
Եթե ուղղակի կիսվում ես` սխալ հասցետերեր ես ընտրել: Կիսվելու պատրաստ հայտնի մարդ կա` իրան դիմի:
Եթե ուզում ես վարկաբեկել ներկա իշխանություններին, ապա սխալ հարթակ ես ընտրել` մեծ լսարան ու մասնակիցների քանակ չունի:
Եթե ուզում ես ասել... Ինչ ես ուզում ասել?
Ավելի պարզ ասա, որ ցինկերով չկարդանք![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ես էլ եմ ապշահար, որ Նիկոլը գնացել էր իր վաղեմի ու մտերիմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին, իսկ իմ հարսանիքին չէր եկել
Չնայած... կարո՞ղ ա չէի հրավիրել, դրանից էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (08.09.2019)
Այնքան ապիկար և անճարակ են, որ, փոխանակ տնտեսական բարեփոխումներով փող բերեն, մի բուռ երկիր ենք, դրել, հանքը շահագործելով են ուզում արդյունք ցույց տալ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հեսա ոմանք Աշոտյան կլինեն, դու հլը սպասիր, կամանդոռ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, ասենք թե ապիկար ու անճարակ են։
Ի՞նչ ես առաջարկում դրա դեմ։ Ի՞նչ անենք։ Ընտրողներից մեկն էլ դու ես եղել (երեսով չեմ տալիս՝ հղվում եմ քո իսկ հայտարարություններին)
Քո առաջարկը ո՞րն է։ Էլի մարդիկ փողո՞ց դուրս գան։ Ու՞մ դեմ, ու՞մ առաջնորդությամբ։ Փոխեն ու՞մ դնեն։
Նույն փոցխի վրա քանի՞ անգամ կարելի է կանգնել։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այո, ես եմ եղել, ես ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին, սա ասել եմ, ասում եմ և սա գաղտնիք չէ, այնպես որ հանգիստ կարող ես հիշատակել: Ավելին, լիներ հիմա 2018 թ-ի աշնան վիճակը, նույնիսկ այսքանն իմանալով էլ ես նրան կընտրեի...
Ի՞նչ անելը թող որոշեն առանձին մարդիկ կամ քաղաքական ուժերը: Իմ որոշումն արդեն կա՝ կարծում եմ, երբ էլ լինեն ընտրությունները, ես այլևս երբեք Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին կամ նրա գլխավորած քաղաքական ուժին չեմ ընտրի: Սա որպես մանր, մասնավոր մի արդյունք:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ