Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Երևանի պռոբկեքն իհարկե անդուր են։ Բայց ժամից է կախված։ Հետո մեկը ես հեծանիվ քշել սիրում եմ, բայց ոչ կուշտ հաց ուտելուց հետո։ Ու ոչ անձրևի տակ։ Ոչ եթե փաստաթղթեր պիտի տեղափոխեմ, որոնք չեմ ուզում որ ճմռթվեն։ Ոչ եթե պարզապես հոգնած եմ, վերջապես։


Ես չգիտեմ ձեր կամ Աթեիստենց նոր տարվա առևտուրն ինչքան է, բայց ինձ թվում է՝ Տրիբունը դրա օրինակը բերեց, նկատի ունենալով հայկական չափանիշները, այսինքն՝ լիքը։ Եթե նոր տարվա առևտուրը դուրդ չի գալիս, կարող ես փոխարինել կահույքով։ Որը արդեն փաթեթավորումից հանած է, ու հա, դուրսն էլ անձրև է գալիս
Ժամից կախված ավելի վատ կամ ավելի լավ են, բայց չեմ հիշում օրվա որևէ ժամ, երբ օրինակ Բաղրամյանով ազատ երթևեկություն լինի էն ժամերին, երբ դրսում մարդ կա (այսինքն, ոչ գիշերվա հազարին էլի)։
Փոքր կահույք էլ ենք տեղափոխել հեծանիվով (սեղան֊աթոռ, փոքր պահարաններ), ճամպրուկ էլ, մեծ պասիլկաներ էլ Կինո նկարելու տեխնիկա էլ։ Մեկ էլ որ ես էի իմ կահույքը ծախում, առնողներն էլ էին հեծանիվով գալիս նույնիսկ 20 կմ ճանապարհ անցնելով։ Մեքենայի օգնության դիմում ենք մենակ գլոբալ տեղափոխության ժամանակ, էդ էլ էն դեպքն ա, երբ սովորական չափերով մեքենան օգուտ չի տա, գրուզավիկ ենք վարձում։ Ասենք երկու տեղանոց մահճակալը կամ զգեստապահարանը սովորական մեքենայով էլ չես տեղափոխի

Իսկ երբ հեծանիվը սովորություն ա դառնում, հաց ուտելու կամ անձրևի կամ փաստաթղթերի ճմրթվելու մասին չես մտածում։ Ասենք, նույն փաստաթղթերի ճմրթվելու միտքը առաջին անգամ եմ տեսնում։ Իմ փաստաթղթերը նույն ուսապարկի նույն թղթապանակի մեջ եմ տեղափոխում՝ անկախ նրանից հեծանիվով գործի եմ գնում, թե գնացքով Կոպենհագենից Օրհուս։

Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Խելացի ես։ Եթե 10 ից մի անւամը քո ասածովա ապա դա օրինաչափություն չի։ Եթե պիտի հակառակը համոզես կարանք աշխատավարձիդ վրա գրազ գանք։
10֊ից մեկը չի, դեպք չի էղել, որ մեքենան ինձնից շուտ հասնի։ Ու ի դեպ, ես առանձնապես արագ քշող չեմ։