Հաստատ։ Երևանի պրոպկաները մի մոռացի։ Մեկը ես իմ փորձից եմ հիշում, որ օրինակ կենտրոնից Աջափնյակ տատիկիս տուն ես ավելի շուտ էի հասնում, քան միաժամանակ տաքսի նստած ախպերս։ Մեքենան կարող ա ավելի արագ ա, բայց պրոպկաներում լռվելը սաղ մոռանում են, մինչ դու հեծանիվով միջին 15 կմ/ժ արագությամբ գրեթե առանց արգելքի շարժվում ես, մեքենաները ժամերով լռվում են պրոպկեքում։
Իսկ որ անձրևի անուն չեք տալիսԱնձրևը բան չի փոխում, ես գրեթե ամեն օր անձրևի տակ եմ հեծանիվ քշում, ու իմ արագությունը դրանից բացարձակապես չի փոխվում։ Քամին կարա բան փոխի, իսկ Երևանում հազվադեպ ա քամի լինում։
Դե կներես էլի, մոռացել էի, որ որպես ապացույց պիտի ֆոտո անեի մեր Նոր տարվա առևտուրըՄեր համար էնքան սովորական ա հեծանվով բեռ տեղափոխելը, որ մտքներովս չի անցնում ֆոտո անել, որ հանկարծ One Way֊ն Ավստրալիայում նստած ասի՝ չեմ հավատում, որ կարաս բարձես հեծանիվդ, մենք էլ իրար խառնված ընկնենք ապացույց փնտրենք։ Պարզ նկարագրեցի, թե ոնց ա դա հնարավոր հեծանիվի վրա տեղավորել։
Էջանիշներ