LisBeth-ի խոսքերից
Ինձ հետաքրքիր ա, եթե խնդիրը դիտարկենք բռնության ենթարկող անձի գոյությունը, այլ ոչ թե այն որ պաշտպանողական մեթոդիկա բացարձակապես գոյություն չունի, ապա ի՞նչ տիպի լուծունմեր ես դու ակնկալում։ Ասենք հայտնաբերեցիր, ի՞նչ պատժի մասին ա խոսքը։
Նախ և առաջ պետք ա ապացուցել, որ տվյալ անձը գիտակցաբար իրականացրել ա որոշակաի գործողություններ, որոնք բերել են հոգեբանական վնասվածքի։ Այսինքն որ բուն բռնություն ա տեղի ունեցել, այլ ոչ թե փոխհարաբերություններ, որոնք մինչև ինչ որ մի պահի ընդունելի են եղել, ու դադարեցնելուց հետո սկսվել ա միմյանց վրա ցեխ շպրտելու ողբերգություն։
Էլի եմ ասում, կոնկրետ այս պատմությունը ու ցանկացած նմանատիպ պատմություն, որ դու իմանում ես միայն մի կողմից, թերի ա, ու դու չես կարա դրա վրա հիմնվելով որևէ բան ապացուցես, կամ որևէ խնդիր լուծես, հատկապես սենց անպրոդուկտիվ մեթոդով, երբ աջ ու ձախ, եթեներ ու բայցեր են։ Ամուսինը չի լսում, չի կարա բաժանվի, ո՞րն ա սրա ելքը քո պատկերացմամբ։
Ես ոչ իրան, ոչ էլ ժասմինային հիմար չեմ համարում։ Ես իրանց չեմ էլ ճանաչում, զուտ խոսում եմ իրադրության մասին, առանց անձերին ներքաշելու։
Ինչ վերաբերվում ա նորից հայտնվելուն, լրիվ հնարավոր ա։ Ես չէի բացառի, դատելով հոդվածից։
Բյուր եթե ինքդ քեզ կարողանում ես պաշտպանել բռնությունից, թեկուզ և բռնաբարությունից, դրանով իսկ չես արդարացնում բռնության գոյության իրավունքը։ Աբսուրդ ա էս համեմատությունը։ Դու չես կարա վերացնես բռնությունը ի սպառ, բայց կարաս դրանից պաշտպանվես, կամ կանխարգելես նման հարաբերությունների ձևավորումը, կամ ձևավորվածը նկատելով փորձես տարբեր մեթոդներով դուրս գալ դրանից։ Ո՞նց են վերանում նման դրսևորումները, եթե ամբողջ հարաբերության ընթացքում ինքը լուռ տանում ա ամեն ինչ ու երբ բաժանվում ա նոր ա սկսում բարձրաձայնել, էն էլ ոչ թե որպես դրանից ինչ որ բան քաղած ու հասունացած, այլ որպես մյուս կողմի վրա գլորվող մի մեծ բոչկա։
Էջանիշներ