Gayl (29.11.2018)
հեսաԲբուրինկասեմ
Նայի, ամբողջ խնդիրը հենց նրանում ա, որ էս տեսակի բռնությունն ապացուցելի չի։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում միակ լուծումը էսպիսի դեպքերը բարձրաձայնելն ա ու բարձրաձայնողների վրա ցեխ չշպրտելը, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշ կանայք էլ լուսավորվեն ու հասկանան, որ իրանց վիճակն օքեյ չի։
Էսպիսի իրավիճակներում բաժանվելն էլ լուծում չի, որովհետև շատ երկրներում ամուսնալուծվելու համար երկու կողմերն էլ պիտի համաձայն լինեն, եթե ինչ֊որ արտառոց բան (օրինակ՝ բռնություն) չկա։ Ու մարդիկ անգամ ֆիզիկական բռնությունից են կարում չոր դուրս գալ, ուր մնաց՝ հոգեբանական։ Դու շարունակում ես պնդել, որ պատմության մենակ մի կողմն ա, բայց էս կողմը նկարագրելու համար նույնիսկ բավարար չափով քաջություն ա պետք։ Դու կարաս լսես մյուս կողմին էլ, մյուս կողմը կարա ասի՝ ես հրեշտակ եմ էղել։ Ուրեմն կհավատա՞ս։
Հիշու՞մ ես, երբ մի երկու տարի առաջ մի պեդոֆիլի պատմություն էր պտտվում, հեղինակը նախկին կինն էր։ Ինքը պեդոֆիլի հետ ամուսնացած ա էղել, ոստիկանության դռներն ա ընկել, փորձել բաժանվել, ոչ մի օգուտ չկար։ Վերջը որոշեց գրել էդ ամենի մասին։ Իրա գրելուց հետո նախկին ամուսինն էլ սկսած դեպքերի իրա մեկնաբությունը ներկայացնել։ Ասում էր՝ տենց բան չի էղել, սաղ սուտ ա, վերջին վիրավորանքներն էր շպրտում։ Իհարկե, կարաս իրան ընտրես ու հավատաս, ասես՝ նախկին կինը ստում ա կամ դեպքերի իրա տեսանկյունն ա ներկայացնում։ Բայց մի հատ կանգ առ ու հարցրու՝ ինչու՞ պիտի մարդը վեր կենա, իր անձնական պատմությունը հատուկ ինչ֊որ կայֆի համար գրի առնի։ Երևի ուզում ա խնդրի մասին բարձրաձայնել, երևի ուզում ա նենց անել, որ ուրիշները չհայտնվեն էդ իրավիճակում։ Ու խնդրի լուծումն առաջին հերթին դրա առկայությունն ընդունելն ա։ Երկրորդ քայլը կարա լինի տղաներին ու աղջիկներին մի քիչ ուրիշ ձև դաստիարակելը։ Երրորդ քայլը կարա լինի ձևեր մշակել դատարանում նման բաներն ապացուցելու ու նաև համապատասխան օրենքներ ունենալ։ Բայց առաջին ու ամենակարևոր քայլը սրա գիտակցումն ա։
Չէ, չի էղել։ Իհարկե, տարիների ընթացքում փորձի հետ մեկտեղ ավելի լավ եմ սկսել հասկանալ, թե ես ինչ եմ ուզում։ Բայց ինձ համար Любовь зла, полюбишь и козла արտահայտությունը միշտ խորթ ա էղել, սկսած էն պահից, երբ մեր դասարանի գերազանցիկ աղջիկները սիրահարվում էին դասարանի խուլիգան տղաներին, ու չէի կարողանում հասկանալ, թե դա ոնց ա հնարավոր, որովհետև գերազանցիկ անձս լավ սովորող տղաներին էր սիրահարվում։
՜Բյուր application չեք լրացնու՞մ...
բայց ասեմ, եթե էդ ձևով գտել ես մեկին որի հետ երջանիկ ես, ուրեմն էդ քո համար շատ ճիշտ ա... մեկ էլ կաչևոր ա թե ինչքան երկար ա տևում ու ինչ commitment-ներ ունեք..., որ ասում ես "իմ ազատությոնը", երբ որ հարաբերությունների մեջ ես, ազատությունդ արդեն սահմանափակվում ա որտև գնում ես զիջումների, ուղղակի հարց էն ա թե ինչքան սիրով ես գնում էդ զիջումներին...
էն, որ ասում ես անպայման իմ մասնագիտությոինից պտի ունենա ես դա համարումեմ սահմանափակում, ոչ միայն քո ընտրության մեջ այլ նաև մասնագիտոիթյան մեջ... լավ մասնավետը միշտ տարբեր դիսցիպլինաների նկատմամբ սեր ա ունենում ու մասնագիտությունները երբեք ինքնամփոփ չեն լինում որտև էդ ձևով իրանք սահմանափակվում են, լճանում են ու մտնում են փակուղի... դժվար ա գտնել մի նենց մասնագիտություն որը լինի ինքնամփոփ..., եթե տենց մոտենաս միգուցե հետաքրքրություն գտնես այլ մասնագետների մեջ ոչ միայն որպես մասնագետ այլ նաև մարդ...
բայզդե, դու տարիների ընթացքում գտել ես քո ձևը ուրեմն ճիժտը քոնն ա... քո համար...
Հա, Մեֆ ջան, պայմանագիր էլ ենք ստորագրում։
Դե բնական ա, որ հարաբերությունները փոխզիջումներ են պահանջում, առանց դրա հնարավոր չի։ Բայց ազատության սահմանափակում ասելով նկատի ունեմ էն բաները, որոնք սովորաբար տղամարդիկ սահմանափակում են անմիջապես որևէ կնոջ հետ հարաբերության մեջ մտնելիս (շփում տղա ընկերների հետ, մենակով ճամփորդել, աշխատել և այլն, և այլն)։
Իսկ ես որևէ տեղ չեմ ասել, որ անպայման պիտի իմ մասնագիտությունից ունենա։ Ասել եմ, որ մասնագիտությունը կարևոր ա, բայց չեմ մանրամասնել, թե ինչ նկատի ունեմ։Իսկ եթե փակագծերը բացեմ, կտեսնես, որ լիքը տարբեր բաներ կարան մտնեն մեջը։ Թե չէ եթե իմ մասնագիտությունից մենակ ուզեի, հիմա «տունն էի մնացել». մեր ոլորտում տղամարդիկ քիչ են, ով էլ կա, գեյ ա։ Հատուկենտ հետերոներ են, պսակված ու էրեխեքով։
Jarre (30.11.2018)
Բյուր, էն առաջին պարբերության մեջ գրել էիր...
չգիտեմ, հիմա կոնկրետ խումբը ո՞րն ա... բայց որ ասում ես կոնկրետ խումբ էդ արդեն նեղացնում աՆախ, իմ հիմնական պահանջներից մեկը մասնագիտությունն ա (իհարկե բավական լայն իմաստով)։ Իհարկե, կարաս ասես՝ էս ինչ քառակուսի ես մտածում, բայց փորձը ցույց ա տվել, որ ես որպես անձ էդ կոնկրետ խմբի մասնագիտություններից դուրս մարդկանց հետ շփվել ուղղակի չեմ կարողանում, ուր մնաց մտերմանալ, ու շատ արագ զրույցի նյութը սպառվում ա։
տղամարդու պարտադրած սահմանափակումը բռնություն ա էտի խոսակցության նյութ չի... ես դա նկատի չունեի..
Լավ, որ էդքան ուզում ես, կարամ բացեմ փակագծերը. գիտնականներ ու արվեստագետներ բառերի ամենաոչպահպանողական սահմանումներով։ Դե հիմա տես, թե ինչ բազմազան ու բազմաշերտ են էդ ոլորտները։ Բայց դրանցից դուրս մարդկանց հետ որևէ տեսակի ընդհանուր եզր գտնելը ահավոր դժվար ա։
Էն ա, Լիզբեթն ասում ա՝ բռնություն չի։տղամարդու պարտադրած սահմանափակումը բռնություն ա էտի խոսակցության նյութ չի... ես դա նկատի չունեի..
Ու բացի դրանից բռնություն ա, թե բռնություն չի, էսօր բազմաթիվ կանայք Հայաստանում ու Հայաստանից դուրս ենթարկվում են նմանատիպ բռնության։
Բյուր բայց վերևի պահանջների մեջ գերազանցիկ լինելը նշված չէր։ Կազյոլն էլ ահագին լայնիմաստ արտահայտություն ա, կարծում եմ գերազանցիկ լինելը դեռ չի ազատում մեկին այդ կոչմանը արժանանալու պատվից։ Ընդհանրապես ես էլ չեմ կարողանում հասկանալ թե ուսումնական առաջադիմությունները ինչ կապ կարող են ունենալ սիրահարվելու հետ։ Դա ի՞նչ առանձնակի որակ ա տալիս, որ սիրահարվում ես։
SWTS
boooooooom (02.12.2018)
Եթե նկատել ես, տղաների մասին ոչ մի տեղ գերազանցիկ բառը չեմ օգտագործելԲայց լավ առաջադիմությունը ենթադրում ա, որ տվյալ անձը գիտելիքի հանդեպ սեր ունի, իսկ խուլիգաններին իզուր չհիշեցի, որովհետև իրանց համար սովորելն ու ընդհանրապես գիրք դասի բերելն ամոթ էր։ Ու դա ինձ համար բավական խիստ չափանիշ ա՝ սկսած դպրոցական տարիքից, երբ իբր հորմոններն են քեզ ղեկավարում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ