Անկեղծ, չգիտեմ՝ ինչից ես փախնում ու չգիտեմ՝ ինչու ա ձեզ թվում, թե պրագմատիզմը սենց բոբո ա։ Բայց մինչ էս հարաբերությունը ես միշտ ասել եմ, որ ինձ համար որևէ մեկի հետ լինելը «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով ա, այսինքն՝ եթե դիմացինը չի բավարարում իմ հիմնական պահանջներին, ավելի լավ ա՝ սինգլ լինեմ։ Զգացմու՞նք։ Իհարկե։ Բայց եթե էդ զգացմունքը վատ ա անդրադառնում ինձ վրա, ուրեմն ավելի լավ ա հեռու փախնեմ։
Ու արդյունքում էս պրագմատիզմի արդյունքում ես ունեմ հարաբերություն, որտեղ կա լիքը սեր, կա հարգանք ու փոխադարձ հոգատարություն, լիքը երջանկություն, ռոմանտիկա, հետաքրքրվածություն միմյանցով ու ստեղծագործականություն էնպես, որ երբեք իրարից չենք հոգնում ու լիքը բաներ հավեսով միասին անում ենք։ Բաներ, որոնց մասին գրեթե բոլոր կանայք ու տղամարդիկ երազում են, բայց էսպիսի զրույցներում ասում են՝ ֆի՜, պրագմատիզմ։
Էջանիշներ