Արշակ-ի խոսքերից
Բյուր ջան, իհարկե բացարձակ ճշտի քանոն չունենք, որ պարզենք թե մեզնից ով ա անտրամաբանական խոսում։ Դու ազատ ես իմ ասածը անտրամաբանական համարել կամ մտածել, որ քեզ սխալ եմ հասկացել։
Բայց իմ խիստ համեստ կարծիքով քո «փաստարկները» կամ «եթե լուցկի չունես, ուրեմն գոմիկ ես», «եթե սև տուփի մեջ ա, ուրեմն մեջինը կլոր ա, եթե կլոր ա, ուրեմն նարինջ ա» ոճի են, կամ թեկուզ ոչ միտումնավոր, բայց խեղաթյուրում են իմ ասածները։
ինչ վերաբերվում ա նրան, որ իմ բերանից որևէ քննադատական բառ չես լսել Նիկոլի արածների մասին։ Չնայած որոշ դեպքեր եղել են, որ կարող ա տեսած չլինես, բայց ճիշտ ես, Նիկոլին առանձնապես շատ չեմ քննադատում հրապարակային։ Դրա համար մի քանի պատճառներ կան։ Նախ որովհետև շատ դեպքերում իր արածները ինձ դուր են գալիս, ու էդ լրիվ նորմալ ա․ ընդհանրապես, ի տարբերություն շատերի, որ կարծում էին, թե միանգամից պիտի մեղր դառնա երկրի վիճակը ու հիասթափվում են, որ տենց չի լինում, ես շատ ավելի զուսպ սպասելիքներ ունեի ընդհանրապես էս հեղափոխությունից ու մասնավորապես Նիկոլից էլ։ ՈՒ արդյունքում Նիկոլը ու իր թիմը շատ հարցերում ինձ հաճելիորեն զարմացնում են, ավելին են անում, քան ես սպասում էի իրանցից։
Ինչը չի նշանակում, թե թերություններ չկան, քննադատության տեղ չեմ տեսնում։ Իհարկե տեսնում եմ։ ՈՒ տարբեր մարդկանց հետ մասնավոր զրույցներում հաճախ քննադատում էլ եմ․ բայց հրապարակային առայժմ խուսափում եմ քննադատել, քանի որ կարծում եմ, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել ու առանց էն էլ նախկին ռեժիմի կողմնակիցները ամեն կերպ փորձում են Նիկոլին ու իր թիմի տակները փորել, վարկաբեկել, մարդկանց հիասթափացնել։ ՈՒ էս իրավիճակում կարծում եմ, որ Նիկոլը ավելի շատ աջակցության կարիք ունի, ու հրապարակային քննադատելուց առաջ հաշվի եմ առնում՝ երկարատև կտրվածքով իմ քննադատությունը օգնելու՞ ա հեղափոխությունը ավարտին հասցնել, թե՞ նախկին ռեժիմի կողմնակիցների կողմից օգտագործվելու ա մարդկանց հիասթափացնելու ու ռևանշ ապահովելու համար։ Ցավոք մարդիկ հաճախ շատ էմոցիոնալ են, ոչ ռացիոնալ ու մանիպուլացվելով կարող ա վերջը սաղիս նորից հետ բերեն ՀՀԿ–ական ռեժիմին։
Ասենք պատկերացրու պատերազմ ա, զենքը ձեռքիդ ճակատամարտի կիզակետում ես, մեկ էլ կողքիդ մարտական ընկերը սկսում ա ծխել․ կռիվը չես թողի չէ՞, սկսես քննադատել, թե բա ծխելով իմ ու քո առողջությունը վնասում ես։ Որովհետև ճակատամարտի կիզակետում դրա ժամանակը չի․ ինչքան էլ որ քննադատությունդ ճիշտ ա կոնտեքստից կտրված, բայց տվյալ իրավիճակում օգուտի տեղ կարա վնաս տա։
Իհարկե եթե Նիկոլը ճակատագրական սխալներ անի, հրապարակային էլ կքննադատեմ, բայց քանի դեռ ԱԺ ընտրություններ չեն եղել, առաջնային խնդիրը Նիկոլին աջակցելն ա նախկին ռեժիմի դեմ պայքարում։ ԱԺ–ն որ փոխվեց, դրանից հետո հեղափոխությունը կայացած կարելի ա համարել ու առողջ քննադատությունը ավելի օգտակար կլինի, դրա համար տեղ կբացվի։
Էս ամենից չի հետևում, թե կարող ա Նիկոլի որևէ արած սխալ համարեմ, բայց քննարկումների ժամանակ ասեմ ճիշտ ա արել։ Միանշանակ չէ, եթե սխալ ա, ճշտի տեղ չեմ անցկացնի, եթե չքննադատեմ էլ հրապարակայնորեն, առնվազն չեմ պաշտպանի։ Եթե որևէ հարցում Նիկոլին պաշտպանում եմ, ուրեմն հենց տենց եմ կարծում։ ՈՒ հաստատ ոչ էն պատճառով, թե «Նիկոլը սուրբ ա, որ ինքն ա ասողը, ուրեմն ճիշտ ա»։ ՈՒ եթե տենց բանում ես մեղադրում, նշանակում ա, որ պնդում ես, որ բոլորս քննադատական մտածողությունից զուրկ անուղեղ զոմբի ենք․ ինչքան էլ որ պոլիտկոռեկտ լինելով չասես տենց։
Էջանիշներ