Էս էլ նայեք որպես բոնուս

Էս էլ նայեք որպես բոնուս
Այո շատ դաժան բժիշկա Հայկոն, հետևաբար չի կարող դառնալ քաղաքապետ:ճճճ
Բա մի քանի հատ էլ վիդեո կա որտեղ գոմիկի դեր ա խաղում, էդ քայլով ինքը ծաղրումա գոմիկներին ու վապշէ ինքը ծաղրումա բոլորին:
Բա արա էդ դերասանը կնոջ դերում էլ ա խաղացել, ոռի տիպա էդ Հայկոն:
Barcamaniac (31.07.2018), Lion (30.07.2018)
Ում անունները նշեցիք, ովքեր ավելի «հարմար» թեկնածուներ են, արդեն պաշտոններ ունեն: Կարծում եմ տրամաբանական չի, մինչև արտահերթ ընտրությունները (ժամանակավոր կառավարության պայմաններում), մարդկանց պաշտոն տալը, հետո ուրիշ պաշտոնի տեղափոխելը: Նման քայլեր անելը կմատնանշի ՔՊ-ի կադրերի խնդիր ունենալը:
Բացի նրանից որ խնդալու հումոր չէր, ի՞նչ կար դրա մեջ:

Էն, որ սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում հոգեկան հիվանդություն ունեցողների մասին։ Էն, որ սենց վիդեոների պատճառով հոգեկան հիվանդություններ ունեցողների ու մյուս խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքն է՛լ ավելի ա ծայրահեղանում, որովհետև հասարակությունը հարգում-սիրում ա Հայկո-Մկոյին, ու իրանց հումորները ժողովրդի համար հեղինակություն են։ Ու խոցելի խմբերին էս տեսակի ծաղրուծանակի ենթարկող անձը հավակնում ա Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Ո՞նց ա կառավարելու քաղաքը։ Այ սա լուրջ հարց ա։

Երևանի ավագանու արդար ընտրություններ են լինելու: Նենց չի, որ Հայկոն արդեն պեչատած քաղաքապետ ա, խառնվել եք: Ես ոնց հականում եմ առնվազն երկու ցուցակ կանայք են գլխավորելու, ԲՀԿ-ն Նաիրան ու Ծիրանին` Զարուհին: Պրոֆեսիոնալ կանայք են, ընտրություն կա:
Թող սաղ ցուցկները լինեն, կկողմնորոշվենք էլի: Չնայած, ես ինքս Հայկոյի թեկնածության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հնարավոր ա իրանց օգտին էլ քվեարկեմ:
Մարությանը դեռ ընդամենը թեկնածու է, լավը չի` չի ընտրվի. հո հիշում ենք որ ընտրությունն այլևս ժողովրդինն է։
Գուցե Զարուհի Փոստանջյանն է ընտրվում։
Բյուր, ի դեպ իր մասին ինչ կարծիքի ես։
Ֆեյսբուքում էս թեմաներով հա Զարուհի են գրում, արդեն չեմ հասկանում` որ մի Զարուհուն նկատի ունեն։
Շինարար (30.07.2018)

Զարուհի Փոստանջյանի մասին ահագին հակասական կարծիք ունեմ։ Մի կողմից, ինքն էլ նույն Երևանի թեմաներում ահագին կռված մեկն ա (էդ թվում՝ Հյուսիսային պողոտայի համար տները քանդելիս բուլդոզերի առաջ կանգնել ու թույլ չտալը), մյուս կողմից՝ աջ ու ձախ ինչ անկանխատեսելի բան ասես ասում ա։ Ամեն դեպքում, եթե էս են մեր ունեցած թեկնածուները, աչքիս իրան էլ ընտրեմ։
ivy (30.07.2018)
Զարմանում եմ նման հարցի համար - նույնիսկ եթե մի կողմ էլ թողնենք, որ, մեկը ինձ համար, Զարուհին հաճախ լուրջ քաղաքական գործչի ու մարդու տպավորություն չի թողնում, նաև՝ ախր ժողովուրդ ջան, մոռանում ե՞ք, որ Զարուհին փաստացի Նիկոլի քաղաքաակն հակառակորդն էր, ընդ որում այնքան անզիջում և անհեռատես, որ շարժման էն վճռական օրերին, երբ եկեղեցուց հանած մոմի նման թվում էր, թե, ահա-ահա, մի քանի հոգի էլ կփչի ու Նիկոլի շարժումը կհանգի, ինքը կանգնեց ու կտրուկ հայտարարություն արեց Նիկոլի դեմ, որ Նիկոլը ծախվածա Սերժին: Մոռացել ե՞ք: Մոռացել ե՞ք ոնց էր դրանից առաջ տարիներով գզում Նիկոլին ու հիմա ինչ - Երևանը՝ ապագա ընտրություններում գերկարևոր այդ տեղամասը, Նիկոլը պետք է վերցներ ու նման մարդու տա՞ր: Կներեք, բայց դա ուղղակի քաղաքական հիմարություն կլիներ:
Իսկ Հայկոյից մեկը ես լավ էլ գոհ եմ, թող լինի, եթե կընտրվի, վստահ եմ, իր ազնվությամբ ու ոչ ստանդարտ լուծումներով գալստուկավոր որոշ միջակությունների մի լավ թափ կտա, քաղաքը կարգի կբերի...
Լավ էլի, ամենայն հարգանքով հանդերձ՝ չեմ ընդունում: Հայկոն ու Մկոն ում ասես չեն ծաղրել իրենց սկետչերում, հիմի ինչ, բանակային սկետչերը վերցնենք ու ասենք, թե "սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում բանակի ու զինծառայողների մասին ունեցողների մասին", ոստիկանության մասին սկետչերը՝ իրենց, խոպանչիների մասին սկետչերը՝ իրենց և այլն:
Լավ էլի, հաճելի, ընտիր հումորա, ուրիշ ոչինչ ավելի...
Վերջին խմբագրող՝ Lion: 30.07.2018, 21:33:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բարեկամ (31.07.2018)

Լիոն, խառնում ես։ Խոսքը Փոստանջյանի մասին չի, Բաթոյանի մասին ա։ Բաթոյանը Նիկոլի կողքին ա էղել ՔՊ-ի ստեղծման հենց սկզբից ու մինչև հիմա, պլյուս Հայկոյից հազար անգամ ավելի կոմպետենտ ա։
Խոցելի խմբերի դեպքում դա լուրջ պատճառ ա դառնում խտրական վերաբերմունքի է՛լ ավելի խորացման։ Բանակը կամ խոպանը խոցելի խմբեր չեն կամ էնքան խոցելի չեն, ինչքան հոգեկան հիվանդություն ունեցողներն ու նույնասեռականները ասենք։Լավ էլի, ամենայն հարգանքով հանդերձ՝ չեմ ընդունում: Հայկոն ու Մկոն ում ասես չեն ծաղրել իրենց սկետչերում, հիմի ինչ, բանակային սկետչերը վերցնենք ու ասենք, թե "սենց բաները հասարակության մեջ սխալ պատկերացումներ են ստեղծում բանակի ու զինծառայողների մասին ունեցողների մասին", ոստիկանության մասին սկետչերը՝ իրենց, խոպանչիների մասին սկետչերը՝ իրենց և այլն:
Լավ էլի, հաճելի, ընտիր հումորա, ուրիշ ոչինչ ավելի...
Էս էլ Բաթոյանի սիրուն ու հավասարակշռված արձագանքը․
Chuk (31.07.2018)
Հաաա, ես մեղա... Ես էլ ասում եմ էս ինչ մի փոստանջյանապաշտությունա: Ներող
Լավ էլի, Բյուր ջան, էս արդեն սուպերտոլերանտությունա - թող ապրենք, ծիծաղանք տենց հումորների վրա, անցնենք առաջ...Խոցելի խմբերի դեպքում դա լուրջ պատճառ ա դառնում խտրական վերաբերմունքի է՛լ ավելի խորացման։ Բանակը կամ խոպանը խոցելի խմբեր չեն կամ էնքան խոցելի չեն, ինչքան հոգեկան հիվանդություն ունեցողներն ու նույնասեռականները ասենք։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Ակտիվիստ լինելը շատ լավ բան ա, ու Հայկոյի ակտիվիստ լինելը «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել» համարելը հեչ ճիշտ չի, քանի որ իրա մտքով հազար տարի չէր անցնում, որ Նիկոլը վարչապետ կդառնա, ինքն էլ քաղաքապետի թեկնածու: Էտ արտահայտությունը ճիշտ ա ասենք Աշոտյանի կամ Կարեն Ավագյանի համար, քանի որ ճիշտ ժամանակին ճիշտ քամակում են հայտնվել: Իսկ Հայկոն անկեղծ պայքարող ա եղել: Ու, եթե պռոֆեսոր Տարոնը կամ Չոռնի Գագոն քաղաքապետ եղել են, Հայկոն կլինի ու կլինի, կարող ա դաժե շատ լավը լինի, հատկապես, եթե որակով ավագանի լինի մեջքին:


Ես եթե լինեի ՔՊ-ի անդամ, ապա առաջադրված թեկնածուներից կընտրեի Հայկին: Ու դա որևէ կապ չէր ունենա ոչ հաշմանդամության խնդրի, ոչ սեռի հետ:
Էն մի աղջկան չէի ընտրի, որտև չեմ ճանաչում ու հանրությունն էլ չի ճանաչում: Ալենին չէի ընտրի, որտև էդ լպրծունին չեմ պատկերացնում քաղաքապետի պաշտոնում: Զառային չէի ընտրի, որտև չնայած իրան շատ եմ հարգում, բայց ինքը նախ էդքան էլ հայտնի ֆիգուր չի, իսկ էս պահին հայտնի ֆիգուր ա պետք, երկրորդ ես իրա ավագանի ու սոցապ փոխնախարար եղած ժամանակ չեմ տեսել իրա գործի մեծ արդյունավետություն:
Էս ամեն ինչը կարող ա շատ սուբյեկտիվ ա, բայց դե հիմա ես արդյունքում Հայկին կընտրեի, ու մի հատ էլ կրկնեմ, որ դա բոլորովին կապված չէր լինի ոչ սեռի հետ, ոչ էլ խոցելի խմբի:
Հիմա ի՞նչ ա տեղի ունեցել: Առնվազն ֆորմալ մակարդակով ՔՊ-ն իրա ներսում անցկացրել ա ժողովրդավարական ընտրություն: Ավելին, ընտրության արդյունքում չորսից երկուսը, որքան հասկանում եմ Հայկն ու Զառան, անցել են երկրորդ փուլ: Երկրորդ փուլում հաղթել ա Հայկը:
Ու ի՞նչ ենք մենք, ժողովրդավարություն ու ազատ ընտրություն պահանջողներս ասում: Ասում ենք՝ չէ՛, ախպեր: Էդ ձեր ընտրությունը մտցրեք ձեր քամակը ու թեկնածու նշանակեք նրան, ում ես եմ ասում, որտև նա, ում ես եմ ասում, իմ կարծիքով ավելի արժանի ա ու պլյուս կին ա, ու պլյուս խոցելի խմբից ա՝ հաշմանդամություն ունի:
Շատ զիլ մոտեցում ա, ինչ խոսք:
Եթե ես վստահության քվե եմ տալիս ՔՊ-ին, ուրեմն հարգում եմ իրա ներքին ժողովրդավարությունն ու ձենս տալիս իրա՝ ընտրությամբ ընտրված թեկնածուին:
Թե վստահության քվե չեմ տալիս, համբերենք, ուրիշ թեկնածուներ կլինեն, դրանցից մեկին կընտրեմ, կամ էլ կբոյկոտեմ, կամ էլ կգնգամ սաղին դեմ կքվեարկեմ: Ի՞նչ խնդիր կա:
Մանավանդ որ գնում ենք էն ուղղությամբ, որ եթե ընտրված քաղաքապետը լավ չաշխատի, ապա ժողովրդական ճնշմամբ կհասնենք իրա հրաժարականին, պետք լինի՝ արտահերթ ավագանու ընտրությունների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ