«Սարդարապատ»
«Նախախորհրդարան»
«Հիմնադիր խորհրդարան»
սա, թերևս, հակիրճ ցուցակն ա քաղաքականապես ակտիվ անհատների ստեղծած քաղաքական միավորների:
Էսօր, երբ էս մարդիկ գնում են կուսակցություն ստեղծելու, գնում են որպես «հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ: Իսկ լրահոսում գերիշխում ա «Սասնա Ծռեր»-ը: Այսինքն էն ամբողջը, ինչ որպես քաղաքական միավորում ա արվել կամ չի արվել, ըստ էության ստորադասվում ա ՊՊԾ գունդը գրաված խմբին, ուժային խմբին, ուժային միավորմանը:
Թող ստեղծեն կուսակցություն: Ես դեմ չեմ: Բայց կուսակցությունը պետք է լինի կոնկրետ գաղափարախոսության, գաղափարական հենքի վրա: Ոչ թե փիառվի մի խումբ մարդկանց ուժային գործողություններով:
Էսօր մենք ունենք նոր իրողություններ, որտեղ էդ ուժային մեթոդները ի սկզբանե պետք է բացառվեն: Քաղաքական դաշտը պետք է գործի բացառապես գաղափարական դաշտում, պետք է լինի մտքի բանավեճ:
Ես դիտավորյալ այս ստատուսումս տվյալ խմբավորման ուժային գործողությունների իրավաչափությունը չեմ քննում: Դա էս պարագայում էական չի:
Էջանիշներ