User Tag List

Էջ 946 979-ից ԱռաջինԱռաջին ... 446846896936942943944945946947948949950956 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,176 համարից մինչև 14,190 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #14176
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հայկո՞ն քաղաքապե՞տ
    Ոտքս ընկի հայրենի հողի վրա կարծիքս երկար֊բարակ կգրեմ,հիմնական մասով Ռուբիի հետ համաձայն եմ ։ճ

  2. #14177
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկը չպիտի լինի քաղաքապետ, որովհետև դերասան ա, իսկ Զառան պիտի դառնա, որովհետև կին ա:
    Մասնագիտությամդ դերասան լինելը կապ ունի? Իսկ չի կարող համ դերասան լինի համ իր քաղաքը շատ սիրի համ էլ ուղակի ոչ, թե ակտիվիստ լինի այլ մարդ ով թքեց շոուբիզնեսի եղած չեղածի վրա ու իր ժողովրդի կողքին կանգնեց:
    Ինչ կապ ունի, թե ինչ կրթություն ունի? Օրենքում նշված ա, որ Հարվարդ պիտի ավարտեր?
    Զառան էլ ենթադրենք լավ կրթություն ունի,բայց ամենավերջին փողոցայինի նման մարդկամց հետևից հայհոյում էր առանց պատճառի: Բա, որ դառնա քաղաքապետ ու մի հատ դոդ ասի «Զառա դու սուս»:

  3. #14178
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ Նառա-դու-սուս-ը մասնագիտությամբ թատերագետ ա։ Կարող ա դա նույնիսկ օգնում ա

  4. #14179
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Նառա-դու-սուս-ը մասնագիտությամբ թատերագետ ա։ Կարող ա դա նույնիսկ օգնում ա
    Դե հա ինչ կապ ունի ինչագետ ա? Կարևորը շեֆն ասում ա համգիստ ուրեմն համգիստա, ասումա սուս ուրեմն սուսա: Հմի մեր Զառայի վրա էլ չեմ կասկածում, երբ ուզեն թոկը բաց կթողնեն, երբ ուզեն կկապեն: Թե չէ ընտրենք քաղաքապետ ինչ ա,թե կին ա ու ինչ ա թե կին գործիչներ քիչ կան, այ էդ արդեն եսիմինչիզմա կոչվում:
    Հայկոին համարել վատ թեկնածու, որտև դերասան ա այ էդ մտածելակերպը վապշէ չեմ կարողանում հասկանամ, փորձը ցույց ա տվել, որ դերասանները վատ են կառավարում?

  5. #14180
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկոին համարել վատ թեկնածու, որտև դերասան ա այ էդ մտածելակերպը վապշէ չեմ կարողանում հասկանամ, փորձը ցույց ա տվել, որ դերասանները վատ են կառավարում?
    Դե իմ ասածն էլ վերևում նույն իմաստն ուներ։ Ու արդեն հոգնեցրել ա ներկայիս գենդերային ֆանատիզմը, որ եթե կին ա, ուրեմն պիտի առավելություն տրվի, որ հանկարծ սեքսիզմի դրսևորում չդիտվի։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barcamaniac (31.07.2018), Gayl (30.07.2018), Գաղթական (30.07.2018)

  7. #14181
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքապետին ներկայացվող պահանջները ըստ օրենքի հետևյալն են՝

    Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

    Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
    Ինչ վերաբերում է կոմպետենտությանը, ես չգիտեմ ինչ-որ նորմեր, կամ չափորոշիչներ, որոնցով կարելի է գնահատել քաղաքական պաշտոնի համար մարդու կոմպետենտությունը, ու ինձ բուլշիթ ա թվում։ Հեչ պարտադիր չի, որ կառավարման փորձ ունեցողը չունեցողից ավելի լավն է, իրավաբանը ճարտարագետից ավելի լավն է, և այլն։ Տենց փաստարկներով ուրեմն Սերժ Սարգսյանը Նիկոլից ավելի կոմպետենտ վարչապետ էր :Ճ

    Քաղաքական պաշտոնի համար երևի կարևոր են մարդու հայացքները, պատկերացումներն ու ծրագրերը ու ծրագրերն իրականացնելու հմտությունները։
    Օրինակ Առնոլգ Շվարցենեգերը դերասան ու բոդիբիլդեր էր, ինչը իրենց չխանգարեց հաջողությամբ երկու ժամկետ Կալիֆորնիայի նահանգապետ աշխատելու։ Ես չեմ ճանաչում Զառային կամ մյուսներին, ու չեմ բացառում, որ իրենք կարող է ավելի լավ քաղաքապետ լինեն, քան Հայկոն, բայց եթե Ավագանին ձայների մեծամասնությամբ ընտրում է Հայկոյին, ուրեմն կամ Ավագանին կոմպետենտ չի, կամ էլ մենք ենք խիստ սուբյեկտիվ :Ճ
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.07.2018), Gayl (30.07.2018), ivy (31.07.2018), Lion (30.07.2018), Արամ (30.07.2018), Գաղթական (30.07.2018), Շինարար (30.07.2018), Տրիբուն (30.07.2018)

  9. #14182
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իմ ասածն էլ վերևում նույն իմաստն ուներ։ Ու արդեն հոգնեցրել ա ներկայիս գենդերային ֆանատիզմը, որ եթե կին ա, ուրեմն պիտի առավելություն տրվի, որ հանկարծ սեքսիզմի դրսևորում չդիտվի։
    Բարեկամ ջան քեզ եմ պատասխանել,բայց քեզ չէր ուղղված: Սեքսիզմն էն ա, որ ընտրում ենք կին լինելու խաթր ու սեքսիզմից խոսացողները կոնկրետ սեքսիստ են:ճճ
    Tiger29-ը ինձ հուշեց, որ խոսքը Փոստանջյանի մասին չէր, իրա մասին չեմ էլ լսել, իսկ Հայկոին բոլորս գիտենք ու գիտենք ինչքան ունի արած:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (30.07.2018)

  11. #14183
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ սխալ հասկացաք։ Ես ոչ թե ասում եմ, որ Զառային պետք ա առավելություն տրվի, որովհետև կին ա, այլ ասում եմ՝ որովհետև Հայկոյից կոմպետենտ ա։ Բայց որ Հայկոյին ա տրվել առավելություն, խիստ հավանական եմ համարում, որ պատճառն էն ա, որ Զառան կին ա։ Հակառակ դեպքում ուրիշ ի՞նչ պատճառ պետք ա լինի Հայկոյին իրենից ավելի կոմպետենտ մեկից նախընտրելու համար։

    Ու էս ընտրությունը շատ վառ օրինակ ա էն բանի, որ ոչ թե կոմպետենտ կանայք չկան տարածքում, այլ նոր իշխանությունները չորով նախընտրում են տղամարդկանց, ու գենդերային հավասարության հարցերում դեռ երկար ճանապարհ պետք ա անցնեն։ Զառային ընտրելով իրանք հնարավորություն կունենային ցույց տալու, որ իսկապես իրենց համար կոմպետենտությունն ա կարևոր, ոչ թե գենդերը, բայց փաստորեն տենց դուրս չի գալիս։

    Մեկ էլ հետաքրքիր ա, որ երբ բանը հասնում ա Զառային, հիշում եք, որ ինքն ամեն ելույթի ժամանակ մեկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ա հիշում, մեկ էլ որ ինքը կին ա։ Բայց ինչու՞ նույն հարցը Հայկոյի մասին չեք տալիս։ Ի՞նչ տեսակետներ ա հայտնել Հայկոն։

    Ռուբին ճիշտ նկատեց, որ ներկա իշխանությունները պաշտոններ բաժանում են ոչ թե ամենակոմպետենտներին, այլ իրանց շրջապատի մարցկանց։ Բայց էս դեպքում հետաքրքիրն էն ա, որ ախր Զառան էլ էր ամբողջ հեղափոխության ընթացքում ակտիվ, հարթակից էլ ելույթ էր ունենում։ Ուրեմն ինչու՞։ Ի՞նչը Հայկոյին ավելի նախընտրելի դարձրեց։

  12. #14184
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Անհամեմատ ավելի հայտնի ա, սիրված ու ու ուղղակի լավ «դե՞մք»:

    ՔՊ-ն ժողովրդի համակրանքով ա իշխանության եկել, դրա վրա էլ հենված ա: Ժողովուրդն էլ ոչ միայն հաշմանդամներ են, մեծ մասը հենց Կարգին հաղորդում նայողներ ու «էս Հայկոն լավ տղա ա» ասողներ են, այդ թվում, ի դեպ ու իմ կարծիքով, հաշմանդամների մեծ մասը:
    DIXI
    carpe noctem

  13. #14185
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էդ տարբերակն էլ ա իմ մտքով անցել։ Բայց էդ դեպքում թող էլ չասեն, թե կոմպետենտ կանայք չկան, այլ ասեն՝ կոմպետենտությունն իրանց համար կարևոր չի։ ՔՊ-ն էս պահին սենց թե նենց էնքան պոպուլյար ա, որ ով էլ լիներ իրենց թեկնածուն, մեկ ա մեծամասնություն էին ստանալու։ Իսկ եթե Զառան լիներ իրանց թեկնածուն, հնարավորություն կունենային նաև հաջորդ ՏԻՄ ընտրություններում հաղթել։ Փաստորեն, ՔՊ-ն շարունակում ա դատարկ, անգաղափար գործունեությունը՝ հիմնվելով մենակ պոպուլյարության վրա։

    Ասենք Զառայի համար էդքան մարդ ստորագրել էր, որ ուզում ա իրան տեսնի քաղաքապետի դերում։ Հայկոյի համար ո՞վ էր ստորագրել։ Զառան էլ նենց լրիվ անհայտ, կորած դեմք չի էլի։ Հա, կարող ա դերասան չի, բայց ինքն իրա քաղաքական գործունեությամբ շատ ավելի հայտնի ա, քան Հայկոն։

    Հույս ունեմ՝ ՀՀԿ-ն էլ Նազենի Հովհաննիսյանին չի դնի որպես իրա թեկնածու։

    Մեկը ես եթե մասնակցեմ էս ընտրություններին, ՔՊ-ին ձայն չեմ տալու։ Մեկ էլ հիշենք, որ սա Երևանի ընտրություններն են ու հիշենք, որ Երևանում կարգին հաղորդումը քրֆողները բավական շատ են։

  14. #14186
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռուբին ճիշտ նկատեց, որ ներկա իշխանությունները պաշտոններ բաժանում են ոչ թե ամենակոմպետենտներին, այլ իրանց շրջապատի մարցկանց։ Բայց էս դեպքում հետաքրքիրն էն ա, որ ախր Զառան էլ էր ամբողջ հեղափոխության ընթացքում ակտիվ, հարթակից էլ ելույթ էր ունենում։ Ուրեմն ինչու՞։ Ի՞նչը Հայկոյին ավելի նախընտրելի դարձրեց։
    Շրջապատի մարդը ո՞րն է, ընտրում են նրանց, ում ճանաչում են իրենց գործերով: Ու հենց Զառան էլ նույն կերպ նշանակվել է փոխնախարար. նաև չեմ հասկանում՝ ինչո՞վ է տվյալ դիրքը անհամապատասխան, եթե մարդը սոցիալական խնդիրներով է ուզում զբաղվել, լրիվ ճիշտ իր տեղում է: Ու շատ լավ է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով ակտիվ զբաղվող անձը սոց. նախարարությունում ղեկավար պաշտոնի է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.07.2018, 12:01:

  15. #14187
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ դեպքում թող էլ չասեն, թե կոմպետենտ կանայք չկան, այլ ասեն՝ կոմպետենտությունն իրանց համար կարևոր չի։
    Ասել ե՞ն:
    DIXI
    carpe noctem

  16. #14188
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջապատի մարդը ո՞րն է, ընտրում են նրանց, ում ճանաչում են իրենց գործերով: Ու հենց Զառան էլ նույն կերպ նշանակվել է փոխնախարար. նաև չեմ հասկանում՝ ինչո՞վ է տվյալ դիրքը անհամապատասխան, եթե մարդը սոցիալական խնդիրներով է ուզում զբաղվել, լրիվ ճիշտ իր տեղում է: Ու շատ լավ է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով ակտիվ զբաղվող անձը սոց. նախարարությունում ղեկավար պաշտոնի է:
    Ռիփ, էդ մարդն իրան ավելի շուտ քաղաքապետ ա տեսնում, հո զոռով չի։ Հետո ինքը քաղաքի հարցերում ա մինչև ուղնուծուծը թաղված, ոչ թե պետական մակարդակով նախարարության հարցերում։ Հետո, Զառայի գործունեությունը հաշմանդամության հարցերում ոչ թե սոցիալական կոմպոնենտի վրա ա կենտրոնացած, այլ քաղաքը հաշմանդամություն ունեցողներին հարմար դարձնելուն։ Ու ոնց որ Ռուբին ասեց, դա ներառում ա գիտելիքներ տրանսպորտի, շենքերի ու լիքը այլ բաների մասին։ Ինքը որպես սոցիալական հարցերի փոխնախարար էնքան կոմպետենտ չի, ինչքան կլիներ որպես քաղաքապետ։

    Ու հա, փաստորեն Հայկոյին ընտրել են իրա գործերո՞վ։ Կարգին հաղորդմա՞ն գործերով։ Կարգին հաղորդումից դուրս ինքը մնացած բոլոր ակտիվիստներից ոչ մի բանով չի տարբերվում։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասել ե՞ն:
    Ասել են։ Ոչ Նիկոլի մակարդակով, ավելի ներքևներից եմ լսել։ Նիկոլն էլ էդ թեմայով ազգային ժողովում շատ անհոդաբաշխ ինչ-որ բաներ ա ասել (մոտավորապես խուսափելով ասել, թե ինչու ավելի շատ կանայք չկան, բայց ցավ ապրելով, որ չկան, ու որ հարցը պետք ա շտկել և այլն, և այլն)։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (30.07.2018)

  18. #14189
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր, իրոք, ես կարող եմ առանց աչքերս թարթելու մի հիսուն հոգու անուն տալ, ովքեր Հայկոյին հավասար կամ ավելի շատ մասնակցություն են ունեցել, ուղղակի Հայկոն հանրահայտ ա։ Ընդհանրապես, էս նոր իշխանությունները պետք ա թարգեն պոպուլիզմը. ընտրություններում ոչ թե անձերին պետք ա ընտրել, այլ գաղափարներ ու նախագծեր։ Ասում են՝ Հայկոն հայտնի ա, լավ տղա ա, ընտրենք, բայց լիքը-լիքը մարդիկ էլ ասում են, որ պատվաստումները քխ են, կարո՞ղ ա պետք ա դա էլ թարգել։ Դեմոկրատիայի ու պոպուլիզմի մեջ մեծ տարբերություն կա, իսկ ՔՊ-ն ըստ իս, ում էլ առաջադրեր, շատերն ընտրելու էին։Էլ չեմ ասում, որ էդ հայտնիությունը լրիվ այլ ոլորտից ա, ինձ երբեմն թվում ա, որ Հայաստանում ոչ թե քաղաքական, գրական կամ այլ գործունեությամբ են հայտնի դառնում, այլ պետք է հայտնի դառնան, նոր ինչ-որ բանով զբաղվեն, որ իրենց գնահատեն ու բանի տեղ դնեն։
    Բայց կոնկրետ իմ դժգոհության հիմնական պատճառը հենց էն հումորներն են, որ տարիներ շարունակ ծաղրել են լիքը խմբերի, նպաստել լիքը կարծրատիպերի տարածման ու ամրացման։ Հա՛, ինձ կարող եք անհումոր համարել, հակադարձել, որ մարդու դերը իր անձի հետ եմ խառնում և այլն ու որ իրենք նպատակ չեն ունեցել վիրավորելու (թեև կարծում եմ, որ Հայկոն հիմա էլ հոգեկան խնդիրներով անձանց, գեյերի և այլ խմբերի նկատմամբ կարծրատիպացված վերաբերմունք ունի), բայց ամեն դեպքում, եթե էդ ամենը ինչ-որ տեղ թույլատրելի ա շարքային կոմիկին, քաղաքապետի թեկնածուն պիտի մարդու իրավունքներով առաջնորդվի։ Դա ա ամենակարևորը, թե չէ լավ տղա շատերը կարող են խաղալ։

    Ի դեպ, մի քիչ էլ մյուս թեկնածուի՝ Սրբուհի Ղազարյանի մասին կարդացի։ Բավականին հաճելի տպավորություն թողեց թե՛ իր հետ զրույցից, թե՛ կենսագրությունն ա բավականին հարուստ։ Ի դեպ, նաև քաղաքացիական ակտիվիստ էր, էլի ցույցերի մասնակից։ Նաև, ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր նախորդ իշխանության ժամանակ էլ ցանկություն, մոտիվացիա ու ուժ են ունեցել աշխատելու ու փտած համակարգում ինչ-որ բան փոխելու։ Բաթոյան Զառան էդպիսին ա, կարծես՝ Սրբուհին էլ։ Ու էստեղ, վարչության ընտրության հիմքում ինչ էլ ընկած լինի՝ գենդերային խտրականությունը, հայտնիություն շահարկելը, թե ինչ, միևնույն է, իմ կարծիքով, ակնհայտորեն ավելի որակավորված թեկնածուների միջից ընտրվել ա Հայկոն։ Սա ինձ ահագին բան ա ասում ՔՊ վարչության մասին։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (30.07.2018)

  20. #14190
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մի քիչ էլ մյուս թեկնածուի՝ Սրբուհի Ղազարյանի մասին կարդացի։ Բավականին հաճելի տպավորություն թողեց թե՛ իր հետ զրույցից, թե՛ կենսագրությունն ա բավականին հարուստ։ Ի դեպ, նաև քաղաքացիական ակտիվիստ էր, էլի ցույցերի մասնակից։ Նաև, ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր նախորդ իշխանության ժամանակ էլ ցանկություն, մոտիվացիա ու ուժ են ունեցել աշխատելու ու փտած համակարգում ինչ-որ բան փոխելու։ Բաթոյան Զառան էդպիսին ա, կարծես՝ Սրբուհին էլ։ Ու էստեղ, վարչության ընտրության հիմքում ինչ էլ ընկած լինի՝ գենդերային խտրականությունը, հայտնիություն շահարկելը, թե ինչ, միևնույն է, իմ կարծիքով, ակնհայտորեն ավելի որակավորված թեկնածուների միջից ընտրվել ա Հայկոն։ Սա ինձ ահագին բան ա ասում ՔՊ վարչության մասին։
    Ահա, Սրբուհի Ղազարյանն էլ էր ավելի հարմար թեկնածու։ Ուղղակի ինքը Զառայից էլ պակաս հայտնի ա, քչերն են իրա մասին լսել, բայց էդ պակաս հայտնիությամբ լիքը գործ ա արել ու անում։ Ասենք, ֆեյսբուքի իրա ստատուսները տենց վիրալ չեն ֆռռում, ոնց որ մնացածներինը, բայց թե՛ կարևոր մտքեր ա արտահայտում, թե՛ կարևոր գործ ա անում (օրինակ, բացահայտում ա տեղական փոքր բիզնեսները), ու ավելի գաղափարական ա, քան Հայկոն։

    Իսկ էս պոպուլիզմը զուտ ժամանակավոր էֆեկտ ա ունենալու։ ՔՊ-ն, ոնց հասկանում եմ, հեռահար նպատակներ չունի կամ դրանց մասին չի մտածել։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (30.07.2018)

Էջ 946 979-ից ԱռաջինԱռաջին ... 446846896936942943944945946947948949950956 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •