Ծլնգ ջան, ես չգիտեմ՝ դու իրանց ու իրանց լրատվամիջոցներին ինչքանով ես ծանոթ, բայց իրանց վայնասուններից շատերն իրոք զանազան հոդվածների տակ անցնում են (վիրավորանք, զրպարտություն, բան-ման)։ Ու ի դեպ, դատի տալու նախադեպեր էղել են, բայց ոչ բոլորն են հաջողության հասել։ Ասենք բռնել, ՀՀ քաղաքացիների սև ցուցակ էին հրապարակել՝ կոչ անելով էդ մարդկանց չբարևել ու գործի չընդունել (իմ անունն էլ, ակումբցիներից շատերի անուններն էլ մեջը կային

):
Հետո, իրանց սքրինշոթներն ու ֆոտոները մեկ-մեկ նենց տեղերից են, որոնք փաբլիք չեն, ու հայտնի չի՝ ոնց ա իրանց ձեռն ընկել։ Կարպիսի դեպքում իհարկե հրապարակայնորեն արած արտահայտության վրա են հարձակվել, իրա ֆբ-ի ստատուսներն էլ սաղ փաբլիք են (եթե տեղյակ չես, Կարպիսի էս մի նախադասությամբ չեն սահմանափակվել, ինչ-որ հին ստատուսներ են փորել-հանել), բայց էղել են դեպքեր, երբ փակ ու խիստ հսկողությամբ խմբերից (այսինքն, երբ խմբի բոլոր անդամներին հատ-հատ իմանալով են ներս թողնում) կամ մենակ ընկերների համար արված ստատուսներից սքրինշոթներ են սկսել շրջանառել։ Իրանք ահագին մութ խումբ են, ու պետք ա իրանց դեմն առնել իրավական դաշտում իհարկե։ Թե չէ Հայաստանում ո՛չ ընտանեկան բռնության օրենքը կընդունվի, ո՛չ գենդերային հավասարության։ Դե էլ ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին չենք էլ խոսում։
Էջանիշներ