Lion-ի խոսքերից
Չէ, ապեր, աշխատանքի ընդունելու պահն իմ իրավունքնա ու ստեղ արդեն մի ուրիշ պահա, նայի ինչ եմ ասում...
Ես, որպես իրավաբան ու նաև մի քիչ իրավունքի փիլիսոփայություն սիրող մարդ, բացարձակ կողմնակից եմ ազատությանը: Գեյ ես, եղիր, ապրիր քո համար ու ես երբեք չեմ ասել՝ գեյերին վառել, ծախել, թափել և այլն ու ստեղ մեր Գելը իհարկե սխալվավ:
Բայց - նույն ազատությունը սիրելով ես լրջորեն նեղվում եմ, երբ իմ ազատությունն են սահմանափակում: Ու նույն ձևով ես կնեղվեի, որ մեկն իմ օֆիս գար ու ինձ ստիպեր իրեն գործի ընդունել զուտ նրա համար, որ ինքը, ասենք, կարմիր մազերովա: Տարբերություն չկա: Ես իմ օֆիսում գործի եմ ընդունում զուտ նրան, ով ինձ դուր է գալիս, ընդ որում դուր գալու մեջ ես դնում եմ ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլև՝ շատ այլ հատկանիշներ: Եվ այսպես, ես ինչպես կնեղվեի որ մեկը, ըստ էության վրաս ճնշում բանեցնելով, ստիպեր ինձ կարմրահեր մեկին գործի ընդունել զուտ նրա համար, որ ինքը կարմրահերա, նույն կերպ նաև՝ եթե գեյն իր գեյ լինելը դրոշ սարքած փորձեր ճնշում բանեցնել ինձ վրա՝ սահմանափակելով իմ ազատությունը:
Ինձ չի դզում գեյ մարդը, բայց իրենք իրենց համար, ես՝ իմ: Իրենք ինձ մեծ հաշվով չեն էլ հետաքրքրում և ես իրենց հիշում եմ դեպքից դեպք, էսքան մի բան, բայց երբ փորձում են իմ ազատությունը սահմանափակել ու դեռ մի հատ էլ գեյությունը դրոշ սարքած՝ կներես, ստեղ արդեն ես բոլոր իրավունքներն ունեմ պաշտպանվել, չէ՞ որ նույնիսկ գեյի ազատությունն է ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը...
Էջանիշներ