Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հայաստանում (պոտենցիալ) գիտնականների բավական ստվար զանգված գնացել ա Հայաստանից։ Մեղավորներն իհարկե շատ են՝ սկսած իշխանություններից, որ գիտնականին կոպեկներ են շպրտում, վերջացրած հասարակության ընկալումներով, թե ով ա գիտնականը։ Բայց հիմա իրավիճակ ա փոխվել։ Հիմա ուրիշ վարք պիտի դրսևորվի, բայց ԿԳՆ֊ի էսպիսի վարքը ընդամենը ոնց որ ուզենա ցույց տա՝ էդ չե՞ք գիտնականներդ, ձեզ խելոք պահեք, թե չէ ձեր մոտ էլ կգանք։
Ինձ թվում ա ծայրահեղացված գնահատական ես տալիս ԿԳՆ վարքին: Նախ, մի երկու ամսում մեր ԿԳՆ-ն դժվար դառնար Շվեդիայի ԿՆԳ-ն, երկրորդ՝ չեմ կարծում որ կոնկրետ որև բան են ուզեցել ցույց տալ: Ուզեցել են լավից վատից պրոբլեմը լուծեն, կարող ա մի բան էլ նենց չեն արել, աբցյ գիտնականի արձագանքը դրան եղել ա գիտնականությունից փիս հեռու: Այսինքն, ենթադրենք ԿԳՆ-ն իրան էնքան էլ լավ չի պահել, ու կարելի ա քննադատել, բայց գիտնականի պահվածքը շատ ավելի հակագիտական ա եղել, քան ԿԳՆ-ի պահվածքը: Ստեղ եթե գիտությանը վնաս հասցնող ա եղել, էտ գիտնական ա եղել, ոչ թե ԿԳՆ-ն: