Chuk-ի խոսքերից
Ոչ, եղբայր, ընդամենը դու ինքդ քո գաղափարներին հակասում ես, բայց դա չես զգում։ Հիմա փորձեմ բացատրել։
Չգիտեմ քո երկրում ոնց ա, բայց Հայաստանում նման պետական մարմինները որպես կանոն ունեն տարածքի խնդիր։ Ու երբ ինչ-որ մի տնօրեն գնում է գործուղման մի տարով, իր փոխարեն նշանակում են ԺՊ, ակհայտ ա, որ ԺՊն նստելու ա տնօրենի աշխատասենյակում։ Դրա համար գործուղման գնացողը սենյակը նախապատրաստում ա իրա հաջորդի համար, կարգավորում փաստաթղթերը, հանում սենյակից անձնական իրերը։ Սատանան տանի, ախր մի տաչով գնում ա։
Եթե ինքը դա չի անում, ուրեմն լիքը ուրիշ հարցեր են առաջանուն իրա մարդկային տիպի մասին։ Բայց դա թողնենք, ես չգիտեմ, արել է, թե չէ։
Փաստն էն ա, որ եթե նույնիսկ իր «գիտական իրավունքները» խախտելով, մեկ է, սենյակը մեկ տարի առաջ փոխանցբել է հաջորդ ԺՊին։ Սրանից էլ մյուսին։ Ու այ էս վերջին ԺՊն բացարձակ կապ չունի հնարավոր խախտված իրավունքների հետ։ Իրեն օրենքի սահմանում նախորդ ԺՊից փոխանցվել է աշխատասենյակը, դարձել իրենը։
Ի դեպ ինքն էլ ա գիտնական։ Ու հանկարծ մի օր հայտնվում ա Դեմոյանն ու ներխուժում իրան պատկանող աշխատասենյակ։ Խախտում էս ԺՊի բոլոր էն իրավունքները, որոնք դու անթույլատրելի ես համարում։ Խախտում ա՝ չունենալով որևէ իրավական կամ բարոյական հիմք։
Գնում ա բազմում ա էդ սենյակում, էդ ԺՊի սենյակում ու հայտարարում, թե թագավորը ես եմ։ Իրա քամակին այ էսքանի համար պետք ա քացի տալով դուրս շպրտեին։ Որտև ինքը եթե դժգոհ էր, որ պատկան մարմինները կամ հին ԺՊն իր նկատմամբ անարդար են վարվել, պետք ա իրավական ընթացակարգով գնար։ Իսկ ներկայիս ԺՊն, ներկայիս իշխանությունը, ներկայիս հիմնարկն ու ներկայիս տնօրենի աշխատասենյակն էդ ամեն ինչի հետ կապ չունեն ու իրա արածը հասարակ հանցագործություն ա։
Էջանիշներ