User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը:

    Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող:
    Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի:

    Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»:

    Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:

    ***

    Իսկ Soundtrack-ի բացումը ընթերցանության հետ միասին եղավ այսօր: Էս անգամ չմոռացա:

    Որոշել էի, որ գրառումն անելուց գրառման soundtrack-ը կլինի ալբոմի ա՛յն մեղեդին, որով որ ավարտվի գրառումը, այլ կերպ ասած, որը որ այդ պահին լսելիս լինեմ:
    Ալբոմային ունկնդրում համար 1. Համեմված գրքով, թեյով և հաճույքով:
    Համար 2. Համեմված գրքով և անհասկանալի պատճառով տարօրինակորեն երկար ձգվող Քվիդդիչային հատվածով:
    Համար 3. Ակամա, բայց բոլորովին էլ ո՛չ անցանկալի ունկնդրում: Համակարգչով, կողմնակի գործերով, սույն գրառումով և «տեսնես ո՞ր երգին եմ ի վերջո հասնելու» մտքով:
    ա.Կարծես Քվիդդիչյան հատվածին մոտ էր գրառման ավարտը:
    բ.Վաաայ, ավարտվեց մեղեդին ու հասավ "Christmas at Hogwarts"-ի երգախառը մեղեդի՞ն: Ի դեպ, ես որոշակի հույսեր ունեի սրա հետ կապված և կարծում էի թե մոտավոր հիշում եմ այդ հատվածի երաժշտությունը: Միակ մասն էր, որում երգեցողություն էր լսվում, բայց էնքան էլ հաճելի չէր այդ շշուկով երգը: Գրառումս շարունակվեց, շարունակվեց և հիմա հասել ենք
    գ."The Chess Game" ու ըստ երևույթին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
    դ."The Face of Voldemort"... Հուսով եմ մինչև ալբոմի վերջը կհասցնեմ եզրափակել գրառումը: Как раз ամբողջությամբ լսելուց առաջ արդեն կարծում էի, թե ամենավերջին երգն եմ ընտրելու որպես soundtrack:

    Երբ մի օր (երևի անցած տարի) @Նիկեա ջանն ինձ ասում էր, որ կարդամ «Հարրի Փոթթեր»-ը, տաս տարի հետաձգել եմ է՛լ ավելի չուշացնեմ ու երբ անգամ Անդերսենին նորմալ չհասկանալուս պատասխանում էր, որ Ռոուլինգի անգլերենը Անդերսենինից հեշտ ա՝ կարծում էի, որ ինձ համար բոլոր անգլերեններն են բարդ: Ես պարզապես դեռ չէի փորձել...
    Դե ի՞նչ՝
    ե.Հասանք ամենավերջին "Hedwig's Theme"-ին:
    զ.Հավանաբար շուտով «ստիպված» կվերադառնանք "Prologue»-ին:
    Է.

    Դե թող հենց սա էլ լինի մեր այս էջի նախաբանը և խոստանա հրաշքներով լի շարունակություն...
    ը.
    Oops, հասանք 2-րդին Դե, նախորդն էլ արդեն դրել ենք, իսկ հրաշքների աշխարհն ավելի գեղեցիկ է հնչում և դիտվում:

    Վերջին խմբագրող՝ Smokie: 20.06.2018, 11:58:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը: Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող: Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի: Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»: Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:
    Ու կարծես թե Նաջարյանը էլի փոշմանեց... Չգիտեմ թե հետո ինչ ա լինելու: Բայց երևի պետք էլ չի էսքան մտածել էդ թեմայի շուրջ: Ամեն ինչ թող հոսի գետի հունով ու գուցե այսուհետ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվի: Հնարավոր են և ձեռքբերումներ և կորուստներ: Ես ուղղակի ուզում եմ նախօրոք իմանալ ամեն ինչ: Անհանգիստ եմ: Գրառման իմաստն ու նպատակը ի սկզբանե առաջին նախադասությունն էր: Հա, ամեն ինչ է՛լ անկանխատեսելի ա՝ բացյ դե համաձայն իմ սովորությանս, գործողությունից առաջ շտապում եմ խոսել այդ մասին, կամ ուղղակի ինքս իմ մեջ ոգևորվել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պրիմիտիվ, բայց անչափ հոգեհարազատ ու սրտին մոտ մեկնաբանություն:
    Ու էսպես՝ քայլ առ քայլ պետք ա վերացնել «չեմ կարող»ները: Տղայիս մասի՞ն էի մտածում: Հա, լավ էի անում, բայց ո՞վ է ասել, որ իմ ժամանակն արդեն անցել է, որ շատ բաներից եմ ուշացել: Ո՞վ է ասել, որ չես կարող գործողությունն անել այն ժամանակ երբ իսկապես ուզում ես, երբ այն քեզ պետք է: Եւ ո՞վ է ասել, որ անհնարին բաներ կան: Դե... գուցեև իրականում կան, բայց հաստատ ավելի լավ է սկզբից փորձել, որ հետո էլ ավելի ուշ չլինի, որ ամբողջ կյանքդ միայն ափսոսանքներով չանցկացնես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի ինքնախաբեություն հիշեցնող, ափսոսալի շաբաթ եմ թողել հետևում ու հենց էդ ժամանակներում որոշել, որ ամեն ինչ փոխվելու ա՝ նոր շաբաթը բերելու ա նոր պատասխանատվություն: Հուսով եմ վատ չեն գնալու գործերը, անկախ ամեն ինչից, անկախ ամեն մի անկանխատեսելի սկզբից ու անակնկալ շարունակությունից: Ամեն ինչ պե՛տք ա լավ լինի, ուղղակի պե՛տք ա:

    Հա, ի՞նչ էի ասում: Հեչ մտքովս կանցնե՞ր առաջ, որ Հարրի Փոթթերը լույս աշխարհ ա եկել դեռ իմ առաջին դասարան ընդունվելու տարում: Էլ չեմ խոսում էն մասին, որ մինչ այդ հրաշալի ժամանակաշրջանն էր արդեն ինչ-որ չափով ստեղծվել էր բնականաբար ու շարունակում էր աճել, զարգանալ: Մի խոսքով սաղմնավորվում էր: Ով գիտի գուցե համակարգչային gif-երը գոյություն չունեին, երբ Հարրիի աշխարհում նկարները շարժվում էին ու խոսում:

    Ոնց տեսնում եմ ես է՛լ դեռ այդ աստիճանի չեմ հավանում երկրորդ գիրքը: Բայց ի տարբերություն հավանելուն (էն որ չեմ ուզում հետաքրքիրը մի շնչով ավարտել՝ հետոյին է'լ եմ թողնում), հիմա շտապում եմ ավարտել, որ հասնել երրորդին: Հուսով եմ, որ այն ինձ ավելի՛ դուր կգա: Համենայն դեպս ֆիլմը կարծեմ իսկապես ավելի լավն էր, (եթե իհարկե ինձ հույս չեմ տալիս ընդամենը):
    Այ չորրորդից սկսած... արդեն մի տեսակ վախենում եմ, որ կսկսի ձանձրացնել ու էլ ավելի կբարդանա: Ամեն դեպքերում սկզբից որոշել էի, որ էս տարի պիտի ավարտեմ չորրորդ գիրքը, հետո փոխեցի երրորդի: Իսկ հիմա... Հիմա մտածում եմ, որ եթե շարունակեմ ամեն օր կարդալ ու օրեցօր ավելի ու ավելի շատ ու շուտ, բոլոր 7-ն էլ իհարկե կավարտեմ մինչև տարվա վերջ:
    Երկրորդի Soundtrack-ն էլ առանձնապես մեծ բան չի ասել, այսօր երկրորդ ունկնդրումն էր ընդամենը: Սովորական, ոչինչ այնպես:

    Բայց դե մեկ ա, John Williams-ն էլ պակաս հրաշագործ չի՝ իր հանրահայտ ստեղծագործություններով: Էն աստիճանի հրաշագործ, որ մտադիր եմ մյուս ընթերցումներին ոչ թե Հարրիի OST-ը լսել, այլ Կեվինի:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շաբաթ օրվա մենախոսական-ի խոսքերից

    Գլուխս պտտվում ա: Ավելի ճիշտ գլխավերևումս թև-թևի տված պտտվում են մանկամսուրային հույսերը, ինձ լեզու հանում ու երգում «Զիլինաա, զիլինաա, հոպ-զիլինա-զիլինա»:

    Ինքնախաբեություն էր էս ամենը ու դեռ մնում ա ինքնախաբեություն: Երևի իրականում շատ ավելի վաղուց եմ հասկացել, որ ամեն ինչ ինձանից ա կախվսծ: Շատ ավելի վաղուց քան երկու տարի առաջ` երբ խոսեցի այդ մասին նրա հետ ու հենց ինքս ասեցի դա:
    Ուղղակի չեմ ուզել, անգամ դրանից հետո չեմ ուզել փոխվել: Ու հիմա էլ չեմ ուզում, անգամ երբ բռնացրել եմ ինքնախաբեությունը: Ինձ երևի դուր ա գալիս էս վիճակը, ինչքան էլ դա սխալ լինի:

    Ոչ մեկ իմ նման դեբիլ ետամնաց չի: Աշխարհից կտրված ինքն իր մեջ կենտրոնացած չի: Բայց ինչու՞ եմ ես սեփակսն կամքով շարունակում մնալ այդպիսինը: Ոչ մեկ բացի ինձանից մեղավոր չի, որ ես անհաջողակ եմ ու որ դեռ նոր եմ 14 տարեկան դառնում:
    Ու ես ուրախ եմ: Անկեղծ, շատ ուրախ եմ, որ ուրիշ ոչ մեկ իմ նման չի: Ոչ մեկի դա չէի ցանկանա:
    Գժվել կարելի ա: Զզվել կարելի ա ինձանից:
    Ոչնչություն կոչված անդուր արարած:
    Էսօր իմ վերջին օրն ա: Վաղը էլ չեմ լինի... չեմ լինի 27 տարեկան:

    Ես չեմ դադարում զարմանալ, որ կայծակը իր ահեղ ձայնով ինձ չի զարկում: Որ գետինը ամոթից ու զայրույթից կարմրելով ոտքերիս տակիս չի փախնում ու ինձ կուլ չի տալիս: Որ ես ինքս իմ հանդեպ այդքան քննադատաբար եմ, բայց երևի դրանից բազմաթիվ անգամ ավելի ներողամիտ եմ ու որ էսքան տարվա ընթացքում ինքս իմ հետ լեզու չեմ գտել:

    Ես կարամ ինձ լավ զգամ, երջանիկ լինեմ, որ մոտս լավ ա ստացվում, որ գրեթե առանց խնդիրների ա, որ ուշքի եմ գալիս, բայց ախր ինչքա՞ն, ինչքա՞ն կարելի ա «ուշքի գալ»: Արդեն քանի տարի ա հասկանում եմ, գիտակցում, ուշքի գալիս, բայց գրեթե ոչինչ չեմ փոխում: Սարսափելի ա ու աններելի: Ինչքան օրեր ու տարիներ եմ կորցրել անիմաստ տեղը ու դեռ ինչքան եմ կորցնելու:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (16.07.2018)

  7. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքյան Փոթթերտացիա համար 2

    Ծննդյան օրով ինքս ինձ նվիրեցի այսպիսի մի մոտիվացիա:

    Բայց դե մեկ ա, քանի դեռ չեմ աշխատում ու չեմ ձգտում դրան՝ նախորդ գրառումը մնում է ուժի մեջ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգում եմ, որ արդեն կորցրել եմ, կամ գնալով ավելի եմ կորցնում ամոթը, բայց էնքաաան հանգիստ ու երջանիկ եմ:
    Հիմա կարծես ավելի եմ ձգտում անելու սրտիս ուզածը, բայց ախր... Ախր ի՞նչն ա խանգարում: Հնարավորությունները կան, հերթական անգամ ներել եմ ու շարունակում եմ ներել ինձ: Ինչու՞ ա մի կերպ, կամ կիսատ ստացվում:

    Հիմա կարևորը, որ երջանիկ եմ` երջանիկ ու սարսափելի անհամբեր: Չի բացառվում, որ շուտով հանգամանքները կփոխվեն ու ստիպած կլինեմ էլի սպասել, բայց մինչ այդ, ես կարող եմ ավելի ու ավելի նախապատրաստվել ու վայելել:

    Շատացել են անգլերեն գրքերը ու շարունակում են շատանալ: Երջանիկ եմ: Հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու անկախ անհաջողություններիցս, հիմա վստահ եմ, որ կստացվի ու պիտի՛ ստացվի: Երջանիկ եմ: Իսկ երբ էս օրն էլ անցնի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իմ հույսն ուղղակի էնքան համառ ա, էնքաաան համառ, որ երեկ առավոտյան դիմանալն ուղղակի անհնար ու տանջալից էր դառնում:

    Ու կյանքումս առաջին անգամ փորձելու եմ իտալերեն գիրք կարդալ: Դե իհարկե կողքից հայերեն թարգմանությունից օգտվելով: Ողջույն Չիպոլինո:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա՝ կգա՞ մի օր երբ ես իսկապես կիմանամ, թե ինչպես
    1.Չձանձրանամ, չհոգնեմ ու ճիշտ կողմնորոշվեմ գործերումս
    2.Հանուն անձնական երջանկության դեմ գնամ սեփական սկզբունքներիս՝ քանզի այլ տարբերակ չկա
    3.Հասնեմ նպատակներիս ճիշտ ժամանակին: Ու ընդհանրապես կարողանամ կառավարել ժամանակը... ոչ թե ինքը ինձ:
    4.Ապահովեմ հիասթափություններիս ու անհաջողություններիս անկումը (մեղմ ասած անկումը)
    5.Այլևս չանհանգստացնամ շարքային անկարևորությունների պատճառով




    Ես և իմ հիմիկվա հոգեվիճակը և ակումբայնությունը մեղմ ասած համընկնում են իշուկ Իայի կենսակերպի հետ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 30.08.2018, 18:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի ես չդիմացա ճնշմանը ու հանձնվեցի... Չգիտեմ՝ երևի սխալ ա ու վատ ա, որ ինքդ քո գլխի տերն ես ու քո գործերի տնօրենը, բայց միշտ հեշտությամբ կարողանում եմ ներել ինձ՝ ինչքան էլ խոստանում եմ, որ վերջինն է: Ես ուղղակի դարձյալ թույլ մարդ եմ ու անկարող...
    Ես ուղղակի չկամ ու երևի չպիտի լինեմ: Իսկ ավելի լավը լինելու համար՝ վախենամ թե արդեն ուշ ա, ես շատ վաղուց եմ բաց թողել իմ հնարավորությունը:
    Դե ի՞նչ... խորը շունչ քաշեմ՝ ես կրկին ազատեցի ինձ ու էս ընթացքում կարող եմ անել էն ամենը, ինչը էդքան հետաձգվում էր...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •