User Tag List

Էջ 32 37-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233343536 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #466
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ: Էսքանից հետո դե արի ու մի հավատա անհնարինի հնարավոր դառնալուն:
    Էդ ապացուցեց մեր ժողովորդը իր երկրին ու էդ ապացուցեցի ես ինքս ինձ՝ երեկ ու էսօր:

    Ամեն ինչ միանգամայն հրաշալի ա ու ամեն ինչ՝ գուցե ամենալավը դեռ առջևում ա:
    Ամենաանհավանական ու ամենախանգարող հանգամանքներով օրը տվեց ռեկորդայինին մոտ արդյունք ու ամեն ինչ հասցրեց մյուս օրերից շուտ:
    Ու պիտի բացթողումներիս տեղը հանեմ՝ ամեն մի գրառումս համեմված ա լինելու առնվազն մի երգով:


    Ամեն ինչ ինձանից ա կախված բառիս բուն իմաստով: Ուղղակի վաղուց էր պետք հասկանալ:


    Երկու ամիս առանց դադարի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #467
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախքան ինձ հարցրեցին մեկուկես տարկ առաջ՝ երևի երբեք չէի մտածել, թե ո՞րն ա իմ ամենաչսիրած թեման: Բայց որքան էլ տարօրինակ ա իմ դեպքում՝ հաշված վայրկյաններում գտա միանգամայն ճիշտ պատասխանը: Քաղաքականությունը:
    Չգիտեմ թե ինքս ի՞նչ կանեի հնարավորության դեպքում: Վստահ եմ, որ իմ դրած «թռչնիկը» ոչինչ չէր փոխի: Գուցե իմ չգործունեությունից ու նույնիսկ ոչ բավականաչափ հետաքրքրվելուց, թեմայի մեջ չմտնելուց, թռուցիկ տեղեկանալուց ավելի եմ ոչնչությունանում ու եսասիրանում՝ բայց չեմ կարող անտեսել սեփականն ու անձնականը էն դեպքում՝ երբ արդեն պատրաստակամ կատարում եմ ի՛նձ վերաբերվող կարևոր գործողությունները ու սկսում եմ չհավատալ, որ չեմ կարողանա: Կան բաներ, որոնք իսկապես հասանելի չեն, բայց կան նաև բաներ, որ հավաստիացնում են՝ թե կյանքը առջևում ա: Իմ մեջ էլ ա մեծ հեղափոխություն տեղի ունենում ու գլխավոր հեղափոխությունը դեռ լինելու ա երբ ժամանակը գա: Անգամ վերջին անհաջողությունը ոչ միայն չի կոտրում, այլև կարծես ավելի ա մոտիվացնում: Այո՝ ես կարող եմ:

    Ու ըստ երևույթին գտել եմ ևս մի հզոր, մի այլ կարգի տաղանդավոր խումբ:

    Երևի շատ ավելի հաճելի ու տպավորիչ ա՝ երբ բացահայտումդ ընտանեկան նախագիծ ա: Իսկ երբ նախքան առաջին վայելումդ իրոք մեծագույն սպասելիքներ ես ունենում՝ որոշ չափով չարդարացվելու շանսն էլ դրա հետ ա կարող մեծանալ: Հենց սկզբում զգացածս հատուկ սերն արդեն բացառեց՝ ինչքան էլ ընթացքում ամեն ինչ դարձավ սովորական:
    Հավատում եմ ու ուզում եմ հավատալ, որ իրենք դեռ արժանի են ավելիին, է'լ ավելիին ու շատ ավելիին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #468
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլի կարամ ուրախանամ, կարամ հպարտանամ, բայց ինչքան էլ էսօր նախորդ երեքշաբթիի պես արեցի գրեթե անհնարինը` բայց ի վերջո հիմա հանգում եմ էն եզրակացությանը, որ իմ էությամբ ես ոչինչ եմ ու որ ոչինչ չեմ անում: Գուցե իրոք ես եմ մեղավոր անտարբերությամբս` իբր թե իմ ներկայությունից բան չի փոխվի...
    Ինչ ափսոս էր մի շաբաթվա պայքարը, ինչ ափսոս էր, որ առավոտվանից ժողովուրդը դրսում էր ու մինչև հիմա հրապարակում` դրսում սպասում էին, փողոցները լցնում, որ էսօր մյուս օրերից շատ եղան...
    Իսկ ես էնքան ուզում էի... էնքաաան ուզում էի, որ իմ էսօրվա հրաշքի նման քաղաքականության հրաշք էլ լինի, մեր երկրի հրաշքը լինի: Ուզում էի հույսեր փայփայել, որ նույնը կլինի նաև մեր երկրում ինչ որ եղավ իմ աշխարհում: Իմ անիրական, իմ հեքիաթային, կախարդական աշխարհում: Ինչքաաան երջանկագույն, ինչքաաան ուրախ կլիներ էսօր մեր ժողովուրդը: Ընդամենը 10 ձայնի պակաս էէէ: Ընդամենը: Լավ գոնե առավոտից գիշեր արևի տակ տժժացողների հալալ խաթեր է'լի...

    Գիտեմ` հիմա ոչ ժամանակն ա, ոչ տրամադրությունը` բայց դե ի սկզբանե որոշել էի, որ անելու եմ ամեն մի գրառումով: Ու մի 2 օր առաջ էլ` նկատելով, որ և 1-ին և 2-րդ երգերը իսպաներեն են` արդեն որոշվել էր 3-րդի հերոսը:
    Ու պարզվում ա լավ էլ համահունչ ա` էս պահին սև շոր հագնելու իմաստով:
    https://m.youtube.com/watch?v=KZYK6A9zkkM
    Չեմ հասկանում ինչքա՞ն անմարդկային կարա լինի էդ ճղճիմ փոքրամասնությունը, որ ի վերջո որոշում ա պայքարող ու ճնշող մեծամասնության փոխարեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #469
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմմմ, ամեն ինչ պարզ ա:

    Երեկ էլ բառիս բուն իմաստով անհաջող օրս էր: Ամեն ինչ թարս էր գնում՝ գլխի վրա շուռ եկած: Գործերիս եմ նայում, իսկ ժամանակը թռնուում ա: Փորձում եմ հասցնել, կարգավորել՝ բայց ավելի վատ ա գնում ամեն ինչ: Լավ ա գոնե վերջին պահին նորմալ ընթացքով հասցրեցի մի գործը: Չէի հասկանում, թե ո՞նց ա էդքանից հետո գնահատականը սպասածիցս էդքան բարձր եղել: Էնքան բարձր, որ հանուն արդարության՝ անմեղ 0-ները ստիպված էին վերածվելու ամբողջ մինուսի:

    Ու ես նույնիսկ իմանալուց հետո չնկատեցի թե ի՞նչ աստիճանի հակասադիպություն էր այն ամենը, որ կատարվել էր պատուհանից այն կողմ: Առավոտ շուտ նոր արթնացա թարմ ուղեղով ու նկատեցի այն՝ ինչը պիտի լիներ երեկ չէ առաջի օրը:

    Էն որ ուրիշ ժամանակ բոլորովին այլ կերպ կվարվեի, իսկ հիմա բոլորը ի տարբերություն ինձ, գործ ու դաս թողել, ավելի կարևորին են անցել: Չէ, իմ հետ աչքիս ինչ-որ բան էն չի: Ու ես ինքս եմ ընտրել անուղղելիի ուղին:


    Վերջերս հաճախ եմ հիշում էն երջանիկ պահը, երբ համերգի ժամանակ ուղղակի օդից ենթադրեցի՝ «հիմա Summer in the City-ն ա լինելու» ու հենց դա նվագեցին: Ոոոնց էի գոռում, ոոնց էի ոգևորվեեել:

    Փաստորեն էդ հիշողությունն էլ էր ինչ-որ նշան:

    Պարզվում ա, որ երեկ չէ առաջի օրը ինձ զգուշացնում էր՝ «հոպ... արդեն շատ ես ոգևորվել, ո՞վ գիտի վաղը ի՞նչ կլինի»:
    Իսկ երեկը ասում էր՝ «մի վհատվիր, էսօր պարտվել ես՝ վաղը կհաղթես»:
    Ու փաստորեն իզուր չէր, որ ես սենց թե նենց տրամադրված չէի հանձնվելու:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 03.05.2018, 10:40:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #470
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, էլի որ պայքարելու եմ չնայած արդեն հանդիպած անհաջողություններին: Բայց ցանկությունը կորում, մարում ա, մոտիվացիան թուլանում ա: Ճարս ինչ տարբերակը ստիպում ա հետաձգել ու հոգնածություն զգալ: Արդեն կարծես էդ ամենը քիչ ա անհանգստացնում՝ ինչ ստացվեց ստացվեց:
    Իսկ գուցե անհաջողությունը էստեղ կապ չունի՞: Գուցե իսկապես էներգիան սպառվում ա ու էլ ոչինչ չի մնում անելու:

    Իսկ մեծ ապստամբությունը ոչ նոր սկիզբ էր իմ համար, ոչ էլ վստահ եմ, որ հետո կլինի:
    Ես գիտեմ, որ այսուհետ ամեն ինչ բոլորովին այլ կերպ ա լինելու, բայց չգիտեմ, թե ինչքանո՞վ ա դա վերաբերվելու ինձ:


    Ու գիտեմ, որ Show must go on

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #471
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եղավ ապրիլի 24-ից առաջ 23-ը, նույն կերպ էլ կլինի մայիսի 9-ից առաջ 8-ը: Համ հավատում եմ, որովհետև էդպես եմ ուզում, համ էլ արդեն երևի բոլորն են հավատում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #472
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլի կարամ ուրախանամ, կարամ հպարտանամ, բայց ինչքան էլ էսօր նախորդ երեքշաբթիի պես արեցի գրեթե անհնարինը` բայց ի վերջո հիմա հանգում եմ էն եզրակացությանը, որ իմ էությամբ ես ոչինչ եմ ու որ ոչինչ չեմ անում: Գուցե իրոք ես եմ մեղավոր անտարբերությամբս` իբր թե իմ ներկայությունից բան չի փոխվի....................
    Էս անգամ՝ նախորդ երեքշաբթիի հակառակն եղավ... մասամբ: Քաղաքականությունում ու քաղաքում տեղի ունեցավ աճը, տեղի ունեցավ հրաշքը, իսկ իմ մոտ սկզբից հիմնականում անհաջողություն էր ու էդպես էլ ավարտվեց՝ չհասցրեցի լիովին ամենակարևոր գործը: Ոնց տեսնում եմ երկուսից մենակ մեկը պիտի լիներ: Ու ես իհարկե ոչ տխրելու իրավունք ոչ էլ մտադրություն չունեմ: Ու ոչ էլ այլ բաների իրավունք ունեմ էս օրով՝ հետադարձ հայացք գցելուց այլ կերպ չի մեկնաբանվում: Բայց դա հիմա կարևոր չի:Կարևորը երկրում իսկապես բարեփոխում լինի: Կարևորը դուրս գա ժողովուրդը անհույս ու անկարող վիճակից: Ու էս որ ասում եմ՝ հպարտանալու ու գովելի չի իմ համար՝ բնական ա:
    C'mon, c'mon no one can see you cry-y-y-y-y

    Այ հիմա հիշում եմ: Դեռ էս տարվա սկզբին զգում էի ու հավատում, որ հրաշքներով լի տարի ա լինելու: Ուզում էի հավատալ ու հիմքեր ունեի դրա համար: Բայց որ էս աստիճանի ու որ էսքան շուտ... Վախենում էլ եմ մտածել, թե հետո ինչ կլինի:
    Ու էնքան ուզում եմ հավատալ, որ ինքը Մոնթեի պես, բազմաթիվ այլ հայ մեծերի պես հետագայում համարվելու ա մեծ մարդ, մեծ բարեփոխող՝ խոսելու են իր մասին դեռ հաջորդ դարում ու որ իր պատվին մի օր կառուցվելու ա, իսկապես իրեն արժանի մի արձան:
    Ինքը արդեն առաջին քայլերը արել ա ապացուցելու, որ էս օրով, մե՛ր օրով դեռ մնացել են նման անմահ հերոսներ քաղաքականության մեջ:




    Վերջին խմբագրող՝ Smokie: 08.05.2018, 22:29:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #473
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ա կատարվում: Ch e c'e non va. Հոգնել ե՞մ էլի, հա՞:

    Երբ երկուշաբթին գալիս ա, ամեն ինչ դասավորվում ա ուզածիս պես, հասցնում եմ ու գոհ մնում: Մյուս օրերին մի կերպ կարող ա ձգեմ, չնայած հասցնում եմ էլի, բայց դե ես սա՛ չէի ինձ խոստացել:
    Մեկ թվում ա, թե պատրաստ եմ ծանրաբեռնվելու, մեկ էլ էնքան վախենում եմ նոր փորձություններից:

    Բարդ ա ամեն ինչ, ծանր ա ամեն ինչ, բայց երևի լավ ա ամեն ինչ:
    Մեկ անհանգստանում եմ, մեկ էլ թվում ա, թե էլ մի երեք շաբաթ առաջվա պատասխանատուն չեմ: Մեկ վախենում եմ ու տխրում կորած ժամանակի համար, մեկ էլ թվում ա ամեն ինչ իմ համար մեկ ա: Ու դա է՛լ համ տխրեցնում ա, համ թեթևացնում:

    Գալիս են ավելի ծանր ու ավելի պատասխանատու օրերը: Հետաքրքիր ա ո՞նց եմ տակիս դուրս գալու:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.06.2018), Մոշ (13.05.2018)

  10. #474
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց տեսնում եմ էնքան էլ ռեալ չի մենակ սեփական եսիս ու սեփական խղճիս առաջ պատասխանատվություն կրելը՝ ոնց էլ չլինի ինչ-որ չափով սուբյեկտիվ եմ մոտենում:
    Ճիշտ ա, բարդ օր էր, ծանրոտ էր, բայց էնքա՜ն երջանիկ էր: Վստահ էի արդեն, որ կհասցնեմ: Ու վերջնական արդյունքն ինձ պիտի դաս լինի հետագայի համար: Բայց ամեն դեպքերում, ինչքան էլ ես ինձ քննադատեմ ու համոզեմ, որ պետք չէր գնալ էդ զիջմանը՝ մեկ ա, զգալու եմ նաև, որ ավելիին ես ուղղակի չէի ձգի: Համ էլ էսօրվա աշխատանքս իզուր տեղը չպիտի կորեր: Ու էն գլխացավը, որին հասա վերջին պահերին փաստում ա էս ամենը:

    Չէ, ինձ հանգիստ պետք չի, ինձ համբերություն ա պետք: Հիմա կարևորը մի կերպ՝ վերջին պահին զոռով զիջումներ անելով վերջապես արեցի էս քայլը: Մնաց մյուսը:

    Գուցեև ես ուղակի հիմար եմ: Ահավոր հիմար:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #475
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի մի օր գնամ համարձակ կանգնեմ իր առաջ, ինքն էլ նույն կերպ՝ խիստ, խոժոռ հայացքով ինձ կնայի: Կմնանք էդպես երևի մեկ րոպե ու հետո՝ միաժամանակ կտնկենք մեր ցուցամատերը միմյանց քթերի առաջ ու կհայտարարենք «դու հեռացված ես աշխատանքից»:
    Թե էս երաժշտական նորություննե՞րը ինչու չեն դադարում հետաձգվել:

    Հա, ոնց մարդ դարձել ա ինքն իր տնօրենը նույն ձև էլ կարող է պատժել ու տուգանել: Բայց կան մի շարք բայցեր...
    1.Արդյո՞ք ես շատ չեմ խորանում մեղմացումների վրա:
    2.Արդյո՞ք ես վատ չեմ վարվում այլոց հետ ու որոշ առումներով չեմ փոխվում դեպի ավելի վատը:
    3.Արդյո՞ք ես մենախոսելով մի օր հասնելու եմ ճիշտ պատասխաններին:
    4.Արդյո՞ք ես իրավունք ունեի բարձրաձայնել ինքնահրաժարականի մասին է՛ն դեպքում՝ երբ գիտեմ, որ չի լինելու նման բան:
    5.Արդյո՞ք ես չեմ խենթը ու աշխարհը չի ցնորվում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 18.05.2018, 14:23:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մոշ (18.05.2018)

  13. #476
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ հանճարեղ օր, այ քեզ հանճարեղ շաբաթ, այ քեզ հանճարեղ ապագաաաա:


    Դեռ 2007 թվին էի ես խոստացել, որ եթե կարդամ Հարրի Փոթթերը, ապա միայն անգլերեն լեզվով: Բարդ էր, բայց ստիպված էի: Ու էդպես՝ գիրքը մոռացվեց հույսերի հետ:
    Ախր ինչի՞ ա էնպես ստացվում, որ անգամ փորձը, մի ամենահասարակ փորձը, առաջին փորձը իմ մոտ մեկ-մեկ հետաձգվում ա ավելի քան 10 տարի:
    Սակայն հիմա դա չի կարևորը: Կարևորը այստեղի առաջին նախադասությունն ա: Երբեք չէի պատկերացնի, որ էսքան պարզ ու հեշտ ա լինելուուուու: Գուցեև էս ընթացքում՝ մանավանդ վերջին մի տարվա ընթացքում երևի սկսեցի ավելի ու ավելի լավ հասկանալ անգլերենը:

    Մի խոսքով՝ Փոթթեր, ես գալիս եմ: Բուուհահահահահահահաաայ
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Բայց դե էդ էլ չի կարևոր ձեռքբերումը: Ընդհանրապես հզորագույն ու հոյակապ առաջխաղացում էին իրենցից ներկայացնում էդ 2 ժամերը, երբ առանց կանգ առնելու, առանց դադարի ու գրեթե առանց բառաքանակը նայելու գնում էի առաջ ու առաջ: Էն էլ էն դեպքում, երբ ոչ երեկ, ոչ էլ էս առավոտով չգիտեի, թե ո՞նց եմ շարունակելու էդ հատվածը ու ե՞րբ:
    Ճիշտ ա, հիմա սկսեցի ափսոսալ օրվա կորած ժամանակահատվածը՝ ակամա կորածը, բայց դեռ ինչքաան բաներ կան առջևում: Ու էսօրվա հաստատածս փաստն այն մասին, որ ես հանճար եմ, դեռ ուժի մեջ ա:


    Վերջին խմբագրող՝ Smokie: 23.05.2018, 16:25: Պատճառ: «Վայ... սրա նախորդ երգն էլ է՞ր մեծն Chris-ինը, լրիվ մոռացել էի :)) :D » ասելու ցանկություն
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #477
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հաստատ եղանակը հենց ինձ վրա ա բարկացած:

    Ես ինքս էլ թերևս ինձանից չէի սպասում: Ի՞նչ եղավ հանկարծ, ինչու՞ եղավ ու ինչու՞ ա շարունակվում:
    Էսքան անհաջողակ, բայց էսքան պնդաճակա՞տ:
    Ու ո՞նց ա հնարավոր էդքանից հետո հավատալ շաբաթվա հաջողությանը: Նպատակային թվի գրավմանը:
    Բայց հետադարձ հայացք գցելուց հետո՝ այլ տարբերակ չի մնում:

    Ու թող մեղմանա եղանակը pleeease. Թող գա սիրելի ամառը, թող շուտ վերադառնան նախորդ տարվա հրաշալի գիշերները: Օգնեն շուտ քնել ու շուտ արթնանալ:
    Եւ քանի որ սա ինձ համար արդեն ֆիքսված ա, որպես հրաշքների տարի՝ թող իրականանա ևս մի անհնար բան (աշխատանքի տեսքով) ու վերջինս ինձ բոլորովին չխանգարի անել այն՝ ինչ ուզում եմ:

    Եւ թող մարդիկ երազանքներ պահեն, ոչ թե "Don't know why" լացեն When stars fall from heaven"

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #478
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնածության աճը հանգեցնում է խստության անկման:
    Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ անում: Սխալի հավանականությունը թերևս ավելի մեծ ա՝ բայց թվում ա, թե ուրիշ տարբերակ ուղղակի չկա:

    Երաժշտական ուսումնասիրություններն էլ սպասածիս ու մտածածիս պես չեղան:

    Հա, աչքիս ես իսկապես չեմ կարող լինել ինքս իմ տնօրենը ու ինչքան էլ մեծ ա վտանգը, որ իրական տնօրենի դեպքում ավելի բարդ կլինի ու ինքը ներումներ չի ընդունի, բայց դա մնում ա ավելի ռեալ ու աշխատող տարբերակ:
    Ինքս էլ վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկանում, թե ինչու՞ եմ էլի սպառվել, ինչու՞ ա մուսան էլի փախել, բայց սա վերջը չի ու չպիտի լինի: Էս անգամ ես կարող եմ մեղմացնել, բայց նախորդ տարվա սխալը չեմ անի՝ չեմ դադարի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #479
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սա ես իրոք ինձանից չէի սպասում...
    Եթե էս արածիցս, էս որոշումիցս հետո ես տակից դուրս չգամ ու պարտվեմ՝ գերագույն ամոթը, գերագույն խայտառակությունն ու գետնի տակն անցնելը հետապնդելու ա ինձ անընդհատ ու անդադար, մինչև չգիտեմ երբ... Մինչև այդ պարտքի տակից էլ դուրս գամ:

    Գոնե որևէ արդյունք տա կարճ արձակուրդը՝ դրակա՛ն արդյունք: Գոնե հասնենք մեր հաղթանակին:

    Ի վերջո վերջնական արձակուրդ չի սա, ուղղակի հանգիստ ա

    Ու բացահայտումները լրացնելու ժամանակաշրջան

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #480
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ժամանակաշրջան: Անչափ պատասխանատու: Ընդամենը 2 շաբաթ: Օ սարսափ:
    Թե ի՞նչ ա ինձ սպասվում էս ընթացքում, ինչոանո՞վ հանգամանքները դաժան կվարվեն ու ի՞նչ կլինի ամենավերջում` վախենում էլ եմ մտածել: Չգիտեմ, թե որն էր իմ սխալը, բայց սխալ կլինի նույն կերպ շարունակելը ու մտածելը, թե հակառակ դեպքում ավելի անօգուտ ա լինելու ու անիմաստ ա անցնելու ժամանակը: Օգուտ ես ամեն տեղից կարամ քաղեմ, նույնիսկ ավելի շատ ու ավելի մեծ օգուտ կքաղեմ էդ հեղափոխությունից: Ամեն ինչ անկանխատեսելի ու անսպասելի ա, բայց որ պետք ա մի ձև տակից դուրս գալ` հաղթահարել հերթական փորձությունը էդ հաստատ ա: Հաջորդ էջը կարող ա բացվի և լավ նորություններով և վատ: Ես եմ կառավարում իրավիճակը: Կարող ա և ընդհանրապես նորություն չլինի ոչինչ` ինչպես սովորաբար չի լինում:

    Ու սա ընդամենը զուգադիպություն էր, որ հենց էս օրով որոշեցի կրկնել Mecano-ի բացահայտածս ալբոմը:
    Դա նշան էր՝ ոնց բացվեց էջը ամենաառաջին երգով, էդպես էլ եզրափակենք վերջինով:

    Վերջին խմբագրող՝ Smokie: 11.06.2018, 16:37:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 32 37-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233343536 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •