User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մեկն Այդ Օրերից

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեկն Այդ Օրերից

    Մեկն Այդ Օրերից
    1
    Քամու հանկարծակի պոռթկումն այնքան սառն էր, որ աշնանային զբոսայգու նստարաններից մեկին նստած մարդը կծկվեց մոխրագույն թիկնոցի մեջ: Մոխրագույն բծերով ծածկված, կեղտոտ ու գունատ տերևների մի ալիք գլորվեց նրա կոշիկների վրայով, ծածկելով դրանք փոշու թեթև շերտով:
    Զբոսայգին դատարկ էր, ու Արթուր Բեյլին (այդպես էր վերարկուով պարոնի անունը) հանգիստ տրվել էր իր մտքերին:
    Արթուրն այն մարդկանցից էր, որոնք, ի դժբախտություն իրենց, հասել են միջին տարիքին՝ իրենց կյանքը լցնելով միայն առորեական միապաղաղությամբ ու կայունությամբ, չնայած հարուստ ներքնաշխարհի: Թվում է՝ այդպիսի մարդիկ պարզապես ի վիճակի չեն կայուն զգայական կապ հաստատել ուրիշների հետ: Արդյոք այդպես էր, թե ոչ՝ մենք չէ, որ պիտի դատենք: Ինչևէ, Արթուրի մազերն արդեն սկսել էին սպիտակել, բայց նա շփվում էր միայն մի քանի համալսարանական ընկերների հետ, որոնց հետ կիրակի երեկոները գարեջուր էր խմում, գլանակ ծխում, վիստ խաղում ու ձիարշավի արդյունքները քննարկում, ու իր քարտուղարուհու՝ տարեց այրի միսիս Ջեկոբսի հետ: Վերջինիս հետ շփումը սահմանափակվում էր գործնականի սահմաններում, թեև այրին ամեն կերպ փորձում էր Արթուրին գոնե ինչ-որ խնամքով շրջապատել:

    Նոյեմբեր էր. երկինքը ծածկած կապարե կիսաթափանցիկ շղարշը խոնավ ու ցուրտ ձմեռ էր գուշակում: Արթուրը նայեց ժամացույցին՝ դեռ հինգն էր, բայց ամպերի պատճառով արդեն կիսախավար էր տիրում:
    Ինչ-որ երեխա էր կանգնած ծառի տակ ու վերև էր նայում: Ինչ-որ բան էր խոսում, բայց չափազանց հեռու էր, որպեսզի լսելի լինի, բայց հետաքրքիր էլ չէր: Արթուրը նորից նիրհեց:
    - Մի՛ստեր:
    Աչքերը բացեց, նայեց. նույն աղջիկն էր իր թևքից քաշում՝ ոչ այնքան գեղեցիկ, պեպենոտ, նիհար, երկարավիզ: Երևի մի տաս-տասներկու տարեկան լիներ:
    - Ի՞նչ է պատահել, փոքրի՛կ,- ասաց նա, փորձելով ձայնին հնարավորինս բարեկամական երանգ տալ:
    - Ներեցե՛ք, մի՛ստեր, կօգնեի՞ք ինձ փրկել այն կատվին:
    - Ի՞նչ կատու:
    - Եկեք, ես ձեզ ցույց կտամ:
    Ու անհամբերաբար քաշեց թևքից: Արթուրը ինքն իրեն ստիպելով վեր կացավ նստարանից ու երեխայի հետևից քայլեց դեպի ծառը, ճանապարհին ձգելով ու արթնացնելով վերջույթների դեռևս քնած մկանները:
    Կատուն իսկապես ծառի վրա էր ու խղճալիորեն մլավում էր:
    - Կօգնե՞ք նրան, պարո՛ն: Նա ինձ չի լսում,- ասաց աղջիկն ու, արդեն կատվին դիմելով, ավելացրեց, ասես փոքրիկ երեխայի հետ խոսար,- հիմա այս պարոնը քեզ կօգնի, լա՞վ:
    Արթուրը նայեց կատվին. հասարակ, մոխրագույն կատուն էր՝ ամենայն հավանականությամբ այն հազվագյուտ փողոցային կատուներից, որոնք խուսափել էին դրանց որսացող տեսուչների աչքերից: Սկսեց ինքն իրեն համոզել, որ բարձրանա ծառը՝ ինքն էլ չիմանալով, հանուն ինչու, բայց հանկարծ զգաց, որ թիկնոցն արդեն ծառի կողքի նստարանին է, ձեռքերն արդեն բռնել են ծառի ամենացածր ճյուղը, իսկ ոտքերը մագլցում են բնի վրայով:
    Երբ վերջապես հասավ կատվին ու ձեռքերն առաջ մեկնեց, կատուն ցած թռավ ու հեռու փախավ:
    Արթուրը կախվեց ճյուղից ու նույնպես ցած նետվեց:
    - Փախա՛վ կատուդ, փոքրի՛կ,- ասաց նա, ծիծաղելով ու շունչը տեղը բերելով:
    Աղջիկը կանգնել էր տեղում ու ձեռքերի մատներն իրար հյուսելով՝ ցրված շուրջն էր նայում: Հագուստն ուղղելով ՝ Արթուրն ավելացրեց.
    - Քեզ ի՞նչ եղավ, փոքրի՛կ:
    - Հայրիկն ասում է, որ ես չպետք է խոսեմ անծանոթների հետ:
    - Տարօրինակ երեխա ես: Ախր դու ինքդ ինձ մոտեցար:
    Երեխան շարունակում էր լռել:
    - Հայրիկդ ճիշտ է ասում: Իսկ հիմա վազիր տուն, արդեն ուշ է:
    Երեխան արագ փախավ, Արթուրն էլ սկսեց քայլել դեպի տուն, արագ մոռանալով միջադեպի մասին:
    2
    Ես կանգնած եմ պատուհանի մոտ, Մերին մոտենում է ինձ ետևից ու ձեռքը դնում ուսիս:
    - Չգիտեմ, երբևէ կներե՞ս ինձ,- ասում է նա:
    Ես շուռ եմ գալիս, նայում նրան, ուզում գրկել, բայց չի ստացվում: Ինչ-որ բան ներսումս կծկվում է, ու ես ետ եմ քաշում ձեռքերս: Ինչ-որ բան է լռվել կոկորդումս, ուզում եմ լացել, բայց արցունքներս խեղդում եմ:
    - Ես չեմ բարկանում քո վրա:
    - Չես պատկերացնի, որքան մեղավոր եմ: Ներիր ինձ, խնդրում եմ:
    Արթուրը ոչ ոքի երբեք էլ չխոստովանեց, որ ամեն անգամ, երբ երազում Մերիին էր տեսնում, արթնանում էր լացելով: Տղամարդը երբեք չի լացում, Արթուր Բեյլին՝ առավել ևս: Նրա մասնագիտությունն է՝ լինել մարդկային բարեկեցության խորհրդանիշ, նրան բոլորը պետք է նախանձեին, նա այն էր, ինչ ուզում էին դառնալ բոլորը:
    «Ինչու՞ էիր ներողություն խնդրում, Մերի: Դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Մենք իրարից ներողություն երբեք չենք խնդրել»:
    Հանկարծ մտքով մի տարօրինակ կասկած անցավ.
    «Չլինի՞ ինչ-որ բան է պատահել»:
    Արթուրի մարմինը միանգամից դող ընկավ, ու ամբողջ օրը չէր կարողանում կենտրոնանալ: Երեկոյան կողմ չդիմացավ, զանգեց:
    - Ալլո, Մե՞րի:
    - Ի՞նչ է քեզ պետք:
    Վախը միանգամից փոխարինվեց նույն հին ճնշվածության զգացողությամբ:
    - Ոչինչ, պարզապես ցանկանում էի համոզվել, որ քո հետ ամեն ինչ լավ է:
    - Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին, բայց ես դրա կարիքը բնավ չեմ զգում: Գիտե՞ս, ով ինձ պետք է, իմ մասին հոգ կտանի:
    - Գիտեմ: Ներիր, որ քեզ անհանգստացրի:
    - Էլ ինձ չզանգես:
    Դրեց հեռախոսն ու ցրված հայացքով դուրս եկավ աշխատասենյակից:
    - Մի՛ստեր Բեյլի:
    Միսիս Ջեկոբսն էր: Նրա ձայնն ուշքի բերեց Արթուրին:
    - Էլի Մերին է, ճի՞շտ եմ:
    - Մի անհանգստացեք, միսիս Ջեկոբս, ես լավ եմ:
    Նա բարձրացրեց հայացքն ու աչքի անց կացրեց սենյակը: Ջրամանն իր տեղում էր, թղթերի պահարանը նույնպես: Ի՞նչն էր սխալ այդ դեպքում: Ինչ-որ բան այն չէր:
    Թիկնոցը: Զբոսայգում էր մոռացել նախորդ օրը, թողել էր նստարանին, երբ բարձրանում էր ծառը՝ կատվին իջեցնելու համար: Պետք էր վերադառնալ այն հույսով, որ դեռ այնտեղ կլինի:
    - Միսիս Ջեկոբս, ես մի փոքր կզբոսնեմ: Միգուցե այսօր չվերադառնամ:
    - Դա լավ կլինի ձեր համար: Խնայեք ձեզ, միստեր Բեյլի:
    Դուրս եկավ, միջանցքի հարթ, մարմարե հատակի վրայով հայլեց դեպի վերելակն ու ձեռքը մեկնեց դեպի կոճակը, բայց, ինչպես երազում, ինչ-որ բան կծկվեց ներսում, ու ձեռքը ետ քաշեց:
    Հանգիստ քայլերով հեռացավ վերելակից ու կիսախավար աստիճաններով իջավ ներքև: Եղանակը նախորդ օրվանից ավելի վատն էր:
    Շուտով հասավ զբոսայգի: Մոտենալով ծառի կողքի նստարանին, նա տեսավ նախորդ օրվա աղջկան, որը վերարկուն գրկած նստել էր ու գետնին չհասնող ոտքերն էր թափահարում:
    - Ի՞նչ ես անում այստեղ այս ժամին, փոքրի՛կ:
    - Դուք երեկ ձեր թիկնոցն էիք մոռացել,- ասաց աղջիկը, հայացքը թաքցնելով,- ես երեկ վերադարձա ու այն վերցրեցի: Իսկ այսօր սպասում էի ձեզ:
    Արթուրը ժպտաց, տեսնելով, թե ինչպես է աղջիկը մեղավոր ժպտում:
    - Ու ինչպե՞ս կարող եմ շնորհակալություն հայնել քեզ, փոքրի՛կ:
    - Կիջեցնե՞ք կատվին ծառի վրայից, մի՛ստեր:
    Արթուրը չկարողացավ զսպել ծիծաղը, երբ վերև նայեց ու տեսավ ծառի վրա նախորդ օրվա կատվին: Այս անգամ կատուն լուռ թշնամանքով նայում էր ներքև:
    Արթուրը նորից մագլցեց ծառը, բայց երբ կատուն էլի փորձեց ցած թռչել, կախվեց մի ձեռքի վրա ու ազատ ձեռքով կատվին քաշեց գիրկն ու ցատկեց:
    Աղջիկը լուռ հիացմուքով նրան էր նայում:
    - Նրան տուն է պետք, մի՛ստեր:
    - Ուզու՞մ ես վերցնել նրան,- հարցրեց Արթուրը:
    Աղջիկը նորից խոնարհեց հայացքը:
    - Հայրիկս չի թողնի նրան պահել, միստեր:
    - Ուրեմն ես կվերցնեմ, լա՞վ:
    - Դա լավ կլիներ:
    Թիկնոցը հագնելով ու չդիմադրող կատվին գիրկն առնելուց հետո նա հարցրեց.
    - Որտե՞ղ ես ապրում: Ես քեզ կուղեկցեմ:
    Աղջկա դեմքը մի պահ այլայլվեց վախ հիշեցնող ինչ-որ արտահայտությունից, բայց նա արագ իրեն թափ տվեց ու ուշքի եկավ:
    - Կարիք չկա, մի՛ստեր,- ասաց նա ու փախավ:
    Արթուրը նրա ետևից գոռաց.
    - Մենք էլ անծանոթներ չենք, այդպես չէ՞:
    Աղջիկն առանց կանգ առնելու պատասխանեց.
    - Ո՛չ, մի՛ստեր:
    - Արթուր: Անվանիր ինձ Արթուր:
    - Իսկ ես Լիան եմ:
    Տուն հասնելով, Արթուրը սառնարանից հանեց կաթի տուփը, լցրեց ամանի մեջ ու տվեց կատվին: Հետո վերցրեց հեռաոսն ու զանգահարեց:
    - Ալլո, միսիս Ջե՞կոբս:
    - Բարի երեկո, միստեր Բեյլի: Դուք լա՞վ եք: Ես անհանգստանում էի ձեր համար:
    - Ամեն ինչ լավ է, միսիս Ջեկոբս: Զանգահարեցի, որ ձեզ զգուշացնեմ, որ վաղն աշխատանքի չեմ գա:
    - Ի՞նչ է պատահել, միստեր Բեյլի: Կուզեի՞ք, որ վաղը գամ ձեր մոտ:
    - Միսիս Ջեկոբս, ամեն ինչ իսկապես լավ է: Պարզապես վաղը կատվիս պետք է տանեմ անասնաբույժի մոտ՝ պատվաստումներ անելու: Իսկ երեկոյան կարող եք ձեր Բեռնարդետտային վերցնել ու գալ իմ մոտ՝ թեյ խմելու:
    - Դուք կատու՞ եք գնել, միստեր Բեյլի:
    - Երկար պատմություն է, վաղը կպատմեմ: Տականքը հենց նոր կուշտ կերավ, հիմա էլ ոտքերիս է քսմսվում:

    AUGUST 24, 2010
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 24.11.2010, 11:10:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), Ariadna (24.11.2010), cold skin (24.11.2010), E-la Via (24.11.2010), Gayl (24.11.2010), Jarre (24.11.2010), MaryMay (24.11.2010), matlev (24.11.2010), murmushka (24.11.2010), Skeptic (24.11.2010), SSS (24.11.2010), Երվանդ (24.11.2010), Հայկօ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Շինարար (24.11.2010), Ջուզեպե Բալզամո (24.11.2010), Ռուֆուս (24.11.2010), Սլիմ (24.11.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչնչացման պրոցեդուրան՝ ստանդարտ
    «... Քանզի այն բանը, որ չի պատկանել,
    Չի կարող լինել ողջ կամ միայնակ»:
    Ու. Բ. Յեյթս


    Փորձեցի բացել աչքերս, բայց դա ոչինչ չփոխեց՝ առջևս սև էր: Ասես կուրացել էի: Սկզբում վախեցա, հետո փորձեցի գոռալ: Ձայնս ինչ-որ խուլ ու փշրված հնչեց: Զգացի, որ ինչ-որ ականջակալ հիշեցնող բան է սեղմված ականջներիս: Ձեռքերս ու ոտքերս կապիչներով ամրացված էին աթոռին, որ չկարողանամ շարժվել:
    Ոտքիս թաթով շոշափեցի գետինը. այն սառն էր, ծածկված ինչ-որ լպրծուն հեղուկով: Երբ փորձեցի գլուխս շարժել, այրող ցավ զգացի ծոծրակիս վրա: Շարժումը բացեց վերքս, տաք արյունը սկսեց հոսել մեջքովս ներքև: Վերնաշապիկս տհաճ կերպով սոսնձվել էր մարմնիս. սարսափով մտածեցի, որ գետնի լպրծուն հեղուկն ընդամենը մակարդվող արյուն էր: Արյան կորուստը կարող էր բացատրել, թե ինչու էի այդքան թուլացած, ինչու էր գլուխս ցավում ու պտտվում, ինչու էր ականջներումս հնչում այն նույն սուլոցը:
    «Բաց թողեք ինձ»:
    Ուզում էի գոռալ, բայց չհաջողվեց: Ինչ-որ թուլացած մրմունջ դուրս եկավ բերանիցս:
    «Ժամը 5:47 է, փորձի երկրորդ օրը: Օբյեկտ 374-ը վերջապես շարժվեց: Արյուն շատ է կորցրել, բայց Դևը դեռ միջից դուրս չի եկել: Չի աղոթում: Գլուխը շարժելու պատճառով վերքերը բացվեցին: Պահանջեց, որ իրեն ազատեն: Ազատության պատրանքը Դևի արտահայտումներից է: Նա պետք է հասկանա, որ միայն Փրկիչը կարող է նրան ազատել: Շարունակում եմ հետևել»:
    Փորձեցի բացել աչքերս: Ես միայնա՞կ եմ: Չեմ կարողանում հասկանալ: Անասելիորեն ծարավ եմ:
    «Ջուր տվեք»:
    Ոչ ոք չպատասխանեց: Ես մենակ եմ այստեղ: Գոնե ինչ-որ մեկը լիներ:
    «Մենակ մի թողեք ինձ»:
    Ականջներս շարունակում էին սուլել, զգացի, որ ջերմում եմ: Երբեք ոչ մի բանի հետ չեմ շփոթի այդ զգացողությունը: Մոռացության մեջ աչքիս առջև անասելի մանր ու փափուկ փոշու շերտ է անցնում, ինչ-որ փափուկ ու փոշոտ սնկեր, բլուրներ: Կատաղեցնում է, ասես փափուկ բան լինի ծնոտներիդ արանքում: Ու հանկարծ կրծքումդ ինչ-պր բան պատռվում է, առջևիդ պատկերը վերածվում է ճմրթված թերթի, կտրուկ, կատաղի ու հիվանդագին: Հետո, երբ հանգստանում եմ, նորից: Էլ ոչինչ չէի զգում:
    «Ժամը 6:21 է, Օբյեկտ 374-ը ջերմում է: Բնական հակազդեցություն է, երբ մաքուր Հոգին հայտնաբերում է Դևին ու սկսում պայքարել: Օբյեկտը բուժման ճանապարհին է: Ջուր տալ չի կարելի, քանի որ դա կթեթևացնի նրա տանջանքներն ու Հոգին էլ չի պայքարի»:
    Փորձեցի բացել աչքերս: Պայծառացման առանձին պահերին հասկանում էի, որ մահանում եմ, հետո նորից ընկնում մոռացության մեջ: Հիշում էի փոքր ժամանակվա առաջին տենդս. թոքերի բորբոքումով պառկած էի: Դժվար տարիներ էին, ինձ ոչ ոք գրիչ չէր տալիս: Հիշեցի, ինչպես էի դրանից առաջ գրիչների միջուկներից դատարկում թանաքն ու կրակի վրա պահելով՝ փչում: Մեծ, պինդ փուչիկներ էին ստացվում: Ափսոսացի:
    «Հայրիկ, գրիչ եմ գտել»:
    Անասելի ծարավ էի: Աչքերիս առաջ ջուր էր, քիմքով զգում էի ծորակի ջրի սառնությունը, զգում էի այն ստամոքսում, բայց ջուր չկար: Անասելի տանջալի էր: Երբ մի փոքր սթափվեցի, զգացի, որ գալարվում եմ աթոռի վրա:
    «Ժամը 8:40 է, Օբյեկտ 374-ի տենդը հասել է գագաթնակետին: Շուտով նա ցույց կտա իր Դևին: Բժիշկ Մարիկեն պնդում է, որ մեր առաջխաղացումն ակնհայտ է: Մնում է սպասել»:
    Փորձեցի բացել աչքերս: Անտանելի էր: Անընդհատ ճմրթվող փոշի: Անընդհատ փափուկ սնկեր:
    - Մամա, մամա, ջուր տուր: Մամ:
    Անընդհատ փոշի ու ճմրթած թուղթ: Մի՞թե ես միայնակ էի: Չէի ուզում միայնակ մահանալ: Չէի ուզում: Նետվեցի առաջ, պոկեցի աթոռի թիկնակն ու առաջ վազեցի: Հարվածեցի սառը պատին, բայց այրվող այտիս հպումը դրան հաճելի էր: Հենվեցի պատին:
    Հարվածն անակնկալ էր: Ինչ-որ մեկը փայտով հարվածեց փորիս:
    - Միայնակ չե՛մ,- հաղթական գոռացի ես:
    Ես միայնակ չէի, ու դա այն ամենն էր, ինչ ինձ պետք էր:
    - Ինձ ոչ ոք երբեք չի սիրել: Գոնե հարվածիր, որ իմանամ՝ միայնակ չեմ...
    Հաջորդ հարվածը ծոծրակիս էր, ու ես ընկա: Այն, ինչը փակում էր աչքերս, հարվածից պոկվեց: Երրորդ հարվածը գլխիս եկա, հետո՝ կրծքիս: Կծկվեցի ու հասցրեցի տեսնել կիսախավարում բերանիցս գորշ գետնին հորդացող արյունը: Հետո ամեն ինչ խամրեց:
    «Ժամը 10:00 է, Օբյեկտ 374-ը ագրեսսիվ վարք է դրսևորում: Ստիպված ենք ոչնչացնել նրան: Ոչնչացման պրոցեդուրան՝ ստանդարտ»:
    Ականջներիս սուլոցը շարունակականից վերածվեց բաբախողի, աստիճանաբար դանդաղեց: Հետո ես սկսեցի նրա մեջ տարբերել խոսքեր ու միանգամից հասկացա, թե ում ձայնն էր. Աստված էր խոսում.
    «Գիտե՞ս, այստեղ խոտը մինչև դեկտեմբեր կանաչ է մնում: Ես երևի այնքան չեմ ապրել, որ մոռացել եմ, թե ինչպես են թռչունները չվում աշնանը: Ոչ, նրանք չեն չվում, նրանք մտնում են հողի տակ, իսկ հողի տակ տաք է, գիտե՞ս: Հետո գարնանը կանաչ խոտի տեսքով դուրս են գալիս հողի տակից: Դրա համար էլ խոտն այստեղ միշտ կանաչ է: Ասում են, որ եթե ականջդ հպես խոտին, կլսես թռչունների ձայները: Գիտե՞ս, ես վախենում եմ ձմռանից: Ես էլ եմ ուզում մտնել հողի տակ, որպեսզի չմահանամ, որպեսզի գարնանը խոտը նորից կանաչ լինի: Բայց նաև վախենում եմ, որ ոչ ոք ականջը գետնին չդնի, որ ոչ ոք չլսի իմ ձայնը: Վախենում եմ, որ ինձ մոռանան...»
    «Ժամը 10:15 է: Օբյեկտ 374-ը սատկեց: Քյոնինգը կախտահանի սենյակը: Օբյեկտ 375-ն արդեն 23 ժամից ավել է, ինչ ստացել է իր ներարկումը: Ժամը 12:00 կրկնում ենք փորձը: Հաջողություն ցանկացեք ինձ»:

    DECTEMBER 4, 2009
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 24.11.2010, 12:24:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), AniwaR (24.11.2010), cold skin (24.11.2010), E-la Via (24.11.2010), einnA (25.11.2010), Gayl (24.11.2010), MaryMay (28.11.2010), matlev (24.11.2010), Skeptic (24.11.2010), SSS (24.11.2010), Ամպ (24.11.2010), Հայկօ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Շինարար (25.11.2010), Ջուզեպե Բալզամո (24.11.2010), Ռուֆուս (24.11.2010), Վոլտերա (21.09.2013)

  5. #3
    Լիարժեք անդամ ~Anna~-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2010
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգացվեց առաջինը սիրո մասին մի բան պիտի լինի, հասա Մերիին ուրախացա, բայց այ քեզ ավարտ...
    Տականքը հենց նոր կուշտ կերավ, հիմա էլ ոտքերիս է քսմսվում:
    Հետաքրքիր էր

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ~Anna~-ի խոսքերից Նայել գրառումը
    Զգացվեց առաջինը սիրո մասին մի բան պիտի լինի, հասա Մերիին ուրախացա, բայց այ քեզ ավարտ... Հետաքրքիր էր
    Դե, ու՞մ է հետաքրքիր պատմվածքներ գրել Ա կետից Բ կետ հասնելու մասին)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էին երկուսն էլ հաճույքով կարդացի Էլի կա՞ն
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (24.11.2010)

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էին երկուսն էլ հաճույքով կարդացի Էլի կա՞ն
    Կան, իհարկե)

    Սիրենա
    «Ես կսիրեմ քեզ հավերժ...»
    Պատուհանիդ կապույտ շղարշը, քամուց տատանվելով, խաղում է կապույտ լուսնի մեռյալ ճառագայթների հետ: Բայց դու դա չես տեսնում: Քո աչքերի առաջ նրա պատկերն է՝ մերկ նստած խութերի վրա: Նա կանչում է քեզ: Նա վաղուց է սպասում՝ մերկ մարմինն ու հոգին ծովի ցայտերի վրա:
    Քո քայլերը քնիդ պես թեթև են, ու հատակի տախտակները չեն ճռնչում ոտքերիդ թաթերի տակ:
    Բոլորը գիտեն, որ դու երբեք նույնը չես լինի: Այն օրը, երբ դու ծովը տեսար, հասկացար՝ երբեք նույնը չես լինի:
    Նա կսպասի քեզ հավերժ:
    Շղարշը դիպչում է դեմքիդ՝ թեթև, ասես պարելով, շղարշի միջից նրա ձեռքը շոյում է այտդ, ու ծովային քամու դառնաղի շունչը կանչում է քեզ:
    Դու խճճվում ես շղարշի մեջ. ոչ, դա նա է քեզ գրկել: Դու նետվում ես առաջ, բայց գրկում ոչ թե ճկուն, ծովի ցայտերից թաց մարմինը, այլ քամին, որը տանում է քեզ, կանչում նրա ձայնով.
    «Ես կսիրեմ քեզ հավերժ...»
    Դու օրորվում ես, ասես նավի վրա լինես, որը սահում է փոթորկալի ծովի վրայով: Ամեն անգամ, երբ դու քիչ է մնում ընկնես, նա իր փափուկ ձեռքերով հրում է քեզ ու ծիծաղում քարոտ ափին զարկվող ալիքների ձայնով:
    Քո կողքով անցնում են քաղաքի լույսերը, բայց ի՞նչ են նրանք՝ մեռյալ լուսնի հետ համեմատած:
    Ու նրա երգը գլորվում է քամու ուսին, շշնջալով քեզ.
    «Ես կսիրեմ քեզ հավերժ...»
    Արդեն ետևում ես թողել քաղաքը, քո քայլերը քնիդ պես թեթև են, ու կառամատույցի տախտակները չեն ճռնչում ոտքերիդ թաթերի տակ: Դու հասել ես կառամատույցի եզրին, ու դառնաղի ցայտերը թրջում են մազերդ: Նա իր ձեռքերն է պարզում քեզ լուսնի լույսից, ու շուրթերը ձգվում են դեպի քո դեմքը: Անհրաժեշտ է միայն ձգվել առաջ...
    Դու գրկում ես նրան, ու դուք համբուրվում եք: Համբույրն անկում է, ու տախտակը սահում է ոտքիդ տակից:
    Քեզ ողողում է նրա համբույրի դառը ծովը, կլանում ու տանում: Դառը՝ ինչպես արցունքները: Դու մի պահ խեղդվում ես, հետո զգում ես, որ էլ չես վախենում, ու աչքերդ փակվում են: Խավարը կլանում է քեզ, ու հիմա դու նրանն ես: Քո հանգչող գիտակցությանն է հասնում նրա ձայնը.
    «Ես կսիրեմ քեզ հավերժ...»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.11.2010), cold skin (24.11.2010), E-la Via (24.11.2010), Garapost (17.12.2010), Skeptic (24.11.2010), SSS (25.11.2010), Ամպ (24.11.2010), Հայկօ (24.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Շինարար (25.11.2010), Ջուզեպե Բալզամո (24.11.2010), Ռուֆուս (24.11.2010), Վոլտերա (21.09.2013)

  11. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրենան լավն էր

    Ականջներիս մեջ Թիմ Բաքլիի Song To The Siren-ն էր հնչում
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.11.2010), Rhayader (24.11.2010)

  13. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրենան լավն էր

    Ականջներիս մեջ Թիմ Բաքլիի Song To The Siren-ն էր հնչում


    Ես ցնցված էի, որ գրելուց մի քանի ամիս հետո էս լսեցի.
    Lead me down to the sea
    To where the sirens call and where the waves are raging free
    Sing for me, all of your sweetest melodies
    and then let me drown into your arms, into the sea

    Hear the sirens of the sea
    They're calling for our hearts and they will have them eventually
    Sing for me, all sirens of the seven seas
    Take me away, lead me astray in your deceitful ways

    Hear a thousand voices calling me
    down by the deceitful sea
    They sing for me
    The sirens of the seven seas
    Their eyes are all fixed on me

    I heard you call my name
    on a stormy day
    from beneath the waves
    I watched you slip away
    and I knew it was far too late
    Ու իմացա, որ վոկալիստը մահացել է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.11.2010), Նաիրուհի (24.11.2010), Ռուֆուս (24.11.2010)

  15. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմնականում ոնց որ ես գրած լինեի : Նշեմ, որ այս արտահայտությունն իմ կատարմամբ հավասարազոր է գերագույն հաճոյախոսության :


    Հ.Գ. Կարդալիս մի քանի մանր-մունր լեզվական սխալներ նկատեցի, եթե հասցնեմ՝ կուղղեմ :
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.11.2010), Jarre (24.11.2010), Rhayader (25.11.2010), Նաիրուհի (25.11.2010), Ռուֆուս (25.11.2010)

  17. #10
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրենան վերջն էր, շատ լավն էր
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.11.2010), Jarre (25.11.2010), Rhayader (25.11.2010)

  19. #11
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ ծանոթ, շատ ծանոթ բան կա "Մեկն այդ օրերից"-ում: Չգիտեմ` ինչ, բայց ինչ-որ բան... Ու նոյեմբերը... եթե նույնիսկ չնշեիք նոյեմբերը, ես հաստատ միայն նոյեմբեր կպատկերացնեի...
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (28.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրերից մի օր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 552
    Վերջինը: 20.07.2023, 15:48
  2. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •