Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Գաղթական ջան, էն միտքը, որ ազգը շարունակողը տղան է և ոչ թե նաև աղջիկը, տեղով գենդերային դիսկրիմինացիա է, չասենք` կնատացություն, թե էդ բառը դուրդ չի գալիս։
Երեխա չեն կարող պահել, հղիությունը կանխելու հազարումի միջոց կա։ Եվ նույնիսկ վերջին տարբերակ` աբորտ, որը սակայն ոչ թե սեռի դեմ պիտի լինի, այլ հիմնավորված երեխա չունենալու ցանկությամբ` անկախ նրանից, թե ինչ սեռի է լինելու էդ երեխան։ Ու դա պիտի լինի կնոջ գիտակցված որոշումը և էդ քայլի հանդեպ պատասխանատվության զգացումը` բոլոր հետևանքների գիտակցումով։
Այվի ջան, հայերն էս հարցում բացառություն չեն, որ տղան է շարունակում հոր ազգը/ազգանունը:
Աղջիկը կամ ամուսնու ազգանունն է վերցնում, կամ ոչ: Բայց նրանից ծնված երեխան այլևս իր ամուսնու տոհմն է շարունակում:

Բայց անկախ նրանից, թե սա ով որքանով է գենդերային դիսկրիմինացիա համարում, անձամբ ես ընդհանրապես դեմ եմ աբորտներին՝ համարելով դա վերին աստիճանի հակահումանիզմ:

«Հղիության ընդհատում» ասելով առաջ մի քիչ շատ չէի խորանում, թե դա իրականում ինչպեսա տեղի ունենում, թեև երբեք էլ դրա կողմնակից չեմ եղել:
Բայց մի անգամ լրիվ պատահական մի վիդեո էր աչքովս ընկել, թե ինչպես են երեխային մաս-մաս պոկում ու հանում, ու դրանից հետո դեռ երկար ժամանակ գիշերները հանգիստ քունս փախել էր՝ մեղմ ասած...