Առաջարկում եմ ստեղծել տարբեր հիվանդությունների դեմ ժողովրդական դեղատոմսերի շտեմարան, փոխանակել և քննարկել զանազան հիվանդությունների կամ պրոբլեմների դեմ միջոցները։ Ողջունելի են փորձված դեղատոմերը։
Առաջարկում եմ ստեղծել տարբեր հիվանդությունների դեմ ժողովրդական դեղատոմսերի շտեմարան, փոխանակել և քննարկել զանազան հիվանդությունների կամ պրոբլեմների դեմ միջոցները։ Ողջունելի են փորձված դեղատոմերը։
Ես ժողովրդական ու տնական միջոցներին մի քիչ վերապահումով եմ վերաբերվում: Բուժվելիս լավ է դիմել բժշկական միջոցների ու համապատասխան մասնագետների:
Ես հարգում եմ ավանդական բժշկությունը և նրա որոշ գործիչներին։ Ախտորոշման համար նախընտրում եմ ավանդական բժշկությունը, իսկ բուժման համար ժողովրդական միջոցները։ Այդ միջոցների գրագետ կիրառելու դեպքում օրգանիզմը կրում է մինիմալ վնաս և ցանկալի օգուտ, ինչը չի կարելի ասել ավանդական բժշկության մասին - հիմնականում։ Երբեմն ավանդական բժշկությունը անզոր է լինում որոշ պրոբլեմների առջև, մինչդեռ ժողովրդական միջոցները նույն դեպքում բավականին պարզ ձևերով կարողանում են լուծել այդ խնդիրները։ Իհարկե, ոչ միշտ է այդպես։ Ժողովրդական միջոցները ավելի անվնաս եմ համարում։
Լսե՞լ եք, որ իբր սիսեռով քաղցկեղ են բուժում: Իմ հավատը մի քիչ չի գալիս![]()
Հավատա, բուժում են, ու ոչ միայն քաղցկեղ: Բայց ոչ էն մեթոդով, որը վերջերս մի ցնդած ծակ պրոֆեսոր "Շանթի" եթերում բացատրում էր, դեռ ասում էլ էր, թե ինքն է հայտնաբերել էդ մեթոդը: Իրականում սիսեռով բուժման մասին տեղյակ են եղել մեր ապուպապերը ու ոչ ավանդական այդ մեթոդը կա տիբեթյան բժշկության մեջ: Բացի ոտքի փափուկ մասում անցք բացելուց ու սիսեռը տեղադրելուց, անհրաժեշտ է հատուկ հեղուկներ խմել, որը օրգանիզմի ողջ տոքսիկացիան կենտրոնացնում է մի տեղ` նպաստելով, որ այդ թույները դուրս գան բաց վերքից: Լուրջ խնամք է պահանջում: Սխալ բուժման դեպքում կարող են աչքի տեղը ունքն էլ հանել:
I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.
Լսե՞լ եք յախուի մասին: Որ փոքր էի տատս էր անում, երբ ձեռքս դուրս էր ընկնում:
Սարքելու ձևը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մեջը ձու կար… Մածուծիկ զանգված էր ստացվում, որը քսում էր ձեռքի վրա ու բինտով կապում…Կարելի ա ասել, որ գիպսի նման բան էր…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ