ոնց ա է թեմայից շեղում, եսիմուր տանում խոսակցությունը, մոռանանք իմ օրինակը, օքայ, իմ հարևանի աղջկան 18 տարեկանում խաբել/համոզելով ամուսնացրեցին, աղջիկների դեպքում էս վիճակագրությունը 100/1-ի ա, հարյուր աղջկա դիմաց, որ զոռով ամուսնացնում են, ընկնում ա մի տղա, որ խաբել, համոզելով են ամուսնացնում: Ամեն տարի մի քանի հարյուր աղջիկ, անգամ վճարունակ ընտանիքներից, կրթություն չի ստանում, քանի որ աղջիկ ա, աղջկան մանկուց կամազուրկ ու թուլամորթ են դաստիարակում ու պետք ա ուղղակի կամ կույր, կամ ապուշ լինել՝ էս ակնհայտ բաները չտեսնելու համար:
StrangeLittleGirl (18.06.2018)
Այ մանվելին պտի աբորտ արած լինեին... սելեկտիվ... իրա տղուն էլ ու սաղ ընտանիքի անդամներին ով մասնակից ա եղել կամ նույնիսկ իմացել ա
Ժող որ թեման շատ չշեղվի (սեքսիզմի մասին կարանք հա էլ քննարկել՝ անվերջ թեմա է), եկեք հետ գնանք սելեկտիվ աբորտների։ Փաստը մնում է փաստ, որ դա կա, լինի կնոջ մեղքով, տղամարդու մեղքով, աստծո մեղքով, դա լրջագույն խնդիր է Հայաստանում։ Եկեք հենց դա քննարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչ քաղաքական միջոցներ կան դրա դեմն առնելու։ Կրթության մասին ահագին ասեցինք, ՀԿ-ների մասին, կնոջ դերը բարձրացնելու, ֆինանսական անկախության, տոհմը կնոջով պայմանավորելոու մասին, սոցիալական գովազդի, կայացած կանանց հետ մոտիկից ծանոթության գործոնը, օրինականության պահպանումը (կամ օրինազանցության խափանումը)․․․ բայց եկեք պատկերացնենք թե առողջապահության նախարարն եք, կամ կրթության, կամ երիտասարդության ու սպորտի․․․ կամ չգիտեմ, դուք ինքներդ մտածեք, ի՞նչ կանեք, որ այս հարցը օր առաջ սկսի լուծվել։ Ոչ թե 25 տարի հետո, ոչ թե 10 տարի հետո, այլ մի քանի ամսից։ Հա, բարդ հարց ա, բայց դե ակումբ ա, լիքը պայծառ մտքեր ունենք․․․ մտածենք։ Ու հա, ոռի հարց ա, ու այսօր չի սկսվել, բայց դե մենք էլ մեզ բացակա չդնենք, ու տեսնենք, միգուցե մի բան էլ մտածում ենք ու կարողանում ենք դրանով էլ նպաստել հարցի լուծմանը։
Կամ նույնիսկ եթե ինքներս կոնկրետ միջոցների չենք հասնում, ի՞նչ տեղեկություններ են պետք, որ կարողանանք սկսել հարցը լուծել, կամ ո՞վ կարա լուծումներ գտնել․․․
Թե ես չէի ուզում սա գալ գրել․․․ բա մի սելեկտիվ աբորտի ձև չլիներ, որ սենց մանվելներին պտուղ վախտով աշխարհի երեսից վերացնեին։ Էն որ մի հատ անեկդոտ կա, է, որ կրկեսում մեկը պատվերով մարդկանց երիտասարդացնում ա, ու հանդիսատեսը պահանջում ա, որ Լենինին կենդանացնի, հետո էլ երիտասարդացնի․․․ ու տենց հա երիտասարդացնել են տալիս, մինչև վերջապես Լենինով հղի մայրն ա հայտնվում կրկեսի արենայում, ու ժողովուրդը միաձայն պահանջում ա՝ դե հիմա էլ աբորտ արա։
Հ․Գ․
եկեք փորձենք այսուհետ մնալ թեմայի սահմաններում։ Մնացածը տանենք զավզակնոց։
Մի բան հարցնեմ, Հայաստանում մի պահ տո լի օրենքով, տո լի կառավարության որոշումով, տո լի առողջապահության նախարարության հրաման/շրջաբերականով հղիության ժամանակ սեռը ասելը չէին արգելե՞լ։ Ու էս էլ ներկայացվել որ, որպես սելեկտիվ աբոռտների դեմ պայքարի միջոց։
Դա պիտի որ մարդու իրավունքների ոտնահարում լինի՝ սեռը հղիության ընթացքում արգելելն իմանալը։ Սեռը մարդիկ իրավունք ունեն իմանալու հազարումի այլ արդարացի պատճառներով, սկսած հագուստի գնումն ու անվան ընտրությունը, վերջացրած այլ անձնական նկատառումներ։ Ուրիշ՝ եթե հղիության վաղ շրջանում արգելված լինի, այն շրջանում, երբ աբորտը դեռ հնարավոր է։
Գաղթական (18.06.2018)
Հա, ի դեպ, նենց մարդիկ էլ կան, որ պրինցիպի դեմ չեն լինի իրանց հորական ազգանունը փոխել, բայց կնոջ ազգանունը վերցնել չեն համաձայնի, Ալֆայի ասած՝ էժանագին հումորներից վախենալով:
Էստեղ մի հայ կա, թուրքի ազգանուն են վերցրել ծնողները՝ գործերը միգրացիոն ներկայացնելիս ու ինքն էդ ազգանունի տակա մեծացել:
Հիմա երեխայա ունեցել, ասում եմ՝ արա երեխեքիդ կնոջդ ազգանունի տակ գրի, գոնե հայի կլինի, ասումա՝ չէ, կարողա՞ անիկդոտ դառնամ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Առաջին հերթին թեման դու շեղեցիր: Ես ասում եմ պարտադիր ազգանուն փոխել դու ասում ես քեզ պարտադրել են մասնագիտություն ընտրել:
Էն ինչը, որ ասում ես մասամբ ճիշտ ես ասում ու էդ ամեն ինչից տեղյակ եմ:
Էն ընտանիքը, որը աղջկան սխալ դաստիարակություն ա տալիս ուրեմն վստահ եղիր, որ տղա երեխային էլ ա սխալ դաստիարակություն տալու, պետք չի էմոցոնիալ գրառումներ անել, թե չէ
ես էլ տեսել եմ, ոնց ա անասունը փոքր տղու վրա գոռում ու ոռի քֆրտում կամ, որ տղու հետ ուռում ա կամ էլ 12_13 տարեկանին հետը վիվառո ա տանում:
օֆ, հետ դարձի նորից կարդա՝ ես առանձին մասերի բաժանել, ամեն մասին առանձին պատասխանել եմ, դու էդ սաղ առանձին մտքերից ծաղկաքաղ ես անում, լցնում մի կաշայի մեջ, ըստ որի ես էլ իմ գրածն աբսուրդ կընկալեիԵս երկու կետ եմ ուղղակի առանձնացրել՝
1.համաշխարհային պրակտիկան (Բյուրի գրելուց հետո էս մասին լիքը կարդացել եմ) ցույց ա տալիս, որ իրականում էս կնոջ ազգանուն վերցնելու հանգամանքը կնոջ դերը հասարակությունում ավելի ա կարևորում, սկսում են հետը հաշվի նստել
2. հիմա Հայաստանում կինը չի կարա տոհմի ժառանգ լինի, քանի որ մանկուց իրեն որպես առարկա են դաստիարակում ու չնայած մեր ընտանիքը քյավառի էն ամենալայնախոհ ընտանիքներից ա, բայց անգամ մեզ մոտ նման դիսկրիմինացիա կար
3, էս էլ նոր գրառմանդ հետ կապված՝ խոսքը ճիշտ կամ սխալ դաստիարակությունը չի ախր, խոսքը համատարած երևույթի մասին ա, դու մասնավոր օրինակներ ես բերում, աղջիկ էրեխու դեպքում որպես «փող աշխատող» դաստիարակելն ա մասնավոր օրինակ: Իսկ էն, որ Հայաստանում լացի բան ա էրեխեքի դաստիարակությունը՝ անկախ սեռից, էնքան ակնհայտ ա, որ կտուֆտեմ, եթե վիճարկեմ: Ինչի եմ սևեռվում էս կոմպոնենտի վրա էլ, քանի որ սելեկտիվ աբորտների պատճառահետևանքային մեխանիզմում հենց աղջկա ոչ ինքնուրույն լինելն ա, ասենք մարդ աղջիկ ա ունենում ու սկսում որպես առարկա դիտարկել, որ տալու ա ուրիշին, տղա ա ունենում, սկսում ա որպես առարկա դիտարկել, որ իրան ա պահելու, ու գերադասում ա իրեն պահող առարկա ունենալ, քան ուրիշին նվիրելիք:
StrangeLittleGirl (18.06.2018)
Ախր «մեկա առարկայա, մեկա ուրիշին ենք տալու» ո՞րնա՝ ես չեմ հասկանում..
Կարողա՞ ամուսնանալուց հետո դադարումա իր ծբողների դուստրը լինել:
Կամ կարողա՞ զոքանչն իրեն էլ իր աղջիկը չհամարելով դադարումա էդ ջահել ընտանիքի գործերի մեջ քիթը խոթել (սկեսուրից ոչ պակաս ի դեպ):
Երբ ասում ենք իր երեխան ուրիշի ազգնա շարունակում, դա չի նշանակում, թե ինքը դադարումա իր ծնողների երեխան լինել, կամ իր երեխան էլ իր ծնողների թոռը չի:
Հա, համաձայն եմ, որ շատ ծնողներ տղուն առավել են երես տալիս ու փոքրուց չգիտես ինչի քֆուր տալ են սովորացնում, իսկ աղջկան հեզաճկուն սյուն են դաստիարակում (բոլոր իմաստներով):
Բայց սրա պատճառները մի քիչ այլ տեղ է պետք փնտրել՝ ըստ իս:
Հիմա մեկը ես՝ աղջկաս ավելի շատ եմ պաչպչում ու խաղալւքներ առնում, քան տղերքիս:
ՈՒ, երբ տանն եմ, ինքը գրկիցս տեղ չի գնում ու րոպեն մեկ գրկում իրան սիրել ա տալիս՝ էն ընթացքում մինչ տղերքը գնդակ են տշում խոսքի:
ՈՒ գլուխը պատովա տվել հազար հատ սութի բարք, հանուն որի աղջիկս պիտի դեբիլ մեծանա կամ զարգացնող խաղալիք չառնեմ, որ վաղը մյուս օր մարդը զա կայֆ իրան չափալախի ինքն էլ սուս մնա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական ջան, հիմա ես աշխատում եմ ուսանողների հետ, իմ աղջիկ ուսանողների պատմածներից
«Պապան ասեց, որ անվճար ընդունվես, սովորի, թե չէ ես էդքան փող չունեմ, վարձ տամ, դիպլոմ օժիտ տանես, կամ գնաս, ուրիշի տունը պահես»
«Ինձնից հետո ես պետք ա քուրիկ ունենայի, մաման ասեց, որ էս էլ աղջիկ լինի, բա մեզ ծերության օր ով ա պահելու, էդպես հետո ապերը ծնվեց» (տարբերությունը՝ 14 տարի ա, արդեն 11 տարեկան ա եղել, որ քրոջը հեռացրել են, արդեն էդ տարիքից հասկացել ա, որ հեչ ձեռնտու չի աղջիկ ծնվելը):
«Ասում էին, որ ես սովորողը չեմ, հեսա գալու եմ դասի, փախնեմ, որովհետև գյուղում հեծանիվ էի քշում արդեն 15 տարեկան յաքա էշ»:
Էս մասնավոր օրինակները ես կերազեի, որ բացառություններ լինեն, բայց սրանք օրինաչափություններից հանած մասնավոր օրինակ են:
StrangeLittleGirl (18.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ