Երբ իմ կինը հղի էր երկրորդ երեխայով եւ մենք գնացինք ՈՒՁՀ-ի, ես ասացի, որ հույս ունեմ, որ իմ երկրորդ երեխան նույնպես աղջիկ կլինի: Բժիշկը շոկի մեջ էր եւ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես տղամարդը կարող է ցանկանալ աղջիկ ունենալ: Այս մասին «Լոֆթ» սրճարանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով սելեկտիվ աբորտների եւ հաշմանդամ եւ ՄԻԱՎ-ով կանանց հանդեպ բժիշկների խտրական վերաբերմունքի մասին հարցին:
Նա հավելեց, որ դժվար թե այդպես կմտածեն Հայաստանի բոլոր տղամարդիկ:
Ըստ նախարարի, իգական սեռի հանդեպ ճիշտ վերաբերմունքը պետք է դաստիարակել մանկապարտեզից ոչ ուշ եւ այդ դեպքում 25 տարի անց մենք կհասնենք դրան: Ընդ որում Թորոսյանը նշեց, որ Հայաստանում այդ հարցի վերաբերյալ իրավիճակը վատ չի համարում. կան երկրներ, որտեղ իրավիճակն ավելի վատ է:
«Մենք այդքան էլ կնատյաց չենք: Մենք պետք է ձգտենք ավելի լավը դառնալ: Այո, սելեկտիվ աբորտները պետք է բացառել, բայց դա չի բացառվում անգամ ամենազարգացած երկրներում»,- ասաց նա:
Էջանիշներ