Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Alphaone (17.06.2018), ivy (17.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ծլնգ (17.06.2018), Տրիբուն (18.06.2018)
Տրիբուն (18.06.2018)
Հը՞..
թե հակառակն ասվեր, կլիներ ոչ թե դատարկաբանություն, այլ՝ գենդերային դիսկրիմինացիա ու կնատյացություն, չէ՞ ))
Սելեկտիվ վերաբերմունք ունես հարցի նկատմամբ![]()
Մեկ այլ արտահայտություն էլ կա՝ «աղջիկ ունենամ, որ վրես լացող լինի»:
Կարողա սա էլ էգոիզմա՞..
Որ շատ խորանաս՝ կարողա դուրս գա կնամեծարությունա )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ոչ, հակառակն էլ կլիներ դատարկաբանություն․․․ դիսկրիմինացիան կամ ֆենիմիզմը անեկդոտներով չի որոշվում․․․
բայց ԼիզԲեթը քեզ արդեն ասեց, որ այդ բոլորի հիմքում էլ կնոջ դերի նվաստեցումն է (դե ոչինչ, դու մեկ ա տղա ես մնում, թեկուզ աղջիկ ես ունեցել․․․ հա դե կինը լացող ա, արժի մի երկու հատ դրանցից ունենալ)
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.06.2018, 23:26:
StrangeLittleGirl (18.06.2018), Տրիբուն (18.06.2018)
Հա, հիմա էլ՝ կինը լացողա՝ դրանից ունենանք...
Կարճ ասած՝ էս մոտեցման համաձայն՝ ինչ հանուն որդուա ասվում, դա ընդդեմ դստերա, ու ինչ հանուն դստերա ասվում, դա էլա ընդդեմ դստեր:
Օքեյ, թե չեղած տեղը խնդիր եք փնտրում, ես փաս..
Բայց ի միջի այլոց՝ ես չէի ասում, թե Հայաստանում կանանց իրավունքները չեն ոտնահարվում, կամ սելեկտիվ աբորտ գոյություն չունի:
Ընդամենը համոզմունքս էի հայտնում, որ էդ երևույթը ոչ թե ընդդեմ աղջիկներիա, այլ՝ հանուն տղաների:
Իսկ սա նույն բան չի
ՈՒ պատճառն էլ սոցիալական վիճակնա՝ ըստ իս:
Իսկ էս հարցով զբաղվող սոցիոլոգները ճիշտ կանեն ոչ թե առաջնեկի աբորտների վիճակագրությունն ուսումնասիրեն, այլ՝ ընտանիքի երկրորդ երեխայի:
Դա ավելի ճիշտ պատկեր կտա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սոցիոլոգները ոչ միայն առաջնեկի վիճակագրություն են նայում, այլ՝ բոլոր երեխաների: Անցյալ տարի Յունիսեֆը Ցյուրիխի համալսարանի հետ (վերջն ասեցի՝ ինչ հետազոտություն էր) ահագին լուրջ գիտական աշխատանք տարավ՝ ժամից ավել ընտանիքներում հարցում էին անում: Բոլոր երեխաները, անգամ ծնողների քույր/եղբայրներն ու տատիկների ընտանիքների սեռային կազմը հետազոտությունը ներառում էր:
Խնդիրը սոցիալական չի, վստահաբար, քանի որ սոցիալապես լրիվ ապահովված մարդիկ էլ են ուզում, որ տղա լինի:
Խնդիրը հայաստանյան իրականությունում կնոջ դերի նվաստացումն ա, կնոջը որպես երկրորդ կաստա դիտելը՝ ինչքան խորանում ես գյուղեր, ինչքան նվազում ա կրթական ցենզը, էնքան խորանում ա խնդիրը: Երևանում, խոշոր քաղաքներում, ակումբում էս խնդիրն անտեսանելի ա, բայց ընտանեկան բռնության, սելեկտիվ աբորտների մասին հետազոտություններ ղեկավարելուց հետո արդեն սկսում են տեսանելի դառնալ ստվերային գործընթացները, երբ կինը չի ուզում աղջիկ ունենալ, որ իր նման առարկա չդառնա, անձ լինի: Մյուս կողմից էլ, ես սաղ կյանքս պահպանողական քաղաքում եմ ապրել ու լիքը բան սեփական աչքերով եմ տեսել, լիքը բան էլ մարդիկ ինձ վստահում, պատմում են, սելեկտիվ աբորտների հիմքում սոցիալական խնդիրները չորրորդ, հինգերորդ տեղում են՝ կնատյացությունից, կանանց լիարժեք հասարակության անդամ չդիտարկելուց, տղա էրեխա ուզելու/ցեղը շարունակելու մարմանջից ու էլի նման հոգեբանական գործոններից հետո:
ivy (18.06.2018), StrangeLittleGirl (18.06.2018), Ծլնգ (18.06.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (18.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ