User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, կներես, էս էլ գրեմ, ու էլ չեմ գրի։ Ուղղակի կարծիք եմ ասում, պատկերացրեք, գուցե ապագայում ձեր երեխաներն էլ էսպես մտածեն, հիմիկվանից պատրաստվեք, թե ինչ պիտի պատասխանեք

    Ես ուղղակի չեմ պատկերացնում էդ ինքնություն, արմատներ, գեներ կոչվածը։
    Մորական կողմս Մշից ա, հորականս՝ Խոյից, բայց ես ոչ մի էմոցիոնալ զգացողություն չունեմ էդ վայրերի, էդ բարբառների ու սովորույթների նկատմամբ։

    Ես շատ եմ սիրում Հայաստանը ու ավելի շատ՝ հայերեն լեզուն, բայց սիրում եմ որովհետև հազար ու մի հիշողություն ու զգացողություն ունեմ դրանց հետ կապված։
    Ես երբ Երևանից երկար ժամանակ բացակայում եմ, կարոտից մեռնում եմ, բայց կարոտում եմ ոչ թե շենքերն ու փողոցները, այլ կարոտում եմ իմ զգացողություններն ու հիշողությունները էդ շենքերի ու փողոցների հետ կապված։
    Ու եթե էս ծնված չլինեի էստեղ, մանկությունս էստեղ անցած չլիներ, չեմ պատկերացնում թե ինչը պիտի ինձ ստիպեր հարազատություն զգալ էս վայրերի նկատմամբ։
    Բացի նրանից, որ ծնողներս հետևողականորեն արհեստական հարազատության զգացողություն սերմանեին իմ մեջ։
    Իրենց հիշողություններն ու զգացողություններն արհեստականորեն փոխանցեին ինձ։
    Ու ես չեմ հասկանում թե դրանից ես ինչ պիտի շահեի, բացի արհեստական կարոտից, ու հետագայում գուցե հիասթափությունից։
    Սա էմոցիոնալ կողմի մասին։

    Բայց Բյուրը հետաքրքիր բան ասեց, որ երկլեզու երեխաներին ավելի հեշտ կլինի այլ լեզուներ սովորել, սա ինձ համոզեց, ու կարծում եմ, որ միայն սրա համար, եթե մանավանդ դա առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, արժի երեխաներին հայերեն սովորացնել։
    Բայց էդ ինքնություն, արմատներ, բան մի քիչ կեղծ ու սենտիմենտալ ա ինձ թվում։

    Հ.Գ. Կռիվ չանեք էլի հետս, հազարից մեկ եմ բան գրում՝ ագրեսիվ ռեակցիայից աշխատունակությունս ընկնում ա, հազար հատ գործ ունեմ անելու
    Ընդունեք որպես կարծիք, կամ անտեսեք, անցեք։
    Հա, Արէա ջան, մարդիկ տարբեր ընկալումներ ու պատկերացումներ ունեն ինչպես էս հարցի, էնպես էլ շատ ու շատ այլ հարցերի հետ կապված: Արդեն իմացանք, որ դու տենց ես ընկալում, ու քեզ համար անհասկանալի ու նաև արհեստական ա հակառակ մոտեցումը: Ուղղակի դու էլ փորձի հասկանալ, որ ամեն մարդ իր պատճառներն ու պատկերացումներն ունի դրա վերաբերյալ, ու զուտ որովհետև դրանք քոնի հետ չեն բռնում, դեռ չի նշանակում, թե սխալ են կամ անիմաստ:

    Ի դեպ, մեջբերածդ գրառման հեղինակը ես չեմ, այլ Բարեկամը :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (16.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •