User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, գրածդ կամ դառը հեգնանք է արտահայտում կամ մեղադրանքի պես մի բան, կամ երկուսը միասին։ Եվ էս տեսակետը առաջին անգամ չեմ լսում, ու դրա մեջ ճշմարտության մաս կա։
    Բայց մի բան ասեմ։ Ասածիդ մեջ երկու առանցքային բառ ես օգտագործել․ հաջողակն ու երջանիկը, իսկ դրանք նույն բանը չեն, հաճախ՝ լրիվ տարբեր․
    հաջողակությունը պարտադիր չի ենթադրում երջանիկ լինել, ու երջանիկները ոչ միշտ են հաջողակ լինում կյանքում։
    Այո, գուցեև դու ճիշտ ես, տվյալ հասարակարգում հաջողակ լինելու շանսերը ավելի մեծ են, երբ ավելի լիարժեք ու անմնացորդ ես ինտեգրված, իսկ ընտանիքիդ պարտադրած լեզուն ու մշակույթը կարող են խանգարել էդ անմնացորդությանը։ Ու եթե մարդն իր երեխաների համար զուտ հաջողակությունն է հետապնդում, ապա լեզու-մեզու պահպանել-փոխանցելը իմաստ չունի։
    Իսկ ի՞նչ ա երջանկությունը․ ներդաշնակություն ինքդ քո հետ, առաջին հերթին։ Իսկ դրա նախադրյալներից մեկը, ըստ իս, արմատներ ունենալն է։ Իսկ արմատներիդ հետ կապվում ես առաջին հերթին լեզվի միջոցով։ Եթե լեզուն չգիտես, մնացած բոլոր կապերը սուտ են, անիրական, երևակայական։
    Եթե ուզում ես երեխադ երջանիկ լինի, գոնե ստեղծիր նրա համար սեփական արմատը զգալու հնարավորությունը, եթե կտրել ես նրան հայրենիքից։
    Ուլուանա ջան, կներես, էս էլ գրեմ, ու էլ չեմ գրի։ Ուղղակի կարծիք եմ ասում, պատկերացրեք, գուցե ապագայում ձեր երեխաներն էլ էսպես մտածեն, հիմիկվանից պատրաստվեք, թե ինչ պիտի պատասխանեք

    Ես ուղղակի չեմ պատկերացնում էդ ինքնություն, արմատներ, գեներ կոչվածը։
    Մորական կողմս Մշից ա, հորականս՝ Խոյից, բայց ես ոչ մի էմոցիոնալ զգացողություն չունեմ էդ վայրերի, էդ բարբառների ու սովորույթների նկատմամբ։

    Ես շատ եմ սիրում Հայաստանը ու ավելի շատ՝ հայերեն լեզուն, բայց սիրում եմ որովհետև հազար ու մի հիշողություն ու զգացողություն ունեմ դրանց հետ կապված։
    Ես երբ Երևանից երկար ժամանակ բացակայում եմ, կարոտից մեռնում եմ, բայց կարոտում եմ ոչ թե շենքերն ու փողոցները, այլ կարոտում եմ իմ զգացողություններն ու հիշողությունները էդ շենքերի ու փողոցների հետ կապված։
    Ու եթե էս ծնված չլինեի էստեղ, մանկությունս էստեղ անցած չլիներ, չեմ պատկերացնում թե ինչը պիտի ինձ ստիպեր հարազատություն զգալ էս վայրերի նկատմամբ։
    Բացի նրանից, որ ծնողներս հետևողականորեն արհեստական հարազատության զգացողություն սերմանեին իմ մեջ։
    Իրենց հիշողություններն ու զգացողություններն արհեստականորեն փոխանցեին ինձ։
    Ու ես չեմ հասկանում թե դրանից ես ինչ պիտի շահեի, բացի արհեստական կարոտից, ու հետագայում գուցե հիասթափությունից։
    Սա էմոցիոնալ կողմի մասին։

    Բայց Բյուրը հետաքրքիր բան ասեց, որ երկլեզու երեխաներին ավելի հեշտ կլինի այլ լեզուներ սովորել, սա ինձ համոզեց, ու կարծում եմ, որ միայն սրա համար, եթե մանավանդ դա առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, արժի երեխաներին հայերեն սովորացնել։
    Բայց էդ ինքնություն, արմատներ, բան մի քիչ կեղծ ու սենտիմենտալ ա ինձ թվում։

    Հ.Գ. Կռիվ չանեք էլի հետս, հազարից մեկ եմ բան գրում՝ ագրեսիվ ռեակցիայից աշխատունակությունս ընկնում ա, հազար հատ գործ ունեմ անելու
    Ընդունեք որպես կարծիք, կամ անտեսեք, անցեք։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •