Ծլնգ-ի խոսքերից
Ճիշտն ասած ինձ թվում է այս ազգային ինքնություն գաղափարը մի քիչ շատ ա ծեծված։ Ասենք ես մի 4 սերունդ որ հետ եմ գնում, բոլոր ճյուղերում ամեն ինչ ընդհատվում ա, քանի որ բոլորն էլ որբացած են եղել կամ հարկադրաբար վտարված իրենց ծննդավայրերից։ Ու ի՞նչ, խնդրի առաջ պիտի կանգնե՞մ։ Լիքը մարդ էլ գիտեմ, որ Հայաստանում մեծանալով կարգին հայերեն չգիտեն, ու ոչ էլ ուզում են իմանալ, հետո էլ գնում են Ռուսաստաններ-Եվրոպա, ու մի կաթիլ ինքնության խնդիր չեն ունենում։ Իսկ էն ով ունենում ա, շատ էլ լավ գտնում ա՝ լինի դա լեզու սովորելով, թե իրեն ավելի հարազատ ինքնություն ապահովող երկիր տեղափոխվելով։ Ասելս է՝ այդ identity crisis-ի մեջ էթնիկ կոմպոնենտը շաաաաաաաաաաատ քիչ մաս ա կազմում։
Էջանիշներ