User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, բայց հավատացնում եմ, իրոք էդ բոլոր մարդիկ մի քիչ սխալ են ներկայացնում իրավիճակը: Տենց դեպքերում հետաքրքիր ա էդ ընտանիքների էրեխեքի հետ խոսելը, իրենք ավելի ճիշտ են ասում: Օրինակ մի քանի տարի առաջ մի ութ տարեկանում Գերմանիա տեղափոխված հայի հետ հայերեն էի պարապում: Պատկերացրու, ութ տարեկան, արդեն եքա երեխա, Հայաստանում էլ երկու տարի դպրոց գնացած, հետևաբար հայերենը պահպանելն ընդհանրապես պիտի խնդիր չլիներ, բայց խայտառակ վատ էր խոսում: Որ հարցնում էի՝ ախր ոնց է, ասում էր, որ հենց սկսեց գերմաներեն խոսել, մամային արդեն գերմաներեն էր պատասխանում, մաման էլ տեղի էր տալիս, ինքն էլ էր անցնում գերմաներենի: Բայց պապան երբեք հետը գերմաներեն չէր խոսում: Ուղղակի էստեղ խնդիրն էն էր, որ մաման ու պապան բաժանվեցին, հոր հետ շփումը քչացավ, հետևաբար քչացավ նաև հայերեն խոսելը: Չգիտեմ՝ էդ տղայի մամային եթե հարցնես, ինչ կպատմի:

    Ընդհանրապես, էս հարցերով Հրաչ Մարտիրոսյանին էլ կարող ես դիմել, ինքը շատ հաջող օրինակի պապա ա ու ինքն էլ ա նույնն ասում, որ ծնողները չափազանցնում են: Մի օրինակ էլ պատմեմ, հայերենի հետ չի կապված, բայց էլի նույն խնդիրն ա: Էս ֆրանսիացի կոլեգաս որ տեղափոխվեց Դանիա (ամուսինը դանիացի ա), տղան ընդհանրապես դանիերեն չգիտեր, մենակ ֆրանսերեն: Շատ արագ սովորեց դանիերեն ու մի քանի ամիս հետո հրաժարվեց մոր հետ ֆրանսերեն խոսել: Կոլեգաս հա գալիս, ասում էր՝ տղաս հետս ֆրանսերեն չի խոսում, ստիպված անցել եմ դանիերենի: Էդ դեպքից մի տարի ա անցել արդեն: Պարզվում ա՝ տղան շատ էլ լավ ֆրանսերեն խոսում ա տատիկ-պապիկի հետ, բայց մոր հետ չէ, որովհետև մայրը հետը դանիերեն ա խոսում:
    Բյուր, եկել եմ ասեմ, որ էս ասածիցդ հետո ամբողջ ընթացքում հատուկ ուշադրություն եմ դարձրել էս հարցի վրա, ու պիտի խոստովանեմ, որ դու ճիշտ էիր. իմ շրջապատում ինչքան հայ ծնողներ գիտեմ, ոչ մեկն էլ իր երեխայի հետ անընդհատ ու հետևողականորեն հայերեն չի խոսում, նույնիսկ նրանք, ովքեր անընդհատ պնդում են, թե տանը մենակ հայերեն են խոսում, որ երեխաների վրա ջղայանում են, երբ անգլերեն են խոսում, բայց, մեկ ա, ինչքան էլ ասեն, օգուտ չկա: Բազմիցս ականջովս եմ լսել բոլոր էդ ասողներից, թե ոնց են պարբերաբար անգլերեն բառեր ու արտահայտություններ մեջ գցում երեխայի հետ խոսելիս, կամ նույնիսկ ինչ-որ բաներ հենց անգլերենով են ասում, երբեմն հենց իրենք են անգլերենով սկսում խոսակցությունը, ոչ թե երեխայի անգլերենին են անգլերենով պատասխանում: Բայց եթե իրանց լսես, իրոք կստացվի, որ խեղճերն ամեն ինչ անում են, բայց երեխաները, մեկ ա, անգլերենի են անցնում: Չգիտեմ, երևի իրանք էլ չեն զգում, բայց փաստն էն ա, որ իրանց ներկայացրածն իսկապես էնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

    Ի դեպ, էստեղի շաբաթօրյա հայկական դպրոցի մասին էլ կպատմեմ շուտով, դե, Արեգն արդեն մի տարի ա` հաճախում ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (16.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •