Ծլնգ-ի խոսքերից
Բայց ինչի՞ ես է ուզում մենք կառավարենք։ Նայի, եթե շահութաբեր ներդնելու տեղ կա, ուրեմն փող էլ չունենաս, գնում ես վարկ ես վերցնում։ Ու այդ կուտակայինի փողերի հաշվին Հայաստան երկիրը էժան վարկ վերցնելու միջոց ա ձեռք բերում։ Իսկ եթե շահութաբեր չի ներդրումդ, ապա մարդկանց ապագա թոշակի ֆոնդը դրա մեջ չպիտի ներդնես։ Եթե այդ կուտակայինը չլիներ, մարդիկ այդ փողերը կամ պիտի իրենց վրա ծախսեին՝ նպաստելով տնտեսությանը, կամ դոշակի տակ պահեին։ Երկրին երկու դեպքում էլ շատ ավելի քիչ կհասներ, քան եթե այդ փողերից ահագին մաս ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու հնարավորություն ունենա։ Ու չէ, Պողոսի բերածդ օրինակը հեչ սազական չի այստեղ։ Ավելի լավ օրինակ կլիներ, որ Պողոսը իր ֆինանսական կայունության համար որոշ գումար հետ ա գցում (ասենք վաղը մյուս օրը գործից ա զրկվում, մեքենայի տակ ա ընկնում գործ անել չի կարում ու տենց), ու դրա մի մասը բանկում ա պահում, մի մասը ներդնում ա անշարժ գույքի մեջ, մի մասն էլ արժեթղթերի մեջ ա ներդնում։ Բանկում պահած փողը ժամանակի հետ արժեզրկվում ա ինֆլյացիայի հետևանքով ու երկարատև բանկում մեծ գումարներ պահելը անիմաստ ա։ Ու հիմա մարդիկ սև օրվա համար հետ են գցում, պետությունն էլ դրա կառավարումը հանձնում ա հմուտ ձեռքերի, մի մասից էլ օգտվում ա շահութաբեր ներդրումներ անելու համար։
Իսկ փողերի մնացած մասը հավանաբար միջազգային արժեթղթերի մեջ է ներդրվում ու բարձր տոկոս ա հավաքում քանի տնտեսական բում ա աշխարհում (մի երեք տարի ա տարեկան 20% կարգի շահույթներ են արժեթղթերի շուկաներում)։ Ու այդ փողերի հաշվին էլ է Հայաստանի ռեյտինգներն ու տնտեսական ինդեքսները աճելու ու հետագայում վարկերի սպասարկման ծախսերը նվազելու։ Ու թեկուզ այս գումարները Հայաստանը կառավարեր, էլի ահագին մաս պիտի միջազգային արժեթղթերի մեջ ներդնեին, որ ի վերջո տակը բան մնար, ոչ թե փչվեր վերջանար ինֆլյացիայի հետևանքով։ Այսինքն էլի ահագին մաս Հայաստանից դուրս էր գալու։ Նենց որ Հայաստանը կառավարի թե ֆլան-ֆստանը այդքան էլ տարբերություն չի անում այդ տեսանկյունից։
Էջանիշներ