User Tag List

Էջ 826 1112-ից ԱռաջինԱռաջին ... 326726776816822823824825826827828829830836876926 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 12,376 համարից մինչև 12,390 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #12376
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ հավես ա առավոտյան սուրճի հետ բլոգ կարդալը։ Կարոտել էի։ Ափսոս, որ քիչ են բլոգերները, բայց ոնց որ կամաց-կամաց հետ են գալիս։
    Հիշո՞ւմ ես առաջ ինչ ակտիվ էինք ԿՄ-ում, հավես ժամանակներ էին: Էս վերջերս մի քիչ wordpress սկսեցի կարդալ, բայց արագ ձանձրացա... Ինչ-որ մեկուսացած, մռայլ տարածք ա, քննարկում համարյա չկա:
    Բայց դե լավ կլինի, որ նորից աշխուժանա հայկական բլոգոսֆերան:

  2. #12377
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշո՞ւմ ես առաջ ինչ ակտիվ էինք ԿՄ-ում, հավես ժամանակներ էին: Էս վերջերս մի քիչ wordpress սկսեցի կարդալ, բայց արագ ձանձրացա... Ինչ-որ մեկուսացած, մռայլ տարածք ա, քննարկում համարյա չկա:
    Բայց դե լավ կլինի, որ նորից աշխուժանա հայկական բլոգոսֆերան:
    Հա, առաջվա ակտիվությունը չկա. հինգ րոպեում սաղ կարդացի, անցա: Բայց պիտի ասեմ, որ մի երկու տարի առաջ նույնիսկ ավելի մեռյալ վիճակ էր: Ոնց որ մարդիկ կամաց-կամաց հետ են գալիս: Նույնիսկ Բելկան էր նոր պոստ արել: WP-ի հայությունը շատ տարբեր ա ԿՄ-ի հայությունից: Էնտեղ ով ասես չկա, մի քիչ դժվար ա ֆիլտրելը հետաքրքիր ու անհետաքրքիր բլոգերներին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.09.2017)

  4. #12378
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ սաղ խնդիրը նրանում ա, որ Հայաստանում ֆուտբոլը որպես սպորտաձև մահամերձ վիճակում ա, ու էտ սաղ գալիս ա մենեջմենթից, կոնկրետ նեմեցից։

    Վերջին չորս-հինգ տարին մարզադաշտ չէի գնացել, էսօր աղջիկս ասեց արի գնանք, իրա խաթեր գնացինք։ Ոտս կոտրվեր չգնայի։ Խաղը ջհանդամին, բա խաղից հետո մենթերի պատը։ Արա մարդուց շատ մենթ էին շարել քառակուսի պատով, որդուց էին էտքան մենթ ճարել, ու՞մ էի ումից պաշտպանում էտ բոսյակները, արա էտքան միլիցա Երևանում որդու՞ց։ Խելառ են սրա սրանք լրիվ։

    2014-ին Ռուսաստանը ճանաչվել էր ամենաոստիկանական երկիր, որտև ամեն 100.000 քաղաքացում հասնում էր 500-ից ավել ոստիկան։


    Հղում1, Հղում2

    Ոնց հասկանում եմ, ստեղ հաշվի չեն առել Հայաստանը, որտև 2015 թվին

    По последним данным ООН, среднестатистический мировой показатель количества полицейских на 100000 населения составляет 300 человек. В Армении на 100 тысяч граждан приходится 1000 полицейских, или по одному полицейскому на сто граждан. Таким образом, число полицейских в Армении в три раза превышает среднестатистический мировой показатель.
    Հղում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (05.09.2017)

  6. #12379
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս էլ կողքից թեմայի մեջ։

    Cлужебных авто на душу населения в Армении в 510 раз больше, чем в Великобритании

    Число служебных автомобилей в Армении составляет 1072, в Великобритании – 190, Дании – 23. Местный показатель в Национальном Собрании Армении представил замминистра финансов Павел Сафарян, а показатели двух других стран в интернете отыскал корреспондент газеты «Айкакан жаманак». В этой связи автор статьи пишет, что госбюджет Армении составляет $2.3 млрд., население страны – 3 миллиона человек, в Дании проживают 5.6 млн., бюджет – $335 миллиардов, бюджет Великобритании – 2.7 триллиона с 65-миллионным населением. Это значит, что на душу населения количество служебных авто в Армении в 510 раз и в 892 раза превышает показатели Великобритании и Дании, соответственно.«С точки зрения сопоставимости расходов на приобретение автомобилей мы тратим в 6640 раз больше британцев и почти в 7000 раз больше датчан», — заключило издание.
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (05.09.2017)

  8. #12380
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում Հայաստանի վերաբերյալ պաշտոնական թվեր չկան, որովհետև թաքցնում են թվերը։ Անցյալ տարի Սասնա Ծռերի ժամանակ փորձեցի փորփրել, ու էդ էր իմ գտած պատասխանը։ Նենց որ չեմ զարմանա, եթե պարզվի, որ թիվը նույնիսկ ավելի մեծ ա։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.09.2017), Տրիբուն (05.09.2017)

  10. #12381
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում Հայաստանի վերաբերյալ պաշտոնական թվեր չկան, որովհետև թաքցնում են թվերը։ Անցյալ տարի Սասնա Ծռերի ժամանակ փորձեցի փորփրել, ու էդ էր իմ գտած պատասխանը։ Նենց որ չեմ զարմանա, եթե պարզվի, որ թիվը նույնիսկ ավելի մեծ ա։
    Հայաստանում պաշտոնական թվեր չկան, քանի որ իրանք էլ են հաշիվը կորցրել։ Ինչքան պարապ մարդ կա մենթ ա դառել։ Մի 50.000 աշխատավարձ են տալիս, մի հատ դուբինկա, որ կամ մարդ տփես, կամ պարապությունից քամակդ մտցնես, կամ էլ կոլեգայիդ քամակը, նայած ում ոնց ա դուր գալիս, ու քաղաքում քեզանից դավոլնի քայլես․ ախպեր, ծառայության մեջ ենք։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (05.09.2017)

  12. #12382
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա դե խի՞ փակեցիք էն "Տղամարդու մարմին"-ը. բան ունեի գրելու))))
    Էս քանի օր ա առավոտ շուտ ոտքով քայլելուց մի հատ օծանելիքի խանութի մոտով եմ անցնում, որի գովազդային պաստառի վրա մի բան էր հա աչքովս ընկնում՝ էս տղամարդու մարմնի մազերը, պարզ երևում ա, որ տժիկով (մազ կտրելու գործիք) թեթևացրած ա՝ ոչ սափրած։ Ու ամեն անցնելուց մտքովս անցնում էր. "կարող ա՞ տենց ավելի կոկիկ ա, հարմար ա" ։
    Էն օրն էլ տանը դա հիշեցի, վերցրեցի տժիկը, դրեցի մոտ 0.5 սմ-ի վրա ու գոտկատեղից վերև տժժժժժժժժ...
    Այ չտեսնեի ես էդ գովազդը, այ չանցնեյի ես էդ խանութի մոտով. երեք օր ա մի հիվանդագին քոր ա ընկել մարմնովս մեկ, մի ծակծկոց, մի ահավոր վիճակ։ Ախր ոնց էի մոռացել, որ ես բրդից շոր չեմ կարողանում հագնել նույն ծակծկոցի պատճառով։ Վախ ոնց եմ կարոտել բրդոտ ժամանակներս, անհամբեր սպասում եմ երբ ա էլի աճելու, որ էլ կյանքում ձեռք չտամ))))))
    Ինչի գրեցի՞ էս ամենը. ՉԱՆԵՔ ՍԵՆՑ ԲԱՆ։
    Հիմա որ ասեմ, էլի հազար հոգով դեմքիս են թռնելու, ինչ ասես, չասեն։ Բայց նենց չի, որ կանանց մազահեռացման պրոցեսը՝ անկախ նրանից, թե որ մեթոդով ա, հաճելի ա։ Ուղղակի չգիտեմ ով որոշելի ա, որ էսթետիկ չի կանանց՝ էս կամ էն տեղը մազ ունենալը, ու կանայք իրանց ինչի միջով ասես չեն անցկացնում։ Ու մենակ քոր չի։ Ասենք, կարող ա մաշկը կարմրի ու բորբոքվի։ Եթե այլ մեթոդներ են օգտագործվում, պրոցեսը ցավոտ ա, հետո էլ այրվածքներ կարան մնան։ Ու եթե հանկարծ մի կին որոշում ա էս կամ էն տեղի մազերը չհեռացնել, միանգամից ինչ անուն ասես կպցնում են իրան։

  13. #12383
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    միանգամից ինչ անուն ասես կպցնում են իրան։
    մյուս կանայք առավելապես

  14. #12384
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    մյուս կանայք առավելապես
    Բաց ակումբի համապատասխան թեմաները ու տես քֆրտողներն ովքեր են:

  15. #12385
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաց ակումբի համապատասխան թեմաները ու տես քֆրտողներն ովքեր են:
    հավես չկա մի տեսակ ։ՃՃ

  16. #12386
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    18+ անեգդոտների խումբը որ մտա, առաջին էրկու օրը շատ հավես էր: Աննդհատ խնդալու, հավեսով բաներ էին պատահում ու մթնոլորտը հանգիստ: Ես էլ մտածեցի էս ինչ կայֆ բան են արել: Բայց ցավոք, ըստ կյանքի օրենքի՝ ամենալավ բաները կամ փակվում են, կամ փոխվում դեպի վատը: Հետո ինչ ա լինում, ակտիվանում ա իգական սեռը ու դրանից մթնոլորտը լիովին փչանում ա: Մեծամասնության ուշք ու միտքը լավ անեգդոտներից փոխվում ա իգական սեռին համոզելուն, որ ինչքան հնարավոր ա քֆուրներով գրեն ու իմ պատկերացմամբ հայտնի մուլտֆիլմի հերոսների սոված դեմքերով սպասում են, թե երբ ա ավելի բաց քֆրտելու որ վայելեն: Իսկ երբ մեկը շշկռվում ա ու աստղիկներով ա գրում տակը արական սեռից մեկը մի 15 անգամ էդ բառից գրում ա, որ ոգևորի: Դա շատ նման ա, որ համոզեն որ ավելի հանվի, մի շոր էլ հանի, մի բան էլ ավել տենան:
    Հա ի՞նչ հետո ի՞նչ:
    Քֆրտելով խոսալը մեծամասամբ ընդունված չի իգական սեռի մոտ, էկեք խրախուսենք թող նորմալ դառնա, ամեն ծխող աղջկա ասենք սեքսի ես, ինչքան արատ կա խրախուսենք ու պարգևատենք: Քֆրտելն ու ծխելը մեկը մեկից մեծ վատ բաներ են մեր կյանքում, ու փոխանակ մենք փորձենք դուրս գալ դրանից, մի հատ էլ նենց ենք անում որ ավելի տարածվի ու վաղը մյուս օրը ցանկացած տեղ քֆուր կայնած լինի: Իմ մտածելակերպում սեքսիստական կամ քյառթու ոչ մի բան չկա, ես ուղղակի գեղեցիկ եմ համարում էն ավանդույթը, որ իգական սեռի ներկայությամբ չեն քրֆում, անգամ դա խոսում ա մեծ հարգանքի մասին իգական սեռի նկատմամբ: Ես անգամ շատ ուրախ կլինեի եթե արական սեռն էլ թարգեր թե քֆրտելը (ինչն ինձ մոտ թարգել չի ստացվում), թե ծխելը: Իսկ էդ լավ տղու քուր բան, բոլորս էլ գիտենք՝ մանկամիտ խաղեր են: Ես գիտեմ թե սա ուր ա տանում ու էդ շատ տխուր ա: Էդ ամբոխի ագահության, չտեսության արդյունք ա:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.09.2017), CactuSoul (12.09.2017), Cassiopeia (12.09.2017), erexa (13.08.2022), Sambitbaba (12.09.2017), Smokie (12.09.2017), Աթեիստ (12.09.2017), Շինարար (12.09.2017), Ուլուանա (13.09.2017)

  18. #12387
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քֆրտելով խոսալը մեծամասամբ ընդունված չի իգական սեռի մոտ, էկեք խրախուսենք թող նորմալ դառնա, ամեն ծխող աղջկա ասենք սեքսի ես, ինչքան արատ կա խրախուսենք ու պարգևատենք: Քֆրտելն ու ծխելը մեկը մեկից մեծ վատ բաներ են մեր կյանքում, ու փոխանակ մենք փորձենք դուրս գալ դրանից, մի հատ էլ նենց ենք անում որ ավելի տարածվի ու վաղը մյուս օրը ցանկացած տեղ քֆուր կայնած լինի:
    Հայհոյանքը, քֆուրը, ցանկացած միջավայրի անքակտելի մասն ա: Ու քանի դեռ չափն անցած չի, ինքը ոչ թե նորմալ ա, այլ անհրաժեշտություն: Ինչպես կոլորիտ ապահովելու համար, էնպես էլ լիքը ուրիշ բաների (էմոցիաների պարպում, իրավիճակի գնահատական, փաստերի արձանագրում և այլն):

    Թող ինձ ուղղեն, բայց ես կարծում եմ, որ չափազանց քիչ են չհայհոյող աղջիկները: Մի քիչ ավելի շատ, քան չհայհոյող տղաները: Բայց ամեն մեկն էլ ինչ-որ իրավիճակում կամ ինչ-որ միջավայրում կախված իրավիճակից կարող ա նաև հայհոյի, ու դա նորմալ ա:

    Էդ խմբում շատ հավես բան կարող էր լինել, կոտրել կարծրատիպերը ու ցույց տալ, որ էս վերևի գրածս ճիշտ ա: Ցավոք մի քիչ անկուշտ ենք, էնքան ենք փոքրուց մեզ համոզել, որ չէ, ոնց կլինի, աղջկան հարիր չի քֆրտելը, կամ իր մոտ հարիր չի քֆրտելը, որ սոված բորենու նման վրա ենք տալիս ոչ միայն իրանց քֆուրներին, այլև ինքնահաստատվելու համար ինքներս ամեն երկրորդ բառը քֆուր ենք գրում: Մենքով եմ գրում, բայց կոնկրետ ես էդ խմբում քֆուր կամ չեմ գրել, կամ մեկ-երկու հատ եմ գրել, չնայած լիքը քննարկումների եմ մասնակցել:

    Արդյունքում համը դուրս եկավ, բայց կարող ա ճիշտ մոդերատորական աշխատանքի դեպքում շտկվի, իսկ ադմինները, որոնց մեջ նաև ակումբցիներ կան, կկարողանան ճիշտ ուղու վրա բերել:


    Չգիտեմ ով ոնց, ես ինձ հարազատ շատ աղջիկների մոտ՝ ազգական, բարեկամ, ընկեր, ըստ առիթի եղել ա որ հայհոյական բառ եմ օգտագործել, ու եղել ա հակառակը՝ իրանք են իմ մոտ օգտագործել: Ու դա շատ նորմալ ա, քանի դեռ մեր ամեն խոսքը քֆուր չի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.09.2017, 01:46:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.09.2017), CactuSoul (12.09.2017), Cassiopeia (12.09.2017), Glück (12.09.2017), Rammstein (17.09.2017), StrangeLittleGirl (12.09.2017), Աթեիստ (12.09.2017), Արամ (12.09.2017), Հայկօ (12.09.2017), Նաիրուհի (13.09.2017), Շինարար (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)

  20. #12388
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սիրում եմ էս «խրախուսել» բառը. ինչ տեսակի գործողություն կարաս դրա տակ սղցնես, ու էլի սիրուն ա հնչում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (27.09.2017)

  22. #12389
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ ով ոնց, ես ինձ հարազատ շատ աղջիկների մոտ՝ ազգական, բարեկամ, ընկեր, ըստ առիթի եղել ա որ հայհոյական բառ եմ օգտագործել, ու եղել ա հակառակը՝ իրանք են իմ մոտ օգտագործել: Ու դա շատ նորմալ ա, քանի դեռ մեր ամեն խոսքը քֆուր չի:
    իսկ եթե՞ Պողոսը ու Վարդուշը իրար հետ շփվելուց ամեն խոսքը քֆուր ա, ու դա նորմալ չի: և՞...

  23. #12390
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե՞ Պողոսը ու Վարդուշը իրար հետ շփվելուց ամեն խոսքը քֆուր ա, ու դա նորմալ չի: և՞...
    Հարցիդ իմաստն առանձնապես չհասկացա, դրա համար ինչքան հասկացել եմ, էդքանի մասին գրեմ:

    Պողոսի ու Վարդուշի՝ իրար հետ շփվելուց շփման ձևն ու ոճը բացառապես իրենց գործն ա: Ի դեպ ճանաչում եմ հենց էդպիսի Պողոսի ու Վարդուշի, իրենց լեզուն հիմնականում պայմանավորված է իրենց կյանքի ճանապարհով, կրթության մակարդակով, ստիպված ընտրած աշխատանքով: Ու ինչքան էլ լավ մարդիկ են էդ պարուհի Վարդուշն ու իրա «ընկեր» Պողոսը, երբ իրանք տենց խոսում են փաբլիք վայրերում, ահավոր տհաճ ա դառնում, գռեհիկ ա հնչում: Ու դա հիմնականում չափի պատճառով, որտև իսկապես ամեն երկրորդ բառն էդ ա: Կրկնում եմ, երբ իրանք իրար հետ են, կամ համապատասխան միջավայրում, որտեղ մյուսներն էլ են նույն կերպ, ապա խնդիր չկա: Ի դեպ սրանով բացարձակ չեմ վիրավորում ստրիպ պարուհիներին, որտև մարդ կա, էդ մասնագիտությունն ա ընտրում, բայց լրիվ ուրիշ կերպ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 826 1112-ից ԱռաջինԱռաջին ... 326726776816822823824825826827828829830836876926 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •