Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վայ, Սամ ջան, կներես, բայց մի ժամ կյանքիցս չեմ կորցնի:
Ես սա կարդացի, ու ինձ լրիվ բավական էր լրջությունը պատկերացնելու համար՝ http://www.magaghat.am/2015/01/%D5%A...5%9D-%D5%A1-2/
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մայրս էլ է գրում: Գրում է տետրերի մեջ ու լցնում պարկերը, արդեն չգիտեմ քանի պարկ «ճշմարտություններ» կան տանը: Երանի Սամի պես էլեկտրոնային գրեր, ես հեչ դեմ չէի լինի, բայց մանրից սովորում է, ոնց որ![]()
Իմ թշվառ կարծիքով, դա հավանաբար տեղի է ունենում այսպես. Երբեմն, հանգամանքներից ելնելով, մարդուն անհրաժեշտ են կպչուն գաղափարներ, որպեսզի մարդս կարողանա անջատվել ինչ-որ անցանկալի մտքերից, անցյալից, ինքնաբզկտումից և այլն, չխորանանք:
Ես վաղուց հաշտվել եմ մորս ճշմարտությունների հետ:
Առաջարկում եմ Սամի ճշմարտությունների հետ էլ հաշտվել, դրանք հաճախ հետաքրքիր են, ու ամենակարևորը՝ բարի են, վտանգավոր չեն: Ակումբի սերվերում էլ հուսով եմ լիքը տեղ կա:
Համ էլ ինչի՞ չեք ուզում, որ սաղ հայերիցս ու հայերենից սկսված լինի, ինչի՞ կարելի է ասենք՝ էվոլյուցիոն տեսությունը ընդունել (առանց մտածելու, որ էվոլյուցիան էլ է Աստված մշակել, ստեղծել, հիմա էլ վերիֆիկացիա է անում սիմուլյացիայի միջոցով, որի մեջ մենք ընդհամենը մարդ դասի օբյեկտներ ենք), իսկ Սամի տեսության վրա ղժժալ: Առաջարկում եմ հաշտվել իրողությունների հետ :Ճ
Si vis pacem, para bellum
Ամեն դեպքում ասեմ, որ արհամարհանք չթվա, ես քեզնից գիտական աշխատանք էի խնդրել, ոչ թե ինչ-որ զեկուցում: Զեկուցումով հնարավոր չի քննարկել ու ուսումնասիրել հարցը, դրանում չկան հղումներն ու հիմնավորումները: Իմ գտած հոդվածն էլ մի հակագիտական բան էր, ազատ շարադրանք, ինչպես հատուկ է էդ կայքի նյութերին, որոնք արժանիորեն շատերիս ծաղրանքին են արժանանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես խառն եմ աչքիս, կներես Սամ, իմ գրածից անմիջապես հետո էր, կարծեցի վիդեոն «զոդիակի» մասին ուսածս էիր տվել: Նոր պատահակն սքռոլլ անելուց տեսա, որ Տրիբունի գրառումն ա մեջբերած:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ կարդացի, Արտ ջան: Դրա ի՞նչն է ծիծաղելի: Ներկայացված փաստերից, մարդկանցից, որի՞ հետքերով ես գնացել, մինչև ու՞ր ես հասել... Ասենք, Արթուր Արմինի "Հայ հեթանոսական աստվածաշունչ "Սասնա Ծռե՞րն" ես կարդացել ու դա քեզ խոխմա անեկդո՞տ թվաց...
Էս կինը գիտության մարդ է, հայագետ, զբաղվում է կոնկրետ ռատատուի լեզվով, - ձեր ուզած մարդը: Գիտնական էիք ուզում՝ խնդրեմ, - թե՞ ձեր ուզած գիտնականը չի: Համոզված եմ, Արթուր Արմինը կյանք է դրել հինգ հարյուր էջանոց գիրք գրելու համար, ու նրա համար, որ դու առանց նույնիսկ այդ գիրքը տեսնելու, այն անեկդոտ համարես, իհարկե...
Քո Արատան կոմունիստ Պիոտրովսկին սարքում է Ուրարտու, դու դա գիտություն ես համարում: Աճառյանը ԿԳԲ-ի բանտերում տժժալուց հետո դուրս է գալիս ու հայկական բառերը նվիրաբերում է ալամ աշխարհին, դու դա միակ ճշմարտություն ես համարում ու չես էլ հարցնում, խի՞:
Իսկ մարդիկ կյանք են դնում իրենց ուսումնասիրությունների վրա, քեզ փաստեր են ներկայացնում, փորձում են բացատրել, թե ինչն ինչոց է, դու դա անեկդոտ ես համարում: Խոսքս էդ Արմենուհի Փալանդուզյանը չի, կարդացածդ հոդվածի հեղինակը: Հոդվածից լավ էլ երևում է, որ նա բանից անտեղյակ մարդ է: Բայց նա անուններ է տալիս, որոնց մասին, եթե արդեն խոսում ես, պետք է ինչ-որ բան կարդացած լինես: Կարդաց՞ել ես...
Եթե միայն էս թեման լիներ, ցավալի չէր լինի: Բայց ինչի մասին խոսում ենք, նույնն է, ձեր համար փաստ է ինչ-որ մեկի ասածը: Իսկ բուն նյութը կարդալ ու հետո մի բան ասել, - ժամանա՞կ չկա:
Լավ, ասենք, թե Արթուր Արմինն ասում է, որ Փոքր Մհերի, Ագռավաքարից դուրս գալուց անցած ճանապարհը հավասար է 54 տարվա, իսկ դա կոնկրետ համապատասխանում է արևի մի լիակատար խավարումից մինչև մյուսն ընկած ժամանակաշրջանին, - դրա ի՞նչն է ծիծաղելի: Հասկանում եմ, դու կարող ես վերցնել գիրքը, կարդալ այդ մի բանը, ծիծաղել, ասել ամեն ինչ պարզ է ու փակել գիրքը: Դա քեզ հետաքրքիր չի: Բայց նա, ում հետաքրքիր է, կկարդա գիրքն ամբողջովին ու կտեսնի, որ Սասնա Ծռերն իրոք, ամբողջովին նման "ծիծաղելի" բաներով է լցված, իսկ "Սասնա Ծռերը" Արմինը չի հորինել արդեն, ու դա նույնիսկ հեչ էլ Հովհաննես Թումանյանի "Սասունցի Դավիթը" չի:
Նորից եմ կրկնում արդեն ինչ-որ տեղ ասածս. եթե ճանապարհիդ մի արկղ է ընկած, ու եթե դու շրջանցեցիր այն ու անցար, - դու ոչինչ չկորցրեցիր: Բայց շատ-շատ հնարավոր է, որ ինչ-որ լավ ու քեզ անհրաժեշտ բան չգտար:
Եվ այսօր արդեն դրան ավելացնեմ. Որովհետև հիմնականում քո ճանապարհին ընկած է հենց քեզ հասանելիք արկղը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Իսկ դու երբևիցէ դրանք կարդալ փորձե՞լ ես: Գոնե հանուն մորդ: Թե՞ հաշտվել ես, ինչպես ասում ես, էսպես... աբստրակտ, ուղղակի "հաշտվելու" համար...
Ես գոհ եմ իմ կյանքի յուրաքանչյուր րոպեից, չունեմ անցանկալի մտքեր, անցանկալի անցյալ, ունեմ պրպտումներ, որոնումներ, թե ընդհանուր և թե ինքնա..., բայց երբեք ինքնաբզկտումներ, ինչքան էլ խորանանք: Իմ ճշմարտությունները՝ իմ ճշմարտություններն են միայն, ու ձեզ բոլորովին էլ պարտադիր չէ հաշտվել նրանց հետ: Ես ձեզ ոչինչ պարտադրել չեմ ուզում, ուղղակի ձեր առջև բացում ու ձեզ եմ նվիրում իմ աշխարհը, - ինչ կուզեք դրա հետ՝ արեք, նույնիսկ ղժժացեք, ես ուրախ եմ դրա համար էլ, - իսկ ընտրությունը ձերն է: Ես էլ հաճույքով վերցնում եմ ինձ անհրաժեշտ բաները ձեր աշխարհից, եթե նվիրում եք: Քեզանից էլ հաճույքով կվերցնեի, նույնիսկ ձեր գյուղում էլ հաճախ լինում եմ, բայց դու, կարծես թե ոչինչ չես ուզում նվիրել... Բայց դե, տես, մեկ է, նվիրեցիր, հաջորդ նախադասությունդ, - շնորհակալ եմ շատ...Իմ թշվառ կարծիքով, դա հավանաբար տեղի է ունենում այսպես. Երբեմն, հանգամանքներից ելնելով, մարդուն անհրաժեշտ են կպչուն գաղափարներ, որպեսզի մարդս կարողանա անջատվել ինչ-որ անցանկալի մտքերից, անցյալից, ինքնաբզկտումից և այլն, չխորանանք: Ես վաղուց հաշտվել եմ մորս ճշմարտությունների հետ:
Առաջարկում եմ Սամի ճշմարտությունների հետ էլ հաշտվել, դրանք հաճախ հետաքրքիր են, ու ամենակարևորը՝ բարի են, վտանգավոր չեն:Սամը տեսություն չունի: Հա, կարող էր: Բայց Սամին միշտ ավելի հետաքրքիր է եղել խորանալ ուրիշների տեսությունների մեջ: Իսկ որտեղ գտել է ինչ-որ հետաքրքիր բան ու համարել է կարևոր, փորձել է կիսվել ուրիշների հետ էլ, և հենց այստեղից էլ, այս բոլոր թարգմանությունները, քերականությունից բացարձակ անգրագետ լինելու հետ մեկտեղ:Համ էլ ինչի՞ չեք ուզում, որ սաղ հայերիցս ու հայերենից սկսված լինի, ինչի՞ կարելի է ասենք՝ էվոլյուցիոն տեսությունը ընդունել (առանց մտածելու, որ էվոլյուցիան էլ է Աստված մշակել, ստեղծել, հիմա էլ վերիֆիկացիա է անում սիմուլյացիայի միջոցով, որի մեջ մենք ընդհամենը մարդ դասի օբյեկտներ ենք), իսկ Սամի տեսության վրա ղժժալ: Առաջարկում եմ հաշտվել իրողությունների հետ :Ճ
Եվ այդ ամենից հետո Սամը հասկացավ մի բան: "Ուրիշների ճշմարտություններ" էլ չկան: Կա միայն մեկ ճշմարտություն: Աստված ստեղծեց Ադամին և անվանեց նրան Ադ Ամ: Այսինքն, Այդ Եմ: Այդ Ես Եմ՝ մարմնացած: Ֆիզիկական վիճակում, բայց մեկ է, Այդ Ես Եմ: Եվ այդ պատճառով, գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն, և ինչ էլ ես ու դու՝ մարդ դասի օբյեկտներս, ասենք, - ճշմարտություն է, այն միակ ճշմարտության մասնիկը: Եվ հաշտվում ենք թե ոչ, հեչ կապ չունի:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ ջան, չեմ ուզում ապարդյուն խոսակցության մեջ մտնել, ներիր: Էս բառախաղերին ես արդեն 30 տարուց ավելի ծանոթ եմ, ու սա ամենահեշտ «կպնող» մոլուցքներից է: Օրինակ կարելի է ավելացնել՝ հետո ստեղծեց Եվային, եվ անվանեց նրան Եվ Ահ, կամ՝ Եվ Ահա, կամ Եվ Այլն (կախված երևակայությունից):
Հիպերգրաֆիան ու հիպերռելիգիոզիթին երբեմն ախտանիշներ են, թեպետ գուցե ոչ այդքան վտանգավոր, բայցևայնպես չի խանգարի ժամանակ առ ժամանակ հիշել ինքնաքննադատության մասին ու զբաղվել ուրիշ բաներով ևս:
Si vis pacem, para bellum
Սամ, staaaahp
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Սամ ջան, անկեղծ ասած չէի ուզում էս բանավեճին խառնվել, բայց որ էս վիդեոն դրեցիր, չդիմացա։ Էս նույն զեկուցմանը ես անձամբ ներկա եմ եղել ու վերջում հարցեր եմ տվել։ Ոչ մի վատ հարց չեմ տվել, ուղղակի մի երկու բան մեթոդաբանության մասին եմ հարցրել, ինչին էս տիկինը պատասխանել ա թշնամաբար ու համարյա գոռգոռալով։ Ու դեռ չեմ ասում, որ տիկինը մասնագետ չի, ինքը բանասիրության հետ ոչ մի կապ չունի։ Վերցրել, հարմարացրել ա նմանությունները հայերենին։ Գիտե՞ս, որ մի անգամ նստեցի, ճապոներեն տասը բառ վերցրեցի ու էս նույն մեթոդներով «ապացուցեցի» հայկական ծագման մասին։ Էդ ամենը հինգ րոպե տևեց։ Դե պատկերացրու, թե ինչ արդյունքների կարելի ա հասնել, եթե ամբողջ կյանքը մարդ նվիրի շառլատանությանը։
Ես քո համոզմունքների դեմ բան չունեմ, ու հետաքրքրությամբ կարդում եմ, երբ դրանցով կիսվում ես կամ մեջբերում ես քո համոզմունքների դեմքերին։ Կարծում եմ՝ էդ բոլորը գոյություն ունենալու իրավունք ունի։ Բայց կարող եմ հունիցս դուրս գալ, երբ էս կնոջ նման շառլատաններ իրենց գիտնական են համարում։
Սամի «ստուգաբանություններն» ինձ հիշեցնում են ժամանակակից հայ չափածոյի հետևյալ նմուշը.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Mephistopheles (30.08.2017)
"Էն որ"-ում մանրից սկսվել են մեջբերումներն ու իրար պատասխանելը։
Ինչ կլինի, օրագրեր բաժնում իրար մի գրեք. մեջբերումը / պատասխանը բերեք էս թեմա։
GriFFin (30.08.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ