Հա, առաջվա ակտիվությունը չկա. հինգ րոպեում սաղ կարդացի, անցա: Բայց պիտի ասեմ, որ մի երկու տարի առաջ նույնիսկ ավելի մեռյալ վիճակ էր: Ոնց որ մարդիկ կամաց-կամաց հետ են գալիս: Նույնիսկ Բելկան էր նոր պոստ արել: WP-ի հայությունը շատ տարբեր ա ԿՄ-ի հայությունից: Էնտեղ ով ասես չկա, մի քիչ դժվար ա ֆիլտրելը հետաքրքիր ու անհետաքրքիր բլոգերներին:
ivy (04.09.2017)
2014-ին Ռուսաստանը ճանաչվել էր ամենաոստիկանական երկիր, որտև ամեն 100.000 քաղաքացում հասնում էր 500-ից ավել ոստիկան։
Հղում1, Հղում2
Ոնց հասկանում եմ, ստեղ հաշվի չեն առել Հայաստանը, որտև 2015 թվին
ՀղումПо последним данным ООН, среднестатистический мировой показатель количества полицейских на 100000 населения составляет 300 человек. В Армении на 100 тысяч граждан приходится 1000 полицейских, или по одному полицейскому на сто граждан. Таким образом, число полицейских в Армении в три раза превышает среднестатистический мировой показатель.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (05.09.2017)
Էս էլ կողքից թեմայի մեջ։
Cлужебных авто на душу населения в Армении в 510 раз больше, чем в Великобритании
Число служебных автомобилей в Армении составляет 1072, в Великобритании – 190, Дании – 23. Местный показатель в Национальном Собрании Армении представил замминистра финансов Павел Сафарян, а показатели двух других стран в интернете отыскал корреспондент газеты «Айкакан жаманак». В этой связи автор статьи пишет, что госбюджет Армении составляет $2.3 млрд., население страны – 3 миллиона человек, в Дании проживают 5.6 млн., бюджет – $335 миллиардов, бюджет Великобритании – 2.7 триллиона с 65-миллионным населением. Это значит, что на душу населения количество служебных авто в Армении в 510 раз и в 892 раза превышает показатели Великобритании и Дании, соответственно.«С точки зрения сопоставимости расходов на приобретение автомобилей мы тратим в 6640 раз больше британцев и почти в 7000 раз больше датчан», — заключило издание.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (05.09.2017)
Իրականում Հայաստանի վերաբերյալ պաշտոնական թվեր չկան, որովհետև թաքցնում են թվերը։ Անցյալ տարի Սասնա Ծռերի ժամանակ փորձեցի փորփրել, ու էդ էր իմ գտած պատասխանը։ Նենց որ չեմ զարմանա, եթե պարզվի, որ թիվը նույնիսկ ավելի մեծ ա։
Հայաստանում պաշտոնական թվեր չկան, քանի որ իրանք էլ են հաշիվը կորցրել։ Ինչքան պարապ մարդ կա մենթ ա դառել։ Մի 50.000 աշխատավարձ են տալիս, մի հատ դուբինկա, որ կամ մարդ տփես, կամ պարապությունից քամակդ մտցնես, կամ էլ կոլեգայիդ քամակը, նայած ում ոնց ա դուր գալիս, ու քաղաքում քեզանից դավոլնի քայլես․ ախպեր, ծառայության մեջ ենք։
Աթեիստ (05.09.2017)
Հիմա որ ասեմ, էլի հազար հոգով դեմքիս են թռնելու, ինչ ասես, չասեն։ Բայց նենց չի, որ կանանց մազահեռացման պրոցեսը՝ անկախ նրանից, թե որ մեթոդով ա, հաճելի ա։ Ուղղակի չգիտեմ ով որոշելի ա, որ էսթետիկ չի կանանց՝ էս կամ էն տեղը մազ ունենալը, ու կանայք իրանց ինչի միջով ասես չեն անցկացնում։ Ու մենակ քոր չի։ Ասենք, կարող ա մաշկը կարմրի ու բորբոքվի։ Եթե այլ մեթոդներ են օգտագործվում, պրոցեսը ցավոտ ա, հետո էլ այրվածքներ կարան մնան։ Ու եթե հանկարծ մի կին որոշում ա էս կամ էն տեղի մազերը չհեռացնել, միանգամից ինչ անուն ասես կպցնում են իրան։
18+ անեգդոտների խումբը որ մտա, առաջին էրկու օրը շատ հավես էր: Աննդհատ խնդալու, հավեսով բաներ էին պատահում ու մթնոլորտը հանգիստ: Ես էլ մտածեցի էս ինչ կայֆ բան են արել: Բայց ցավոք, ըստ կյանքի օրենքի՝ ամենալավ բաները կամ փակվում են, կամ փոխվում դեպի վատը: Հետո ինչ ա լինում, ակտիվանում ա իգական սեռը ու դրանից մթնոլորտը լիովին փչանում ա: Մեծամասնության ուշք ու միտքը լավ անեգդոտներից փոխվում ա իգական սեռին համոզելուն, որ ինչքան հնարավոր ա քֆուրներով գրեն ու իմ պատկերացմամբ հայտնի մուլտֆիլմի հերոսների սոված դեմքերով սպասում են, թե երբ ա ավելի բաց քֆրտելու որ վայելեն: Իսկ երբ մեկը շշկռվում ա ու աստղիկներով ա գրում տակը արական սեռից մեկը մի 15 անգամ էդ բառից գրում ա, որ ոգևորի: Դա շատ նման ա, որ համոզեն որ ավելի հանվի, մի շոր էլ հանի, մի բան էլ ավել տենան:
Հա ի՞նչ հետո ի՞նչ:
Քֆրտելով խոսալը մեծամասամբ ընդունված չի իգական սեռի մոտ, էկեք խրախուսենք թող նորմալ դառնա, ամեն ծխող աղջկա ասենք սեքսի ես, ինչքան արատ կա խրախուսենք ու պարգևատենք: Քֆրտելն ու ծխելը մեկը մեկից մեծ վատ բաներ են մեր կյանքում, ու փոխանակ մենք փորձենք դուրս գալ դրանից, մի հատ էլ նենց ենք անում որ ավելի տարածվի ու վաղը մյուս օրը ցանկացած տեղ քֆուր կայնած լինի: Իմ մտածելակերպում սեքսիստական կամ քյառթու ոչ մի բան չկա, ես ուղղակի գեղեցիկ եմ համարում էն ավանդույթը, որ իգական սեռի ներկայությամբ չեն քրֆում, անգամ դա խոսում ա մեծ հարգանքի մասին իգական սեռի նկատմամբ: Ես անգամ շատ ուրախ կլինեի եթե արական սեռն էլ թարգեր թե քֆրտելը (ինչն ինձ մոտ թարգել չի ստացվում), թե ծխելը: Իսկ էդ լավ տղու քուր բան, բոլորս էլ գիտենք՝ մանկամիտ խաղեր են: Ես գիտեմ թե սա ուր ա տանում ու էդ շատ տխուր ա: Էդ ամբոխի ագահության, չտեսության արդյունք ա:
boooooooom (12.09.2017), CactuSoul (12.09.2017), Cassiopeia (12.09.2017), erexa (13.08.2022), Sambitbaba (12.09.2017), Smokie (12.09.2017), Աթեիստ (12.09.2017), Շինարար (12.09.2017), Ուլուանա (13.09.2017)
Հայհոյանքը, քֆուրը, ցանկացած միջավայրի անքակտելի մասն ա: Ու քանի դեռ չափն անցած չի, ինքը ոչ թե նորմալ ա, այլ անհրաժեշտություն: Ինչպես կոլորիտ ապահովելու համար, էնպես էլ լիքը ուրիշ բաների (էմոցիաների պարպում, իրավիճակի գնահատական, փաստերի արձանագրում և այլն):
Թող ինձ ուղղեն, բայց ես կարծում եմ, որ չափազանց քիչ են չհայհոյող աղջիկները: Մի քիչ ավելի շատ, քան չհայհոյող տղաները: Բայց ամեն մեկն էլ ինչ-որ իրավիճակում կամ ինչ-որ միջավայրում կախված իրավիճակից կարող ա նաև հայհոյի, ու դա նորմալ ա:
Էդ խմբում շատ հավես բան կարող էր լինել, կոտրել կարծրատիպերը ու ցույց տալ, որ էս վերևի գրածս ճիշտ ա: Ցավոք մի քիչ անկուշտ ենք, էնքան ենք փոքրուց մեզ համոզել, որ չէ, ոնց կլինի, աղջկան հարիր չի քֆրտելը, կամ իր մոտ հարիր չի քֆրտելը, որ սոված բորենու նման վրա ենք տալիս ոչ միայն իրանց քֆուրներին, այլև ինքնահաստատվելու համար ինքներս ամեն երկրորդ բառը քֆուր ենք գրում: Մենքով եմ գրում, բայց կոնկրետ ես էդ խմբում քֆուր կամ չեմ գրել, կամ մեկ-երկու հատ եմ գրել, չնայած լիքը քննարկումների եմ մասնակցել:
Արդյունքում համը դուրս եկավ, բայց կարող ա ճիշտ մոդերատորական աշխատանքի դեպքում շտկվի, իսկ ադմինները, որոնց մեջ նաև ակումբցիներ կան, կկարողանան ճիշտ ուղու վրա բերել:
Չգիտեմ ով ոնց, ես ինձ հարազատ շատ աղջիկների մոտ՝ ազգական, բարեկամ, ընկեր, ըստ առիթի եղել ա որ հայհոյական բառ եմ օգտագործել, ու եղել ա հակառակը՝ իրանք են իմ մոտ օգտագործել: Ու դա շատ նորմալ ա, քանի դեռ մեր ամեն խոսքը քֆուր չի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.09.2017, 01:46:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (12.09.2017), CactuSoul (12.09.2017), Cassiopeia (12.09.2017), Glück (12.09.2017), Rammstein (17.09.2017), StrangeLittleGirl (12.09.2017), Աթեիստ (12.09.2017), Արամ (12.09.2017), Հայկօ (12.09.2017), Նաիրուհի (13.09.2017), Շինարար (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)
սիրում եմ էս «խրախուսել» բառը. ինչ տեսակի գործողություն կարաս դրա տակ սղցնես, ու էլի սիրուն ա հնչում:
Marcus (27.09.2017)
Հարցիդ իմաստն առանձնապես չհասկացա, դրա համար ինչքան հասկացել եմ, էդքանի մասին գրեմ:
Պողոսի ու Վարդուշի՝ իրար հետ շփվելուց շփման ձևն ու ոճը բացառապես իրենց գործն ա: Ի դեպ ճանաչում եմ հենց էդպիսի Պողոսի ու Վարդուշի, իրենց լեզուն հիմնականում պայմանավորված է իրենց կյանքի ճանապարհով, կրթության մակարդակով, ստիպված ընտրած աշխատանքով: Ու ինչքան էլ լավ մարդիկ են էդ պարուհի Վարդուշն ու իրա «ընկեր» Պողոսը, երբ իրանք տենց խոսում են փաբլիք վայրերում, ահավոր տհաճ ա դառնում, գռեհիկ ա հնչում: Ու դա հիմնականում չափի պատճառով, որտև իսկապես ամեն երկրորդ բառն էդ ա: Կրկնում եմ, երբ իրանք իրար հետ են, կամ համապատասխան միջավայրում, որտեղ մյուսներն էլ են նույն կերպ, ապա խնդիր չկա: Ի դեպ սրանով բացարձակ չեմ վիրավորում ստրիպ պարուհիներին, որտև մարդ կա, էդ մասնագիտությունն ա ընտրում, բայց լրիվ ուրիշ կերպ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ