Հայերեն եմ կարծեմ գրել, որ բառի հետ խնդիր չունեմ, ու դրա վրա պետք չի լռվել։ Բայց դու շարունակի Տիգրան Մեծ խառնել, շատ կոնստրուկտիվ զրույց կդառնա․․․
Հ․Գ․
Անեկդոտ․ Մի օր ավտոբուսի կանգառում ժամանած ավտոբուս նստելուց սևերն ու սպիտակները իրար հրմշտում են, թե ով պիտի ավտոբուսի դեմը նստի՝ սպիտակները մենակ, թե սևերին էլ է կարելի (ԱՄՆ-ում մինչև 60-ականները հարավային նահանգներում սևերը ավտոբուսի մենակ հետևում իրավունք ունեին երթևեկելու)։ Էս ավտոբուսի վարորդն էլ նադայել է լինում, ու բարձր գոռում ա․
― Ես դալտոնիկ եմ, իմ աչքին բոլորդ էլ կանաչ եք, նենց որ ձեններդ կտրեք, ու լցվեք ավտոբուս՝ բաց կանաչները ավտոբուսի դեմը, մուգ կանաչները՝ հետևը։
Հ․Հ․Գ
Հիմա ուզում ես կանաչ անվանի, ուզում ես սև ուզում էլ բեգեմոտ, դրանից ռասիզմ լինել չլինելը չի փոխվում։ Բայց եթե այս միջավայրում կա մարդ, ում այդ կոնկրետ բառը չի դզում կամ վիրավորում ա, որովհետև գիտի այդ բառի ակունքները, ապա կարծում եմ դա իմանալուց հետո այդ բառի շարունակական օգտագործումը դիտավորյալ վիրավորանք է։ Իմ մասին չեմ ասում, ես թքած ունեմ բառերի վրա ու նույնիսկ մականունս գրելու վրա էլ, բայց երբ դիմացինին խնդրում ես որ չանի դա, իսկ ինքը անում է, ապա դա վիրավորելու դիտավորություն է ցույց տալիս։
Բայց դե ես ակումբում մուննաթ ներմուծող եմ, նենց որ կարաք հանգիստ գրառումներս շրջանցեք։
Էջանիշներ