Սպասում ենք Արշակի վիդեո-փաստերին
![]()
Սպասում ենք Արշակի վիդեո-փաստերին
![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Mephistopheles (26.08.2017)
Բյուր, չգիտեմ ծնդդաբերելուց հետո ինչ ա լինում պտուկի հետ, բայց ցանկացած(անոմալիաները չհաշված) չափահաս կնոջ պտուկը առնվազն չափսերով/ծավալով մի տաս անգամ մեծ ա տղամարդու պտուկից։ Էդ քոռ աչքով էլ ա ակնհայտ, ո՞նց կարելի ա ասել նույնն ա, չեմ ջոկում։
Կնոջ պտուկը սովորաբար շա՜տ ավելի զգայուն ա սեքսուալ իմաստով, քան տղամարդունը։ Տղամարդու պտուկը յա եղած յա չեղած![]()
ՈՒ վերջապես, կնոջ ծիծիկը պտուկով հանդերձ տղամարդկանց համար թունդ էրոտիկ գրգռիչ տեսարան ա հաճախ, իսկ տղամարդունը՝ յա եղած յա չեղած։
Վերջին հանգամանքը իհարկե ունի ինչպես օբյեկտիվ ֆիզիոլոգիական–էվոլուցիոն, էնպես էլ հասարակական պատճառներ՝ քանի որ կնոջ պտուկը սովորաբար փակ ա շորի տակ, արդյունքում բացելը արդեն գրգռիչ ա։ Եթե կանայք սաղ օրը թոփլես ֆռֆռային էդ գործոնը կվերանար, բայց դե փաստը մնում ա փաստ, որ պոռնո սայթերում կնոջ ծիծիկն ա գլխավոր թեմա, ոչ թե տղամարդու։ ՈՒ էդպիսի առաջարկի պատճառն էլ բնականաբար համապատասխան պահանջարկն ա։
ՈՒ Instagram–ը հեչ մեղավոր չի, որ պոռնոյում կնոջ պտուկը/ծիծիկը ավելի պահանջված ա ու մարդիկ փորձում են էդ հարթակը պոռնոյի գովազդի համար օգտագործել։ Ինչպես արդեն նշեցի․ ոչ իդեալական աշխարհում երբեմն ստիպված ես լինում ոչ իդեալական լուծումներ տալ։
Իրանք էդ ձևով իրանց խնդիրը լուծում են։ Իսկ տղամարդու պտուկը արգելելը որևէ ձևով էդ խնդիրը լուծելուն չէր օգնի, էդ դեպքում ինչի՞ էլ ավելի սահմանափակեն մարդկանց անիմաստ։
Թե չէ պարզ ա, որ էդ լուծումը որոշ մարդկանց համար էդ հարթակի նորմալ օգտագործումը սահմանափակում ա, բայց դե ուրիշ ի՞նչ ես առաջարկում։ Ավելի անվնաս լուծում ունե՞ս պոռնոյի դեմը առնելու։
Հ․ Գ․ Ինչ մի խորանալ ենք խորացել![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Տրիբուն (26.08.2017)
Արշակ, լրիվ լուրջ չծննդաբերած կնոջ պտուկը կառուցվածքով լրիվ նույնն ա, ինչ տղամարդունը։ Կարող ա ծիծիկը վիզուալ ստիպում ա մտածել, որ կնոջ պտուկն ավելի մեծ ա, բայց չէ։ Ու նաև ասեմ, որ տղամարդու պտուկն էլ ա զգայուն սեքսուալ իմաստով, ավելին՝ տղամարդու էրոգեն զոնաների մեջ ա մտնում։ Էն ա որ շատ կանայք չգիտեմ ինչու երբեք չեն փորձում գրգռել, տղամարդիկ էլ համոզված են լինում, որ իրանց պտուկը էրոգեն զոնա չի։ Ու կանանց համար տղամարդու մերկ կրծքավանդակ տեսնելը նույնքան գրգռիչ ա, ինչքան տղամարդկանց համար՝ կնոջ։ Ուղղակի դե գիտես ոնց ա․․․ Կանանց սեռականությանն ո՞վ ա բանի տեղ դնում։ Կարևորը տղամարդիկ չգրգռվեն մի երկու պտուկ տեսնելուց, մնացածը հեչ։
Ես արդեն սկսում եմ կասկածել, որ դու կյանքում պտուկ տեսած չկասԱրտաքին կառուցվածքով գուցե նույնն ա, բայց չափսերով՝ միանշանակ չէ։
Էսինչ սեքսիզմ ա, չեմ ջոջում, խի՞ կանայք բանի տեղ չեն դնում տղամարդկանց սեռականությանըՈւ նաև ասեմ, որ տղամարդու պտուկն էլ ա զգայուն սեքսուալ իմաստով, ավելին՝ տղամարդու էրոգեն զոնաների մեջ ա մտնում։ Էն ա որ շատ կանայք չգիտեմ ինչու երբեք չեն փորձում գրգռել, տղամարդիկ էլ համոզված են լինում, որ իրանց պտուկը էրոգեն զոնա չի։Իսկ եթե լուրջ, ապա էս թեմայով գիտական ստատիստիկա չունեմ, ու հասկանալի ա, որ մարդիկ տարբեր են ու տղամարդիկ էլ կարան զգայուն պտուկ ունենան, բայց այնուամենայնիվ ենթադրում եմ, որ միջինում կանանցը ավելի զգայուն պիտի որ լինի, ի վերջո տղամարդու պտուկը ընդամենը էվոլուցիայի մնացուկ ա։
Հա բայց մատներիցս հոտ քաշե՞նք, որ իմանանք որ կանայք տղամարդու կրծքավանդակ են տենց թունդ սիրում։ Էսքան ժամանակ չեմ լսել որ կանայք սիրատոչոր խոսեն տղամարդկանց ծիծիկներից, մինչդեռ տղամարդիկ կանանց ծիծիկների մասին էլ ռեպլիկ են անում, էլ պոեմներ են գրում, չնկատել հնարավոր չիՈւ կանանց համար տղամարդու մերկ կրծքավանդակ տեսնելը նույնքան գրգռիչ ա, ինչքան տղամարդկանց համար՝ կնոջ։ Ուղղակի դե գիտես ոնց ա․․․ Կանանց սեռականությանն ո՞վ ա բանի տեղ դնում։ Կարևորը տղամարդիկ չգրգռվեն մի երկու պտուկ տեսնելուց, մնացածը հեչ։
Հ․ Գ․
Եթե կանայք լրջով ուզում են կանացի ծիծիկն ու պտուկը «ազատագրեն», կարաք սկզբից թարգեք էդ անիմաստ լիֆերը, հետո անցնեք շոգ եղանակին թոփլես ֆռֆռալուն։ Ինձ թվում ա տղամարդիկ հիմնականում ուրախ կլինեն էդ ազատագրմանը։ ՈՒ էդ էլ ճամփա կբացի, որ Ինստագրամի պես պլատֆորմները տենց սահմանափակումներ չդնեն՝ առանց պոռնո հարթակի վերածվելու վտանգի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (26.08.2017)
Մի րոպե, էստեղ էկեք մի բան հստակեցնենք։ Ինստագրամը պտու՞կն ա արգելում, թե՞ արեոլան։
Օքեյ, անցնենք թվերի։ Ուրեմն լավ, երեխա չունեցած կնոջ արեոլան 1սմ-ով ավելի մեծ ա, քան տղամարդունը։ Էս էլ երկու սեռերի պտուկների սեռական զգայնության մասին․
Հետո, ինչ վերաբերում ա քո ասած էվոլյուցիոն բլաբլաներին, ուրեմն մինչև սեռական հասունացումը տղա ու աղջիկ երեխաները լրիվ նույն տիպի պտուկ ու ծիծիկ ունեն։ Հասկանու՞մ ես։ Անատոմիան լրիվ նույնն ա։ Փոփոխությունները սկսվում են զուտ սեռական հորմոնների ազդեցության տակ դեռահասային շրջանում, մեկ էլ հղիության ժամանակ։Intense nipple stimulation may result in a surge in the production of oxytocin and prolactin which could have a significant effect on the individual's genitals, even to the point that some people of both sexes can achieve orgasm through nipple stimulation alone. Having the chest, breasts and nipples stimulated manually (hands), digitally (fingers, toes) and/or orally (mouth, lips, teeth, tongue) is a pleasurable experience for many people of both sexes.
Ինչ վերաբերում ա թոփլես ֆռֆռալուն, ապա հեշտ ա դրա մասին ասելը, բայց պրակտիկայում իրագործելի չի, որովհետև տղամարդկանց ռեպլիկներն անպակաս են լինելու։ Էդ որ կանայք էլ ռեպլիկ բաց չեն թողնում ու իրանց կոռեկտ են պահում, էդ չի նշանակում, որ իրանց նույն չափ չի գրգռում տղամարդու մերկ կրծքավանդակը։ Բայց դարեր շարունակ կանանց սեռականությունից խոսելը տաբու ա էղել։ Տո Հայաստանի պես մի շարք մշակույթներում մինչև հիմա էլ տաբու ա, որտև սեռականության մասին ամեն խոսքից հետո էդ աղջկան ինչ պիտակ ասես չեն կպցնում։ Հայաստանում դեռ կուսության հարցն ա ակտուալ, դու ասում ես՝ բա խոսեք սեռականությունից։
Նույնիսկ ակումբի պես պռադվինուտի տեղում մտի ինտիմ անկյուն, տես քանի աղջիկ ա քննարկումներին մասնակցում։ Էդ տաբուն դեռ կա, ու էնքան էլ հեշտ չի ասելը՝ բա էս արեք, էն արեք։
Ու հա, մի բան էլ, ծիծիկն ամբողջ մակերեսով ա գրգռվող, մեկ էլ վիզը։ Կարո՞ղ ա դրանք էլ ա պետք փակել, խաբար չեմ։
Կարողա պատահի՝ մեզ հետևում են..
Ռոչեսթրի համալսարանում հետազոտություն են արել ու պարզել, որ առավել խելացի մարդիկ ավելի հաճախ են հայհոյում ու մերկ ման գալիս տանը, ինչպես նաև՝ էքստրավերտներն ավելի շատ են պիկանտ թեմաներով հումորներ անում, իսկ ընկերասերներն ավելի հաճախ են ցնցուղ ընդունդլուց երգում:
Հ.Գ. Դե, որ խորանաս, էսքան ժամանակ ո՞վ ա ասենք Ապարանում մերկ ու հայհոյող ամբոխ տեսել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (28.08.2017)
Արի հետդ չհամաձայնեմ:
Մանավանդ՝ հարստացնելու իմաստով:
Գուցե ինչ-որ տեղ դեռ ուտվի, եթե, հայերենում համապատասխան հոմանիշ չլինելով, մեկ այլ լեզվից փոխառնվի ինչ-որ բառ (ասենք՝ օքեյ) ու գործածվի իր նախնական իմաստով: Էն էլ էլի մեծ վերապահումներով կարելի կլինի էդ երևույթին «լեզվի հարստացում» անվանել՝ իմ կարծիքով:
Բայց երբ «փոխառնվումա» մի բառ ու աղավաղվում դրա իմաստը կամ ձևը՝ սա ի՞նչ հարստացումա:
Ասենք կան շատ բառեր էլ, որոնք փոխառել ու օգտագործում ենք խոսակցականում՝ հայերեն տարբերակին զուգահեռ:
Օրինակ՝ նարդվան-սանդուղք, քաչալ-ճաղատ, խալաձիլնիկ-սառնարան:
Սա էլ ես չեմ կարող լեզվի հարստացում համարել: Ընդամենը՝ խոսակցական բառերի փոխառում՝ անհայտ պատճառներով:
Օրինակ ռուսերեն լեզուն, ի տարբերություն հայերենի, շատ ավելի աղքատ լեզու ա, ու փոխառելով հիմնականում գերմաներենից ու ֆրանսերենից՝ շրջանառության մեջա մտցրել շատ ու շատ բառեր: Սա ա երևի քո ասած լեզվի հարստացումը (ինչպես վերը նշված «օքեյ»-ի տարբերակում), քանի որ, կրկնվեմ, դրա համապատասխանը ի սկզբանե չեն ունեցել:
Բայց այդ բառերը չեն աղավաղվել կամ, ըստ հայեցողության, ձևափոխվել:
Լեզվի հարստացում ասելով ես, ավելի շուտ, հասկանում եմ նոր բառերի ստեղծում՝ հենվելով տվյալ լեզվի յուրահատկությունների վրա:
Գումարած էլ էս ամեն ինչին՝ երևի կհամաձայնես, որ կոնկրետ ժարգոնը (կամ փողոցային լեզուն) դա նույն բանը չի, ինչ խոսակցական լեզուն, քանի որ այն օգտագործվում է կոնկրետ տարիքային ու սոցիալական խմբերի կողմից, բայց ոչ ամբողջ ժողովրդի:
Էս առումով էլ ես ժարգոնային էլեմենտների կիրառումը որոշ հայերի կողմից չեմ կարող հայերեն լեզվի հարստացում կոչել:
ՈՒ այստեղ էլ կան շատ էլեմենտներ, որոնք պահպանել են իրենց նախնական տեսքը ու կան նրանք էլ, որոնք ենթարկվել են աղավաղման կամ խեղաթյուրման:
Ասենք՝ «մուտիտ»-ը, որը կարծես ռուսերենի ազդեցության տակ է ձևավորվել, բայց ռուսին դրա իմաստն անհասանելի է: Իրենք ունեն մաքսիմում "мутить воду" արտահայտությունը, որը բոլորովին էլ ժարգոն չի, այլ՝ նորմալ լեզվում կիրառելի ու ոչ էլ նույն իմաստն ունի, որը հայերն են դրա մեջ ներդնում: Բայց հիմա ի՞նչ անենք՝ մուտիտը համարենք հայերեն բա՞ռ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական ջան, մեր լեզվի բառերի մեծ մասը ժամանակի ընթացքում փոխառված բառեր են, որոնց մի մասը նախնական իմաստից շեղվել ա: Օրինակ Գաղթական բառի արմատը «գաղութ»-ն ա, որը փոխառվել ա ասորերենից ու առաջնային իմաստով նշանակել ա «աքսոր»: Բայց էսօր «գաղթական» ասելով «աքսորված» չենք հասկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (28.08.2017), Տրիբուն (28.08.2017)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Cassiopeia (28.08.2017), Chuk (29.08.2017), StrangeLittleGirl (28.08.2017), Հայկօ (30.08.2017), Շինարար (29.08.2017), Տրիբուն (28.08.2017)
Իմիջիայլոց, իմ իմանալով՝ «Աճառյան»֊ը «ռ»֊ով է գրվում։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
StrangeLittleGirl (29.08.2017), Շինարար (29.08.2017)
Ուրախ եմ, որ հումորից զուրկ չես, Մուն ջան:
Բայց իմ ծիծաղն ավելի շատ գալիս է, երբ կարդում եմ, որ, ըստ Աճառյանի (Կակտուս ջան, ճիշտ ես), ասենք.
Զոդիակը՝ դա հունարեն "Զոդիակոս" բառն է, որը հարգարժանը թարգմանում է որպես "Երկնքի կենդանակերպների կամարը":Իսկ իրականում, զոդիակը ոչ թե կամար է, այլ անիվ, որովհետև երբ խոսում ես զոդիակի մասին, նկատի ունես կոնկրետ տասներկու համաստեղություններ, որոնք յուրաքանչյուր մեզ հասանելի ժողովրդի աստղագիտության մեջ ցույց են տրվում ոչ թե կամարի, այլ շրջանի, կամ, ավելի ճիշտ, անիվի կերպով: Ակի կերպով: Եվ ինձ հասանելի լեզուներից միայն հայերենում է, մամանեխի սերմը վկա, որ բառը թարգմանման ոչ մի կարիք չունի, որորվհետև արդեն իսկ նշանակում է հենց այն, ինչ կա, այսինքն. Զ'+ՕԴԻ +ԱԿ: Ակ (անիվ), որը օդում (երկնքում) է, Երկնքի Անիվը:
Եկեղեցին՝ ըստ նրա же, - դա նույնպես հունարեն "եկկլեսիա" բառն է, որ իբր նշանակում է ժողովրդի հավաքույթ: Հույների համար, համաձայն եմ, թող նշանակի, եթե ուզում է: Բայց ձեր, հայերիդ համար, մի՞թե այդքան անտեսանելի է հենց իր, այդ բառի մեջ առկա իրականությունը, որը նույնպես որևէ թարգմանության կարիք բոլորովին չունի. ԵԿ, ԵՂԻՑԻ: Եկեղեցին՝ դա այն տունն է, որը դու, հայըդ, սարքում ես քո Աստծո համար և հրավիրում ես քո Աստծոն այնտեղ ապրելու: Հա, հենց այդպես, հայերեն. Արի ու ապրիր Քո տանը. Եկ, եղիցի՜...
Իսկ "եկկլեսիան"(հավաքույթ), ավելի ճիշտ թարգմանել են ռուսները, բառի իրական նշանակությամբ՝ Собор (сбор, собрание - հավաքույթ), ինչը մենք վերցրել ու սարքել ենք՝ տաճար: Չնայած, որտեղի՞ց ենք արդեն վերցրել այս բառը, որի ներսում նույնպես ամփոփված է բառի իսկական նշանակությունը. տա ճար: Չէ՞ որ երբ աղոթում ես, անում ես դա մի պատճառով միայն. որ Աստված տա ճար քո խնդրանքի համար...
Ցավոք, ես մասնագետ չեմ ու գիտականորեն խոսել չեմ կարող: Բայց իմ ոչ մասնագետ տեղով, Մուն ջան, քեզ հետևյալը կասեմ:
Ինչ լեզու քչփորում ես, լիքը հայերեն բառեր կան մեջը: Հին լեզու լինի թե նոր: Հեռու, թե մոտիկ: Ռուսերենում՝ կան: Գերմաներենում՝ կան: Անգլերենում՝ կան: Իսպանացիք գլուխ են կոտրում ապացուցելու համար, որ իրենց լեզվում լիքը հայերեն բառեր կան: Էն գիտնական կինն ասում է, որ պոլինեզացիների բառարանում չորս հարյուրից ավել հայերեն արմարտներ կան: Զատկի կղզու լեզվում հարյուրից ավել հայերեն արմատներ կան:
Հետաքրքիր է, պոլինեզական լեզուներում հունարեն արմատներ կա՞ն... Զատկի կղզու լեզվում ֆրանսերեն, պարսկերեն արմատներ կա՞ն...
Ինչու՞ դուք, հայերդ, ունենալով աշխարհի ամենահին լեզուներից մեկը, այդ լեզուն դարձրել եք լեզուների պոռնիկ ու ոտնատակ եք տալիս, ասելով, որ գիտականորեն ապացուցված է, որ մեր բառարանի իննսուն տոկոսը հավաքել-բերել ենք սրա-նրա քուչեքից:
Մի՞թե տրամաբանությունը չի ասում, որ ավելի հեշտ ու հավանական կլիներ, եթե բոլորը գային ու մի տեղից տանեին: Արդյո՞ք ավելի հավանական է տարբեր տեղերից դույլերով ջուր բերելն ու ջրհոր սարքելը, քան մի ջրհորից բոլորի օգտվելը...
Եկեք ասենք, որ մեր վեց հազար տարեկան Քարահունջը՝ իրենից երեքուկես հազար տարով ջահել Սթոունհենջի աղավաղված անունն է, չէ՞ որ քարը՝ նույն սթոունն է: Երևի կասեինք, ցավոք, չի ստացվում: Որովհետև անգլիացիներն իրենք չգիտեն, թե ինչ ասել է այդ "հենջ" կոչեցյալը, որը բերել-կպցրել են իրենց "սթոոուն"-ին... Իսկ էդ խորամանկ հայերը, տես, վերցրեցին ու սարքեցին Քարա-փունջ...
Օտարերկրացիներն ասում են, որ Քարահունջի պես աստղադիտարան ունենալու համար պետք էր առնվազն հինգ հազար տարեկան աստղագիտություն ունենալ, իսկ մենք վերցնում ենք "հունարեն" (ու՞ր էր Հունաստանը տասնմեկ հազար տարի առաջ...) Զ'+ՕԴԻ +ԱԿ-ը, հերիք չի ու վերաթարգմանում ենք որպես "կենդանակերպ"(այստեղ արդեն ես ոչ թե ծիծաղուոմ, այլ հռհռում եմ (մանանխի սերմը վկա)) :![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Գաղթական (29.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ