Մի սուբյեկտիվ բան էլ ես ասեմ էլի: Ինչքան հասկանում եմ, ակումբը ակադեմիա, կամ գիտնականների կլուբ, կամ էլ դատարան չի: ՈՒ վայթե էդ պատճառով դիմպլոմ կամ գիտական կոչումներ չի տալու, և ոչ մեկ էլ բանտ չի գնալու:
ՈՒ հնարավոր է, որ բանավեճերում հաղթելու կամ պարտվելու արդյունքները առանձնապես չեն տարբերվելու, եթե հարցին ռացիոնալ մոտենանք:
Հետևաբար սեփական գիտելիքները փառահունչ մատուցելու, քննադատությունները հիվանդագին տանելու, վերջում էլ՝ «էս աշխարհը (կամ ակումբը) իմ տեղը չի» վիճակներ ստեղծելու, մերձենալ-հեռանալու իմաստը, կամ նպատակը ես լավ չեմ հասկանում:
Հա, ընդունում եմ, կան մարդիկ, որ լուրջ ու լիքը կարդացել են, ինֆորմացիան load են արել till rejection (մոդայի մեջ եմ): ՈՒ այո, ինչքան ինֆորմացված է մարդը, երևի այդքան ավելի մոտ է ճշմարտությանը, ավելի շուտ մեծանում է հավանականությունը:
Բայց եթե ընթացքում գալիս է մեծամտությունը ու թփթփացնում է ուսիդ ասելով՝ (միթի... էհ, բիթի) ՏՂԱ ես, ապա հավանականություն կա, որ քո վերլուծությունը կամ եզրակացությունները կարող են մի քիչ հեռանալ օբյեկտիվությունից կամ էլ գուցե ռացիոնալիզմից՝ ինչքան էլ հիմնված են ծավալուն ինֆորմացիայի վրա: Կամ էլ՝ գուցե պարզապես մակերեսային զուբրիտի արդյունք են
(հիվանդ եմ, չխփեք):
Կամ էլ, մնացած իմ նման գիսագրագետ գեղացիներս սխալ ենք հասկանում ԽՈՍՔԸ, որովհետև ակադեմիկոսները միշտ չի, որ հանրամատչելի են ամեն ինչ ներկայացնում, ու տենց էլ չենք ջոկում ում ա պետք ծափահարել :Ճ
Ես կարծում եմ, որ Ծլնգը կարոց է մի քիչ թեթև նայել քննարկումներին իր լուրջ ու ծանր ասելիքներով հանդերձ, հանդուրժել մնացածին իրենց անգրագիտություններով հանդերձ ու էդ դեպքում կարող է և բավականություն ստանա քննարկումներից: Ռայդերն էլ վայթե հետ չի մնում:
Էդ «դիսերտացիաներից» հետո, մարդ ամաչում ա մտնի հարցնի՝ պարոնայք, պարզեցի՞ք, հիմա որո՞նք են ֆեմինիզմի սահմանները: Ես ինչքան հասկացա, ֆեմինիզմն անսահման է
Հ.Գ. Չնայած, մտածում եմ, կարելի էր «ակումբի ամենաինտելեկտուալ մարդ» մրցույթ հայտարարել, գուցե ոմանք փառասիրությունից դրդված վերադառնային :Ճ
Հ.Հ.Գ. ՈՒ ես տենց էլ չհասկացա, թե ինչի համեստությունը երբեմն հակառակ համեմատական ա գիտելիքների պաշարին, սկզբունքորեն պիտի որ ուղիղ համեմատական լիներ (դրա համար եմ ես սենց գոռոզ :Ճ):
Հ.Հ.Հ.Գ. Ոչինչ անձնական: Սիրենք իրար:
Էջանիշներ