Sambitbaba-ի խոսքերից
Ուզում եմ խոսել սիրո մասին:
Որովհետև սիրում եմ Ծլնգին: Ծլնգին էլ: Բայց հիմա, կոնկրետ՝ Ծլնգին:
Բայց Ծլնգի հետ սիրո մասին խոսելուց առաջ, ուզում եմ անդրադառնալ նրա մի քանի մտքերի, որոնց հետ համաձայն չեմ, կամ, ավելի ճիշտ, ուզում եմ իմ կարծիքը հայտնել այդ նույն մտքերի վերաբերյալ:
Նախ և առաջ, շնորհակալություն տողերի համար, որ ինձ էին վերաբերվում. ազնվորեն, զգացված եմ և շատ ցավում եմ, որ այս ամենն անձամբ քեզ ասել չեմ կարող, ռեալում...
Ինձ համար մեծ տարբերություն կա "ռադիկալ հայացքներ ունենալու" և "ռադիկալ գաղափարակիր լինելու" մեջ, և այդ պատճառով ես քեզ երբեք ռադիկալ գաղափարակիր չէի անվանի: Օրինակ, քո հիշատակած բևեռային արջն ու պինգվիը հենց իրենց մեջ ինչ-որ միայն իրենց կարևոր ու հասկանալի "ռադիկալ գաղարներ կրելու" հետևանքով է (և հնարավոր է նույնիսկ, ինձ ու քեզ ոչ այնքան հետաքրքիր), որ ապրում են տարբեր բևեռներում: Բայց մի բանում ինձ ու քեզ համար նրանք իրարից ոչնչով չեն տարբերվում իրենց "ռադիկալ հայացքների" շնորհիվ. նրանք երկուսն էլ ծայրամասային են (բևեռը որպես ծայրամաս դիտարկելու դեպքում), իսկ ավելի ճիշտ, մեր զրույցին համապատասխանեցնելու համար, նրանց անվանենք ծայրահեղական:
"Մնացածներից իրեն բարձր դասելը":
Եթե մեկ ուրիշը լիներ քո փոխարեն, Ծլնգ ջան, երևի թե հեշտությամբ պատասխանեյի նրան մի երկու խոսքով: Բայց քեզ չգիտեմ, թե ինչպես կարճ պատասխանեմ: Ուզում եմ մի առակ հիշեցնել Հիսուսի մասին, հուսով եմ, դու ինձ կհասկանաս:
Մի շատ հարուստ, միշտ ուրիշներին օգնող, կարեկցանքով լի անձնավորություն, հարցնում է Հիսուսին, թե ի՞նչ կարող է անել՝ նրա արժանի հետևորդ դառնալու համար, ու եթե դրա համար անհրաժեշտ է հրաժարվել նույնիսկ իր հարստությունից, նա պատրաստ է նաև դրան: Հիսուս պատասխանում է. ոչ մի դեպքում այդ չանես: Հիմա դու քո տեղում ես և կամովի օգնում ու կարեկցում ես բոլորին և դրանով իսկ դու արդեն արժանի ես: Իսկ եթե բաժանես հարստությունդ ու դառնաս մեկն իմ հետևորդներից, դու միշտ հիշելու ես, թե ինչից ես հրաժարվել, և քո հիշողության մեջ արդեն քեզ մնացածներից ավելի բարձր ես դասելու, քանզի նրանք այդպես չեն վարվել:
Այս առակը հիշեցի քո հետևյալ խոսքերի շնորհիվ. "Ուր էլ ընկնում եմ, գրեթե բնազդաբար փորձում եմ կողքս շենացնել"։ Հիանալի խոսքեր են: Բայց այդ խոսքերդ հեչ բան են ցանկությանդ, բնազդիդ համեմատ... Որովհետև կարևորը ոչ թե այն է, ինչ դու ասում ես, այլ այն, ինչ անում ես: Ու եթե գնաս հիմա հետ ու մարդկանց գրառումներում տեսնես նրանց ցավը քո Ակումբը լքելու կապակցությամբ, կտեսնես նաև, որ նրանց համար էլ՝ հենց արածդ էր կարևոր, այլ ոչ թե ասածդ:
Քո հարստության (ինտելեկտի) համեմատ ես աղքատ եմ (կամ շքամուտքի մոտ նստած բամբասկոտ պառավ): Ու ես ունեմ քո օգնության կարիքը: Կարող է, քո տված մարգարիտների արժեքը չհասկանալով, ես սև խավիարի փոխարեն գնամ բադրիջանի խավիար գնեմ, բայց դու ինձ մի մեղադրիր դրանում, լա՞վ, ես ուղղակի դեռևս չգիտեմ, թե ինչ բան է սև խավիարը, էլ ուր մնաց այն սիրեմ: Ու ես, կոնկրետ այս պահին, քեզ շատ ավելի երախտապարտ եմ էժանագին բադրիջանի, քան թանկարժեք սև խավիարի համար, այնպես որ իմ մեջ քո մարգարիտների արժեքը երբեք չեմ գցել: Իսկ դու ասում ես քեզ. ինչ իմաստ ունի սրան մարգարիտ տալ, մեկ է գնալու է, իզուր բադրիջանի խավիարի վրա ծախսի, - ու թողնում ես, գնում... Հասկանում եմ, կարող է գնում ես ավելի արժանավորի փնտրելու, բայց քո գնալուց հետո ես սոված եմ մնալու, հասկանու՞մ ես...
Այ, այստեղ է, որ քո սերը իմ հանդեպ նման է ցինիզմի...
Եվ Ռայի դաժանությունը:
Ռայն էլ է քեզ պես հարուստ (ինտելեկտուալ): Բայց նրա հարստություն բաժանելը քիչ այլ տեսք ունի: Նա գալիս ու ինձ ասում է. լսիր, այ սոված: Ես ժամանակ չունեմ քեզ բադրիջանի-մադրիջանի խավիար բերելու, իմ բերածը՝ սև խավիար է: Կուտես թե չէ՝ այ դոնթ ֆաքին քեր, ուզում ես, սատկի, բայց լավ իմացիր, որ սա շատ օգտակար բան է:
Ես չեմ ասում, որ նա ճիշտ է: Բայց նա ինձ ընտրության հնարավորություն է տալիս, Ծկնգ ջան, իսկ դու՝ ոչ: Նա ինձ հնարավորություն է տալիս ընտրել. սատկե՞լ սովից, թե՞ սովորել վերջիվերջո սև խավիարին, որն իրոք շատ ավելի օգտակար է ինձ համար: Իսկ դու... դու ինձ կտրում ես նույնիսկ բադրիջանի էժան խավիարից էլ, դու ուղղակի լքում ես ինձ:
Դու գնում ես՝ ինչու՞: Որ խոզերի առջև մարգարիտներ շաղ չտա՞ս...
Ռայը՝ մնում է: Աչքիդ ընկած կա՞, թե քանի տարիներ է արդեն Ռայը մնում, մնում, մնում, ու ցաք ու ցրիվ է անում Ակումբում իր մարգարիտները... Օքեյ, դաժան է, օքեյ, ասենք թե քո մարգարիտներն էլ նրա մարգարիտներից ավելի որակյալ են: Բայց իմ ինչի՞ն են պետք քո որակյալ մարգարիտները, եթե նրանք չկան:
Արդյո՞ք էն շքամուրտքիդ կողքի պառավին պետք է քո սերը, եթե դա նրա կյանքի մասը չի կազմում: Իսկ չի կազմում, որովհետև դու նույնիսկ ոչ թե պատասխան սեր ես սպասում նրանից, այլ քո սիրո գնահատականը:
Այսինքն սերը քեզ համար՝ բիզնես, առ ու տուր է դառնում:
Եվ դու ինձ լքում ես, որովհետև ես քեզ չգնահատեցի:
Եվ ես այդպես էլ չեմ հասկանա սև խավիարի արժեքը:
Իսկ երբ մի օր աչքերս բացվի ու ես սովորեմ գնահատել սև խավիարը, կհասկանամ, թե որքան սեր է շաղ տվել իմ առջև Ռայը:
Առանց որևէ գնահատականի սպասելու: Ուղղակի իմ հանդեպ իր սիրոց դրդված: Երկար տարիների ընթացքում քեզանից բազում անգամներ ավելի քարկոծվելով ու, համոզված եմ գնալ-մնալու ապրումներով ու վճիռներով էլ: Բայց միշտ՝ մնալով: Որովհետև, եթե կա իրոք սեր, այն միշտ էլ հաղթում է:
Եթե կնոջդ էլ սիրում ես այն պատճառով, որ նա սիրում է քեզ, ուրեմն դա սեր չէ, այլ առևտուր: Որովհետև այդ դեպքում ջանում ես ոչ թե տալ, այլ վերցնել:
Եթե երխայիդ սիրում ես այն պատճառով, որ նա սիրում է քեզ, ուրեմն դա սեր չէ, այլ առևտուր: Որովհետև այդ դեպքում ջանում ես ոչ թե տալ, այլ վերցնել:
Եթե քրոջդ... եթե եղբորդ... ծնողներիդ... ընկերներիդ...
Եթե Ակումբին սիրում ես այն պատճառով, որ նա սիրում է քեզ, ուրեմն դա սեր չէ, այլ առևտուր: Որովհետև այդ դեպքում ջանում ես ոչ թե տալ, այլ վերցնել:
Նա, ով սիրում է, տալիս է անպատասխան, առանց սպասումների, առանց գնահատականի, մի խոսքով, առանց վաշխառուության:
Դու քո երեխաներին սիրում ես ոչ թե ըստ այնմ, թե ինչպես է նրանցից ամեն մեկը գնահատել քո սև խավիարը, դու նրանց բոլորին միատեսակ ես սիրում: Ու դու նրանց երբեք չես վանի քեզանից, ինչպես էլ նրան գնահատեն: Եթե իրոք սիրում ես:
Ես շատ կուզենայի, որ Ակումբին մեզնից յուրաքանչյուրը վերաբերվեր ինչպես իր երեխաներին:
Որովհետև սերը՝ առևտուր չէ: Իսկ դու ասում ես, որ սիրում ես Ակումբը:
Սիրու՞մ ես:
Կես բառով անգամ ցանկություն չեմ ունեցել քեզ վիրավորել: Բայց եթե հանկարծ՝ ... ներիր, լա՞վ: Ուղղակի ինձ համար էլ շատ ցավալի է, որ Ակումբը կորցնում է քեզ պես մեկին, որը մեծ հնարավորություններ ուներ Ակումբում մարգարիտներ սփռելու...
Էջանիշներ