Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ստեղ ավելի շատ աղվեսի դնչի պահնա ոչ թե խելքի.
Լավել ուղարկում էին ու զոհվում էին Աբխազիայում ու Օսիայում, բայց պարտվեցին պատերազմներներում ու համակերպվեցին պարտության մտքի հետ.
Էտ թշնամի պետությունում 100 հազարավոր վրաստանի քաղաքացիներ աշխատում են ու 100միլիոնովոր դոլլարներ տրանսվերտ են անում Վրաստան, էտ թշնամին իրանց պատրաստի արտադրանքի հիմնական շուկանա.
էտ թշնամի պետության քաղաքացիների համար միակողմանի չեղարկել են վիզաները, որ որպես տուրիստ գան ու իրանց փող բերեն.
Վրացիք ձև են անում թե ռուսները իրանց թշնամին են ու լավել գիտեն որ էտ սուտա, դրա համարել արխային ցրում են բանակը.
Այ որ մեր պես թշնամի ունենեին տենանք կցրեին բանակը թե չէ ու եթե ցրեին դրա վերջը ոնց կլներ.
20տարի չենք մեռե էլի չենք մեռնի արխային. ԼՏՊ-ի քելեխնել կուտենք, ու էնքան կսպասենք, որ Բատկայի ընկերուհուն ու բաջանաղինել վրացիքի պես խելոքանան ու համակերպվեն պարտության մտքի հետ.
Արի ադրբեջանցիներին մի վայրկյան կողմ դնենք... թուրքերին «սիրելու» կոչեր պետական մակարդակով լիքն էլ եղան, ֆուտբոլ-մուտբոլ էլ նայեցինք, ստադիոնում «սիկտիր» ասել էլ արգելեցին։ Սերժն էլ սփյուռքով ֆռռաց ինչ թուքումուր ասես որ չկերավ էդ «թուրքի արյուն խմող դաշնակներից»։ Ասինք սկի խոստանում ենք չհիշացնել որ մեզ միլիոնով սրի եք քաշել, եկեք սահման բացենք, ինչ կըլի, համ ձեր պրծած արևմտյան շրջանները մի քիչ զարգացում կապրեն, համ էլ մենք անտալյա-մանտալյա գնալուց վրաստանում բենզինի փող չենք վատնի։ Վերջը իրենք մեզ «սիկտիր» չասի՞ն։
Իսկ ադրբեջանցիներին հա էլ սիրում ենք, հետները եվրոպական ծրագրեր-մրագրերի մասնակցելու սպաներ ենք ուղարկում, մեկ-մեկ նույնիսկ «յան» ազգանունով մարդ ա փորձում եղբայրական ադրբեջանում գնա հասարակական միջոցառումներին մասնակցի... իսկ «պետական քարոզչության մակարդակով ադրբեջանի ժողովրդին բարեկամության կոչ անել»-ը բան չի տա, որևհետև իրենք իրենց ժողովրդին ավելի լավ են ներքին «պետական քարոզչություն» անում, թե հայը ով ա։ Իսկ հայը փորձել ա բարեկամ լինել թե՛ թուրքին ու թե՛ ադրբեջանցուն 20րդ դարի սկզբին... տո ադրբեջանցիներին 20րդ դարի վերջում էլ ենք փորձել բարեկամ լինել։ Որոշները նույնիսկ Ադրբեջանի հայաբնակ գյուզերում հայերին կոչ էին անում եղբայրական գիրկը բաց ադրբեջանցուն ընդունել, իսկ ղարաբաղի հայերին՝ սսկվել տեղները նստել։ Բայց դե... մեր համար Սումգաիթը, Կիրովաբադը ու Բաքուն քիչ ա... էլի ենք եղբայրություն ուզում։
Ու չկարծես թե ադրբեջանատյացություն եմ քարոզում, ամենևին... ես իրենց լիքը սիրում եմ, բայց կուզեի այդ սիրելուց ես լինեի բարձունքներում, զենքն էլ՝ ձեռքիս... որևհետև երբ իրենք են բարձունքում, գրադն էլ՝ իմ վրա ուղղված, հեչ օրգազմ չեմ ստանում, գուրգուրանքը մի քիչ պակասում ա։
Գիտեք՝ ես զարմանում եմ, որ մեզնից շատերը իրոք հավատում են, թե ադրբեջանի ախորժակը մի քանի շրջան տալով կարելիա փակել։ Նախ Արցախի հողերի հսկայական մասը հլը գրավվածա , չենք ազատագրել հլը։ Ու հետո մեր բոլոր <նախագահներն> էլ պատրաստ են եղել տալ որը՛ 5 շրջան որը՛ 6, որը՛ 6,5 ։ Ադրբեջանի ուզածը էտ լիներ վաղուց էս հարցը փակված կլիներ։ Տո թե Արցախը լիներ մենակ էլի փակված էր , որովհետև 6 շրջան տալուց հետո ես կասկածում եմ թե կարողանաինք պահել մնացած մասը։ Կամ ենթադրենք Արցախը սաղ տվեցինք ու պրծավ պատերազմը , կարծում եք 10 միլիոն քսի տված ադրբեջանցիք խաղաղվելու ե՞ն տենց միանգամից, իհարկե ոչ, հետո էլ մնացած <<ադրբեջանի պատմական տարացքներն>> են ուզելու՝ Զանգեզուրը , <Էրիվանը>։ Կարծում եմ ՝ մեր սերնդի համար գոնե խաղաղությունը տարբերակ չի ու ընտրելու բան էլ չունենք․․․
Վերջին խմբագրող՝ Array: 26.02.2017, 16:19:
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Եթե Աբխազիայի հարցը Ղարաբաղի հարցի հետ ենք համեմատում, ապա էդ դեպքում Վրաստանն Ադրբեջանի դերում ա լինում, իսկ Ռուսաստանն ուղղակի զանազան քաղաքական պատճառներով Աբխազիայի կողմը բռնած գերտերություն (եթե Ղարաբաղի հետ ենք համեմատում, ուրեմն Հայաստան, բայց դե Հայաստանը թույլ-մույլ ա): Աբխազիան Վրաստանից ուզում ա առնանձնանալ հենց ազգային ինքնորոշման պատճառով, ճիշտ նենց, ոնց որ Ղարաբաղը չի ուզում Ադրբեջանի կազմում լինել: Բայց փաստորեն Վրաստանն ավելի քաղաքակիրթ պետություն ա, ու պարտվելուց հետո ոչ թե տարածք-մարածք ա ուզում, այլ մարդավարի լուծում ա կոնֆլիկտը սահման-բան բացելով: Դե երևի դեմն էլ Ռուսաստանն ա, դրանից ա: Ադրբեջանը որպես պարտվող կողմ էսքան ժամանակ շարունակում ա ագրեսոր մնալ, ու հրադադարից հետո փոխանակ իրանք գային, մեր ոտքերն ընկնեին, բաց սահման կամ եսիմինչ ուզեին, մենք ենք էն վախտերից նստած մտածում, թե ինչը փոխզիջենք ինչի դիմաց:
Lion (26.02.2017), Mr. Annoying (26.02.2017), Գաղթական (26.02.2017), Վիշապ (27.02.2017), Տրիբուն (26.02.2017)
Հենա Ծլնգն ու Բյուրը բոլ բոլ հարցերդի պատասխանեցին:
Լեզուդ չորանա, Արէա![]()
Մենք եթե մեռնենք, մեր էշության արդյունքում ա լինելու միայն, ու սահմանի հետ կապված չի լինելու։ Մեզ կամ Սաշիկը կուտի, որ Լոսում սուպերմարկետ առնի, եթե հախից չգանք, կամ Ալիևը կուտի, պռոստը հաճույքի համար, եթե Ղարաբաղի շրջակայքի նպաստավոր դիքերը քսան րոպեով զիջենք:
Մնացած դեպքերում հային մեռնել չկա: Մեռնող լինեինք հազար տարի առաջ սատկել էինք, Լիոնի ականջը կանչի, մի հատ գար ստեղ ասեր, թե ոնց են արիացի ազգերը փղով-քարահունջով-հաուբիցով քսան հազար տարի գոյատևում։
Ու ստեղ մի հատ տուշ ․․․
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:
Ապեր ինձ ազգի դավաճան հայտարարեք, բայց ես ինձ ու իմ երեխաներին ի նկատի ունեի, ինձ էդքան էլ չի հետաքրքրում «հայը» կմեռնի թե ինչ կանի։
Հեսա կսկսեն քրֆել, բայց էս էն ա ինչի մասին սկզբի էջերում գրել եմ. երբ ընտանիքով գնում են, որպեսզի չմեռնեն, որպեսզի լավ ապրեն. էդ օք ա, բայց երբ ոչ մի տեղ չես գնում, մնում ես քո երկրում, չեղած տեղից աշխատանք ես ստեղծում, պետությանը վնաս տվող բան չես անում, բայց միաժամանակ նաև խաղաղ ապրել ես ուզում, ու փորձում ես խաղաղության հասնելու միջոցներ գտնել. դու պարտվողական տրամադրությամբ դավաճան ես, որովհետև իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես։
Աթեիստ (26.02.2017)
մի փոքրիկ ուղղում..
ես էս թեմայում ոչ մեկի չտեսա, ով քեզ դավաճան անվանի..
ընդհակառակը՝ ասվումա՝ խաղաղություն ես ուզում, լավ ես անում: նույնից մենք էլ ենք ուզում: միակ խնդիրն էնա, որ մեր թշնամին չի ուզում: կրակումա մեր վրա, մենք էլ ստիպված պաշտպանվում ենք, զոհեր ենք տալիս..
դու ասում ես՝ բերեք տեսնենք ուզածներն ինչա՝ տանք, թող էլ չկրակի: մենք էլ ասում ենք՝ ուզածները ողջ Հայաստաննա, ոչ թե քո առաջարկած 7 շրջանները, չե՛նք տալու...
Մեֆը ստեղ լիներ, կասեր՝ էսա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապեր, հանգստացի, քեզ ոչ մեկը ազգի դավաճան չի ասել, ու վաբշե ստեղ ազգի դավաճաններ չկան: Ու ոչ մեկը չի ուզում որ ինքը կամ իրա երեխեքը մեռնեն, սաղս էլ ուզում ենք ապրենք, ուղղակի տարբեր ձև ենք պատկերացնում էտ ապրելը:
Որոշ մարդկանց կարծիքով մենք կապրենք, եթե թուրքերի հետ հաշտվենք, պրիտոմ իրանց ինչ-որ բան զիջելով: Իսկ որոշները կարծում են, որ թուրքերի ինչ-որ բան զիջելը մեռնելու ամենաարագ ճանապարհն ա, ու մենք կարպենք, եթե թուրքերին ոչ մի բան չզիջենք:
Տակ չտո, դուրս արի էմոցիաների գրկից, ոչ մեկը էշ չի, որ ուզենա մեռնի, կամ մշտական պատերազմի վտանգի տակ ապրի: Բոլորս ուզում ենք խաղաղություն ու երջանկություն, բայց դրան հասնելու ձևերի մեջ տարաձայնություններ ունենք:
Մենք կրակում ենք որովհետև իրենք խաղաղություն չեն ուզում։
Իրենք էլ կրակում են որովհետև մենք էլ չենք ուզում։
Այ էս ա։
Խնդիրը էս ա.
1. Մենք պիտի խաղաղություն ուզենք։
2. Իրենց պիտի ստիպենք խաղաղություն ուզել։
Հե՞շտ ա. ոչ։
Հնարավո՞ր ա. գուցե։
Պիտի փորձե՞լ. այո։
Պիտի ասենք. թող իրենք առաջի քայլը անե՞ն. ոչ։
Պիտի գլուխներս տնկենք, թուրքը թուրք ա գոռանք, գնանք սահմանին մեռնե՞նք. դու ասա։
Աթեիստ (26.02.2017)
եղբայր ես անցել էի միայն փաստերով խոսելուն, դու էլի բերում ես զգացմունքային դաշտ ))
այո՝ ասում ենք թուրքը թուրքա..
բայց դառնությամբ ենք ասում..
մեր հազարամյա դառը փորձից ենք ասում..
ես քո տեսակետը հասկանում եմ..
իրոք հասկանում եմ..
դու ընդամենը խաղաղություն ես քարոզում,
լավ հարևան լինել ու լավ հարևան ունենալ ես ուզում,
հարգել ու հարգվել ես ուզում..
բայց ես ու դու ինչո՞վ ենք մեղավոր, որ մեր դիմացի կանգնածը արյունարբու գազանա..
հա՝ գազան անասունա, եթե էդ ես ուզում լսել..
էնքան անասունա, որ ընդամենը 25 տարի առաջ մեր ծեր ու մանուկին ողջ ողջ հրկիզում էր Մարաղայում,
էնքան անասունա, որ Քյարամի գլուխը կտրել էր ու էդ տեսարանից ինքնագոհ բառաչում էր..
տո էնքան անասունա, որ ինքն իր սեփական Խոջալուից գաղթած ժողովրդին մորթեց, հետո էլ դիակները անդամահատեց, որ մեր վրա գցի ու աշխարհի տարբեր երկրներում մեր անունը սևացնել փորձի..
դու մեզ բերել իրենց հե՞տ ես համեմատում..
արդարա՞ ըստ քեզ էդ համեմատությունը..
ասում ես՝ մենք խաղաղություն չենք ուզում, դրա համար են մեր վրա կրակում..
սրանից 100 տարի առաջ է՞լ խաղաղություն չէինք ուզում, որ բռնաբարեց ու մորթազերծ անելով ողջ ողջ թաղեց..
էն անմեղ հայ մանուկներն է՞լ խաղաղություն չէին ուզում, որ իրենց արյունով սուլթանի համար լողավազան էին պատրաստում..
էն հղի կանայք է՞լ խաղաղություն չէին ուզում, որ ասկյարները գրազ էին գալիս՝ տղայա թե աղջիկ ու փորը բացում էին..
էլ ինչքա՞ն անմեղ արյուն պիտի թափենք, որ հասկանանք՝
թուրքն էլի թուրքա մնում, մենք էլ՝ մենք...
ասում ես՝ խաղաղության կոչ անենք, գուցե դզվեն..
ԳՈՒՑԵ դզվեն..
բա 70 տարի խաղաղ հարևանություն չէ՞ինք անում..
իրենց գիր ու գրականություն չէ՞ինք սովորեցնում..
մեր հողերի վրա առոք-փառոք չէ՞ինք բերել բուծում..
բա ի՞նչ եղավ..
ինչի՞ նորից սումգայիթ ու բաքու սարքեցին..
մեր ուզածն ինչ էր.
ասում էինք բերեք քաղաքակիրթ կերպով հանրաքվե անենք ու, եթե ժողովուրդն ուզենա, Արցախը հետ կցենք Հայաստանին..
ի միջի այլոց՝ էն նույն հանրաքվեից, որից հիմա էլի ենք բանակցություններում առաջարկում..
հիմա լավ՝ բա ի՞նչ անենք..
ոչ իրենք են կորելու, ոչ՝ մենք..
զինվենք, զինվենք ու հզորանանք..
էդքան բան..
զինված ու ատամներ ցույց տվող հային հաստատ էլ երբեք չեն մոտենա..
փոխարենը՝ հա էլ մեզ վրա կկրակեն, ինչքան մեր երկիրը սենց ֆուֆլոությամբ ու ինքնաոչնչացմամբ զբաղվի...
հ.գ. էն դրածս հղումը կարդացի՞ր թուրք-վրացական բարիդրացիության վերաբերյալ..
վռոձե սաղ նորմալա, սահմանները բաց են ու Մեֆի սիրած նավթն էլ հոսումա վրացական տարածքով, չէ՞..
բա ինչի՞ էլի վրացուն հանգիստ չի թողնում թուրքը..
իսկ մեզ, էսքան բանից հետո, հանգիստա թողնելու ու միահամուռ ձեռք ձեռքի տված բաց սահմաններով բարգավաճե՞նք.. դե էդ էլ դու ասա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (26.02.2017)
Տրիբուն ջան, կյանքիդ մեռնեմ...
դուք շատ վարպետորեն հակազդում եք կոմպրոմիսային վարյանտին... ու ասեմ, հեչ դժվար չի դա անել, որովհետև էս վայրկյանին իևանք մեր թշնամին են, մի 25 տարի ա իրար մորթել ենք, դրանից առաջ էլ թուրքերը... բնական ա որ փոխզիջումը սվինների վրա ա ընդունվում (բա հո սափողջուններով չէր ընդունվելու, չէ՞)... էսի ես շատ լավ հադկանում եմ, դուք էլ հանգամանորեն ապացուցում եք թե ինչու թշնամու հետ չի կարելի գնալ փոխզիջման (բա հո բարեկամ երկրի հետ փոխզիջման չէի՞ր գնալու)... We get it, հասկացանք...
հիմա էդ նույն էնտուզիազմով, գիտական ու փաստական արգումենտներով ասեք Արէային (ինձ չէ)... ի՞նչ պտի անենք, ո՞նց պտի անենք ու ինչքան երկար ա տևելու... ամեն հայաստանում ապրող մարդ իրավունք ունի իմանալու, պահանջելու բացատրություն էս ուղղությամբ, որովհետև էդ մարդկանցից պահանջվում որ իրանց կյանքը զոհեն, ունեցվածքը տան ու ապագայի նկատմամբ հավատք ունենան էդքանով հանդերձ... ավելի պարզ որ ասեմ ըստ էության էսօր երեխեքը ոչ թե բանակ են գնում այլ պատերազմ, Արէան, Չուկը ու մնացածները իրանց երեխեքին դեֆակտո պատռրազմ են ուղարկելու (ասեք տենց չի...)
բարդ բան չեմ ասում, անիրական բաներ չեմ պահանջում, ցանկացած հայաստանցու իրավունքն ա սա... նկարագրեք, մենք էլ մեր հարցերը տանք... թե չէ գիտեմ, ծնգլահան(իno offense Ծնգլ ջան) եղաք անընդհատ նույն բանը կարդալով... մենք էլ ճիշտն ասած ծնգլահան ն(no offense Ծնգլ ջան)եղանք ձեր հակազդեցությունները լսելով...
Fair enough?
Արէա (26.02.2017)
Mephistopheles (26.02.2017)
Ծլնգ (26.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ