Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Արէա ջան, վրացիներին 100 տարի առաջ չեն ցեղասպանել, ու էսօրվա Վրաստանն էլ պատմության ընթացքում եղած ամենամեծ Վրաստանն ա, նույնիսկ կորցրած Աբխազիայով ու Օսեթիայով։ Չնայած, լավ հիշացրիր, ռուսները Օսեթիայում խաղաղապահ էին աշխատում, համաձայնագիր կար, միջազգային երաշխիքներ, բայց հենց պահն եկավ, թքեցին խաղաղապահական առաքելության վրա ու հինգ օրում հասան Թբիլիսի, քիչ էր մնում Վրաստանը վերջանար։
Հ․Գ․ Մի բան էլ, Վրաստանի սահմաններն էլ հո բաց են, սաղի հետ բարեկամաբար առևտուր ա անում, շփվում են, տուրիստ-մուրիստ, գազատար-նավթավատար: Ինչ-որ Հայաստանից շատ առաջ չի գնացել էտ երկիրը: Էն առումներով էլ, որտեղ Հայաստանի լաաաավ առաջ ա, լրիվ ներքին խնդիրն են - կաշառակերություն, ոստիկանություն, դատական համակարգ, հարկերը վճարել, և այն, էտ էլ ղուրբան լինեն Սահակաշվիլիին, ոչ թե Էրդողանին կամ Ալիևի բաց սահմաններին:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.02.2017, 13:39:
Lion (26.02.2017)
Էն գյուղին յաթաղանի բերան տանող խաչով տերտերն էլի եկավ աչքիս առաջԱպեր, եկեք բարեկամության կոչ անենք: Ես հորս արև դեմ չեմ: Մնում ա սպասել, որ էտ կոչդ ուրախ բացականչություններով ու սալյուտով կընդունվի մի երկրում, որտեղ սալդատի գլուխ կտրելն ու ֆեյսբուքով ազգովի կայֆավատ լինելը, կամ քնած սպային կացինով սպանելը ու ազգային հերոս հռչակվելը, նորմայա: Նենց չի, որ մենք հրեշտակներ ենք, բայց կարծեմ մի անգամ էլ ենք էս քննակել, Հայաստանում պետական մակարդակով ազգատյատություն ու դաժանություն չի քարոզվում:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.02.2017, 13:51:
Արէա ջան,
եթե իրոք վստահ ես թուրք-վրացական եղբայրություն չասեմ՝ բարիդրացիության վրա,
համեցիր խնդրեմ.
Աջարիային հաշվված ժամանակա մնացել Վրաստանի կազմում մնալու
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապեր, իմ հետ մի վիճի, ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Ես էսօր առավոտը քարտեզը նայել եմ ու ճշտել եմ․ Թուրքիան իսկականից մեծ երկիր ա, լիքը մարդ ա ընդեղ ապրում, Ադրբեջանն էլ նավթ ու գազ ունի: Ու մենք էլ պիտի մի բան իրանց տանք, որ հանգստանան, մեզ չուտեն, բարիդրացիանանք։ Դրա համար էլ ասում եմ սկզբից մի հատ ոռ տանք, թուրքերը էտ էլ են սիրուն:
Mephistopheles (26.02.2017)
Mephistopheles (26.02.2017)
Տրիբուուուն.... I love you, man...
Բա ինչի՞ չվերջացավ։
Տրիբուն, Վրաստանը մի 20 տոկոս օկուպացված տարածք ունի, թշնամին էլ տուֆտա ադրբեջանը չի, գերհզոր ռուսաստանն ա, բայց քանի որ վրաստանը խելքը գլխին երկիր ա, ոչ թե ուռա հայրենասիրական միություն, դրանից ոչ թե ողբերգություն ա սարքում, ու ժողովրդին ուղարկում աբխազիայի ու օսեթիայի սահմանին զոհվելու, այլ վերացնում ա պարտադիր զինվորական ծառայությունն ու հեսա աբխազիայի հետ բացում ա սահմանը։
Ով ա ասում սահման բացեք որ զարգանանք, ասում ենք բացեք որ չմեռնենք։
իսկ ընդհանրապես հայ-ազերիական հակամարտության ակունքներն ավելի լավ հասկանալու համար խորհուրդ կտամ ծանոթանալ Շեխտմանի աշխատության հետ..
ինքն էլ, ի միջի այլոց, ազգությամբ հրեա է: էնպես որ իր անաչառությունն էս հարցում կասկածներ չպիտի որ առաջացնեն...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ