User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ծլնգ ջան, ես չբանակցող ման չեմ գալիս... բանակցելը չի պրոբլեմը, պրոբլեմը փոխզիջման պատրաստ լինելն ա... եթե պատրաստ չես փոխզիջման ուրեմն բանակցությունները մաստուրբացիոն բնույթ են ունենում... ու էդ բոլորն էլ հասկանում են...
    Արդեն մի անգամ ասել եմ, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ բազմաիվ պատճառներով (օրինակ ներքին քաղաքականության համար, որ նախագահները ընտրողներին ասեն՝ տեսեք, ակտիվ լուծումներ ենք ման գալիս, բանակցում ենք), ու կոֆլիկտի վերջնական լուծումը միմիայն բանակցություններով հասնելու գաղափարը մի քիչ աբսուրդ ա։ Փոխզիջումներ էլ կարող են լինել ոչ միայն տարածքային։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, հայաբնակ հողերը ոչ ոք չի ուզում փոխզիջման նյութ դարձնի... որտեղ հայ կա մնում ա հայկական...

    Ասում ես Հայքը զիջելու հող չունի... օքեյ... ինչ ունես զիջելու և ինչ ես ուզում դիմացը ստանալ...

    էս երկու հարցերը ամենակարևորն են, որոնց պատասխանները ոչ ոք չի ուզում տալ...
    Հայերի հսկողության տակ գտնվող բոլոր հողերն էլ հայաբնակ են։ Եթե այսօր որոշ հողերում չկա հայ քաղաքացիական բնակչություն, դա մեր ներքին խնդիրն է, ոչ թե հողերի։ Ու դա էլ է լուծել պետք։

    Էլի դեմագոգիկ զրույց ես ուզում։ Լավ, մեկ անգամ էլ ուզածդ ուղով գնամ։ Արի փորձեմ բարձրաձայն տրամաբանել փոխզիջումների մասին... եթե մեր ստանալիքը «բաց սահմաններն են», ու երկու թուրքական երկիրներն էլ են դրանից շահում, ապա եկեք պայմանավորվենք դրանք բացել առանց տարածքային պասերի։ Մեր զիջումը այս հարցում կարող է լինել, օրինակ, պարզեցված կարգով խաղաղ բնակչության տրանզիտը Հայաստանի (Արցախը ընդգրկված) տարածքով բուն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Սրա համար կարծում եմ պիտի սահմանը դեմիլիտիրազացվի, բայց սա պետք է անել այժմյան հպման գծի երկու կողմերից էլ, ոչ թե հպման գիծը տեղափոխել, նոր դեմիլիտիրազացնել։ Փոխզիջում կլինի նաև էլեկտրացանցերի համակցումը, ջրային ռեսուրսների բարիդրացիական բաշխումը և այլն, բայց այս ամենն էլ կարելի է անել առանց հողեր զիջելու։ Ու սա կոնկրետ Թուրքիային առաջարկվել է, բայց իրենց կողմից մերժվել է։ Ավելի մեծ զիջում կլինի [խիստ կվոտաներով] թույլատրել ադրբեջանցիներին վերադառնալ [հայկական] Արցախ հիմնական բնակության։ Փոխզիջում կլինի նաև թույլատրել Ադրբեջանից արտաքսված հայերին և Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին իրենց հարազատների գերազմանները այցելել։ Բայց տարածք Հայքը չունի զիջելու։ Համենայն դեպս՝ ոչ ներկայիս Ադրբեջանին։

    Ու քո հետ համաձայն եմ գոնե նրանում, որ ուժեղ տարածաշրջանը բոլորին էլ օգտակար է, ու բաց սահմանները դրան կնպաստեն։ Բայց տարբերվում ենք մենք նրանում, որ, ըստ իս, տարածաշրջանը պիտի սկսվի ուժեղացվել ու որոշ արդյունքներ այս ուղղությամբ գրանցվեն, նոր խոսենք կոնֆլիկտի վերջնական կարգավորման մասին, ոչ թե հակառակը։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.02.2017), Գաղթական (26.02.2017), Վիշապ (26.02.2017), Տրիբուն (26.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •