Ծլնգ-ի խոսքերից
Արդեն մի անգամ ասել եմ, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ բազմաիվ պատճառներով (օրինակ ներքին քաղաքականության համար, որ նախագահները ընտրողներին ասեն՝ տեսեք, ակտիվ լուծումներ ենք ման գալիս, բանակցում ենք), ու կոֆլիկտի վերջնական լուծումը միմիայն բանակցություններով հասնելու գաղափարը մի քիչ աբսուրդ ա։ Փոխզիջումներ էլ կարող են լինել ոչ միայն տարածքային։
Հայերի հսկողության տակ գտնվող բոլոր հողերն էլ հայաբնակ են։ Եթե այսօր որոշ հողերում չկա հայ քաղաքացիական բնակչություն, դա մեր ներքին խնդիրն է, ոչ թե հողերի։ Ու դա էլ է լուծել պետք։
Էլի դեմագոգիկ զրույց ես ուզում։ Լավ, մեկ անգամ էլ ուզածդ ուղով գնամ։ Արի փորձեմ բարձրաձայն տրամաբանել փոխզիջումների մասին... եթե մեր ստանալիքը «բաց սահմաններն են», ու երկու թուրքական երկիրներն էլ են դրանից շահում, ապա եկեք պայմանավորվենք դրանք բացել առանց տարածքային պասերի։ Մեր զիջումը այս հարցում կարող է լինել, օրինակ, պարզեցված կարգով խաղաղ բնակչության տրանզիտը Հայաստանի (Արցախը ընդգրկված) տարածքով բուն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Սրա համար կարծում եմ պիտի սահմանը դեմիլիտիրազացվի, բայց սա պետք է անել այժմյան հպման գծի երկու կողմերից էլ, ոչ թե հպման գիծը տեղափոխել, նոր դեմիլիտիրազացնել։ Փոխզիջում կլինի նաև էլեկտրացանցերի համակցումը, ջրային ռեսուրսների բարիդրացիական բաշխումը և այլն, բայց այս ամենն էլ կարելի է անել առանց հողեր զիջելու։ Ու սա կոնկրետ Թուրքիային առաջարկվել է, բայց իրենց կողմից մերժվել է։ Ավելի մեծ զիջում կլինի [խիստ կվոտաներով] թույլատրել ադրբեջանցիներին վերադառնալ [հայկական] Արցախ հիմնական բնակության։ Փոխզիջում կլինի նաև թույլատրել Ադրբեջանից արտաքսված հայերին և Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին իրենց հարազատների գերազմանները այցելել։ Բայց տարածք Հայքը չունի զիջելու։ Համենայն դեպս՝ ոչ ներկայիս Ադրբեջանին։
Ու քո հետ համաձայն եմ գոնե նրանում, որ ուժեղ տարածաշրջանը բոլորին էլ օգտակար է, ու բաց սահմանները դրան կնպաստեն։ Բայց տարբերվում ենք մենք նրանում, որ, ըստ իս, տարածաշրջանը պիտի սկսվի ուժեղացվել ու որոշ արդյունքներ այս ուղղությամբ գրանցվեն, նոր խոսենք կոնֆլիկտի վերջնական կարգավորման մասին, ոչ թե հակառակը։
Էջանիշներ