Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (25.02.2017)
Խնդիրն էն ա, Գնել ջան, որ ժամանակ ենք կորցնում ու էդ մեր օգտին չի: Խնդիրն էն ա, որ չպետք ա հասցնենք նրան, որ վաղը գլխներիս տանք: Մենք հիմա ժամանակ չունենք 20-25 տարի սպասելու, որ սաղ խնդիրները լուծվեն: Ու փոխզիջման միակ այլընտրանքը պատերազմն ա: Ժամ չպետք ա կորցնել, որպեսզի որն էլ լինի, հնարավորինս մեր ուժեղ դիրքերով լինի: Իսկ մենք հիմա գնալով թուլանում ենք ու դա փաստ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իսկ գուցե ես, դու և մնացած բոլորը այնպես անենք, որ ուժեղացնենք մեր երկիրը՝ տնտեսություն, ուժեղ երրորդ դաս, դեմոկրատական գործուն ինստիտուտներ: Ու չասեք, թե դա հնարավոր չէ, քանի որ նույն մոնոպոլիաների դեմ պայքարը կամ նորմալ օրենսդրական համակարգ ունենալը ոչ շրջափակման հետ է կապված, ոչ պատերազմի ու ոչ էլ մեր գեոպոլիտիկ դիրքի հետ: Առաջարկում ենք՝ ուժեղացնել երկիրը և հայտարարում ենք՝ նման պատերազմական պայմաններում ցանկացած փոխզիջում ոչ միայն անիմաստ ու անընդունելի են, այլև՝ սկզբունքորեն վտանգավոր:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Glück (02.04.2017)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ապեր, չեմ ջոգել մինչև հիմա, թե էտ ոնց ենք մենք ժամանակ կորցնում, ինչի ենք սպասում, որ էլ չենք կարա սպասենք, ոնց ենք ուժեղանալու, եթե չսպասենք: Հա մի երկու բան ոնց որ ասում եք, յանի հեսա խաղաղություն ա, սահմաննեը բացվում են, թուրքերը մեր տարածքով առևտուր են անում, մենք իրանց տաևածքով, ու մենք ուժեղանում ենք: Նու, կներես, բայց մտավոր թերի խոսակցություն ա։
Բայց, վստահ տոնով ես ասում, ախպերս, ուրեմն մի բան գիտես էլի, որ ասում ես: Ես քո հետ համաձայն եմ։
Վիշապ (25.02.2017)
Համոզեցիր, կոնկրետ էսքանը կարդա: Բայց նախօրոք զգուշացնում եմ, որ եթե չես կարդում մնացած ամբողջը, քո սրա մեկնաբանություններն ինձ առանձնապես հետաքրքիր չեն.
Ամբողջը՝ http://www.ilur.am/news/view/56984.htmlԴեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը որեւէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետեւյալ իրարահաջորդ քայլերը.
1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.
2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.
3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.
4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.
5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.
6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։
2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։ Ստիպված եմ կրկնել, որ ես եւ Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որեւէ կապ չունենք, այլեւ ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետեւաբար ստացվում է, որ փոխզիջումը եւ տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ եւ դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը։ Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։
Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը, որովհետեւ՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, եւ բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը։ Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց իրենց, եւ ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ կարծիքով Տրիբունի վերջին քֆուրով գրածը դա ամենաճիշտ մեսիջն ա։ Մեզ խաղաղություն ունենալուց առաջ նախ պետք ա մարդկություն ունենալ։ Խաղաղությունը ողորմություն չի, խաղաղությունը դա սկզբից հարգանք ա ինքներս մեր նկատմամբ, հետո ազնվություն ա, հետո լիքը աշխատանք ու չարչարանք ա։ Սկուտեղի վրա հողեր հանձնելը դա խաղաղություն չի բերի, կբերի ավելի ծանր պատերազմի, անարգանքի, ստորացման էնպես, որ մենք իրար աչքերի մեջ այլևս չենք կարողնա նայել։
Si vis pacem, para bellum
Lion (25.02.2017), StrangeLittleGirl (25.02.2017), Գաղթական (25.02.2017), Յոհաննես (25.02.2017)
«մտավոր թերի», «անմեղսունակ» և այլն:
Բյուրն ինչի՞ չի գալիս ու քեզ դիտողություն անում, չեմ հասկանում: Լիոնն ինչի՞ չի նկատում, որ անձնական հարթության են, չգիտեմ: Բայց հենց ես եմ գրում, նկատում են:
Ապեր, շատ կարճ, նորից, մի անգամ էլ, թե ինչի ենք խոսում ժամանակ կորցնելու մասին:
Հենց հիմա ամփոփում եմ աշակերտների նվազման տենդենցը: Տոկոսներն ապշացնում են՝ հատկապես տղաների դեպքում, հատկապես բարձր դասարաններում: Բանակային տարիքը գնալով ավելի հաճախ ա երկրից հեռանում, բանակի թվաքանակ հավաքելը գնալով ավելի մեծ խնդիր ա դառնում: Շարունակվում ա ընդհանուր արտագաղթը: Ռազմական համալրման տեսակետից զիջում ենք Ադրբեջանին: Ամեն տարի բալանսը փոխվում ա օգուտ Ադրբեջանի: Ու էդ առումով մեզ պետք ա հնարավորինս ամեն ինչ անել մեկ էդ ամենի դեմն առնելու համար, երկրորդ հարցը հնարավորինս ուժեղ դիրքով լուծելու համար:
Տնտեսագետ ես, ինքդ բաց աղբյուրներից տվյալներ վերցրու ու հաշվի, թե էս ոճով շարունակելու դեպքում 15-20 տարի հետո ինչքանով ենք ավելի թույլ դիրքերից խոսելու:
Ես անկեղծ հավատում եմ մեր ուժին էլ, ոգուն էլ: Բայց սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, թե էս գրածիս հետևանքով ինչ կորուստներով ենք հասնելու ձեր ուզածին, եթե փոխզիջման չգնանք: Չնայած եթե փորձեմ իրատեսական դատեմ, իսկի չեմ էլ կարող վստահ լինել, որ ձեր ուզածին կհասնենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շնորհակալ եմ։
Ես կողմ չեմ հող հանձնելուն։ Կլինի մեկ մետր քառակուսի, թե հազար։
Ասենք, թե ազգովի քցել բռնել ու որոշել ենք հենց ԼՏՊ ի ասած ձևով հող հանձնենք։ Ինչի պիտի Ադրբեջանը համաձայնվի? Իմ կարծիքով նրա ուզածը էդ տարածքները չեն։ ԵՒ հետո ովքեր են այդ խաղարար ուժերը? Ինչ ազգից են նրանք լինելու?։ Խաղարար ուժ ասելով ինչ ես հասկանում?։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ