Շնորհակալ եմ - ցավում եմ, որ դուք ու ձեր առաջնորդը նման երևույթների չէիք սպասում...
Ահա-ահա, ուրեմն, ոնց ասացիր, ՞սա շարունակվելու ա տասնյակ («անվերջ») տարիներ, կամ էլ մինչև պատերազմ՞: Այսինքն ինչ, սա մեկա, շարունակվելու է, բայց դուք առաջարկում եք մեր վիճակը դիտավորյալ վատացնել?Ու սա շարունակվելու ա տասնյակ («անվերջ») տարիներ, կամ էլ մինչև պատերազմ: Պատերազմի դեպքում կողմերից որևէ մեկի ամբողջական կապիտուլյացիա չլինելու դեպքում ևս տասնյակ տարիներ: Շարունակվելու ա, եթե այլ կերպ խաղաղություն չհաստատվի, երկու կողմերը չունենան ճկունություն: Շարունակվելու ա ու խլելու ա հազարավոր կյանքեր, հազարավոր մարդիկ վիրավորվելու են, հազարավոր խեղված ճակատագրերը ավելանալու են: Շարունակվելու ա ու ավերված բնակավայրերը ավելանալու են: Շարունակվելու ա, ու սահմանը գնալով ավելի դատարկվելու ա: Շարունակվելու ա, ու արտագաղթը մեծանալու ա, բանակի անհրաժեշտ թվաքանակ հավաքելը գնալով բարդանալու:
Ինչ եք, է, կոչ անում - դատարկ լոզունգներ եք առաջ քաշում, ինչա թե ասելիք ունենաք, էսա, ռեալն էսա, Արտակ, կարող ես ընդունել կամ չընդունել, բայց ռեալն էսա ու տարիներ հետո դու կտեսնես, թե ես ինչքան ճիշտ եմ: Պապին իրականում իր նահանջն է ապահովում, հերթական անգամ, ու առաջ քաշելով կեղծ գաղափարներ: Իսկ փաստը ակնհայտ է՝ նա, ում հետ ուզում եք բանակցել, դյուզն իսկ կամք ու ցանկություն չունի ոչ միայն բանակցել, այլև որևէ զիջում անել, ցավում եմ, որ սա չեք ուզում տեսնել - չկա, ցանկություն, չկա, էլ ոնց ասեմ...?Քո ինձ սա ցույց տալը կլիներ տեղին, եթե ես պացիֆիստ լինեի ու կոչ անեի զենքը ցած գցել: Մինչդեռ իմ ու իմ կուսակցության կոչն ա ընդամենը հասնել խնդրի լուծման՝ հենց նման բաները հաշվի առնելով, ոչ թե զուտ զգայացունց քո նման հայտարարելով՝ «տեսա՞ր էսօր սահմանին ինչ եղավ, ազերն անասուն ա, իրա հետ լեզու գտնել հնարավոր չի»: Հնարավոր ա, եթե ուժեղ լինես: Ու պարտադիր ա՝ հենց սենց բաները կանխելու համար:
Ձեր ճանապարհը ճանապարհ չէ, դա ինքնախաբեություն ու կործանում է: Ես առաջարկում եմ՝ ուժեղ պետություն ստեղծել!Էս ամենը նշանակում է շատ հասարակ բան. զենքը ձեռքներիցս ցած չգցելով ենք հարցը լուծման ճանապարհ փնտրում: Փոխարենն ի՞նչ եք անում դուք. ասում եք. ոչ մի լուծում, թող շարունակվեն այ սենց դեպքերը, զոհերը, տարածքների ռմբակոծումը, արտագաղթը, մարդաթափումը:
Էջանիշներ