Բյուր ջան, ես շատ ուրախ կլինեի, որ հետևողական ֆիքսեիր այսպես կոչված հակառակ կողմի վիրավորական գրառումներն էլ: Էդ դեպքում ամեն ինչն իր տեղը կընկներ: Հա, ես ինձ բավական տգեղ եմ պահում թեմայում, պատճառն էն ա, որ ներվերս չեն դիմանում լիքը բանի, օրինակ նրան, որ իմ համոզմամբ հակառակ տեսակետ կրողներից փաստարկներ ա բերել Լիոնը (որոնք իմ համար լուրջ չէին), ու դու ես մի քանի բան բերել, որոնց հակադարձել եմ ու տեսակետս ներկայացրել, իսկ մյուսները դեկլարատիվ, բարի ցանկություններով, օդի մեջ բաներ գրում, հետո էլ սկսում կասկածի տակ դնել մեր դատելու ունակությունը, ղժում ու եսիմ ինչ են անում, հայտարարում որ գոռոզ ու մեծամիտ ենք, որ դեղի տակ ենք գրում ու էլի լիքը տենց հարամ բաներ, բայց ասենք մեկը դու իմ «փոքրիկ սադրանք»-ով սկսած բանին սենց կոշտ արձագանքում ես, իսկ դրանք անտեսում, որտև քո մոտեցումը կիսող մարդիկ են ու երևի ակամա չես էլ նկատում իրանց արածը:
Ինչ-որ ա: Բեր օրինակներդ, խոստանում եմ անձնական հարթության բան չգրել: Քեզնից էլ ներողություն էն օրվա գրածիս համար, կարծում եմ գիտես, որ ես քո ունակությունները կասկածի տակ չեմ դնում: Գրառումս իմաստն էն էր, որ ուշադրությունդ հրավիրեմ նրա վրա, որ սխալ հետևություն էիր արել իմ ասածից, բայց վատ ստացվեց:
Ուղղակի մինչ օրինակներ բերելը խնդրում եմ բացատրես էդ օրինակները բերելու պատճառը, որ հասկանամ թե ինչ կոնտեքստում նայեմ: Որտև կարծում եմ պարզ է, որ կարելի է միջազգային հանրության թե անլրջության, թե լրջության մասին օրինակներ բերել, կարելի է ձախողված ու հաջողված օրինակներ բերել, կարելի է բերել հակամարտությունների օրինակներ, որոնցում փոխզիջման չգնալով կողմերից մեկն ավելին է կորցրել, քան կկորցներ փոխզիջման գնալով ու էսպես շարունակ: Այսինքն օրինակդ բերելու պատճառը շատ կարևոր է իմ համար՝ բուն օրինակը դիտարկելու ու դրանք քննարկելու համար:
Հա, մեկ էլ շատ կուզեի, որ վերջապես մարդիկ ըստ էության սկսեին պատասխանել իմ ու ոչ միայն իմ բարձրացրած կոնկրետ հարցերի, որոնք կթույլատրեին ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետներն էլ, դրանցից ոմանց անիրական լինելն էլ: Թե չէ եթե բացահայտ գրում եմ, որ սադրանք եմ անում, ու մարդիկ մեկ ա սադրվում են, մի քիչ զվարճալի ա էլի: Էդ մարդկանց հուշեմ, որ էս պահին փոխզիջմանը դեմ ա Հայաստանի բնակչության մեծ մասը: Ու երբ ես գրում էի, որ այս քննարկման մասնակիցների մեջ սենց ստատիստիկա եմ նկատել, ընդամենը փորձում էի հուշել, որ հարցին նաև էդ կոնտեքստով փորձեն նայել, որ ի վերջո վաղը խնդրի առաջ կանգնողները Հայաստանում ապրողներն են: Թե չէ էնպես ա, որ էստեղ որևէ մեկի ազնիվ մոտիվացիային, երկրի համար մտահոգ լինելուն, հայրենասիրությունը չգիտեմ ինչ ա, բայց հայրենասիրությանը, նաև տրամաբանելու ունակությանն ու խելք ունենալուն չեմ կասկածում (էս վերջին հատվածը հատուկ Տրիբուն ձյաիս համար, որ մի հատ հետադարձ մտածի, որ «ուզում եմ խելք հավաքեք» տաքացած ժամանակ արած ռեպլիկը գոնե իմ հին ծանոթները չարժեր, որ վերագրեին գոռոզությանս ու մեծամտությանս):
Էջանիշներ