Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Ուողակի, որպեսզի <խաղաղության> կողմնակիցները շատ կյանքից չկտրվեն, հիշեցնեմ ադրնեջանական կողմի դիրքորոշումը ամենաթարմ վիճակով ըստ հաքինազի.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ու եթե որևէ մեկը կարծում է, որ ազատագրված 7 շրջաններ վերադարձից ու այսպես կոչված փախստականների վերադարձից հետո մեզ հետ ոչ միայն խաղաղություն կլինի, այլև՝ արցախահայությունը անվտանգ կլինի ու Հայաստանի Հանրապետությունը կծաղկի, այդպիսի մարդը, մեղմ ասած, ուղղակի կտրված է կյանքից:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չուկիտո, բան մի ասա էլի, ու լրիվ լուրջ եմ ասում, ինձ լսի, փագի էս թեման։Ապեր, ոնց ֆռա քննարկումը, ոչ քեզ ա օգուտ լինելու, ոչ ՀԱԿ-ին։ Մի կողմից ընկերնեդ են, մյուս կոցմի կուսակցությունդ՝ իրա մանրից խեքը թռցնող առաջնորդով, որին մեկը ես միշտ հարգել եմ, որպես առաջին/հիմնադիր/հաղթած նախագահ, ու, մեր մեջ ասած, միակ նորմալը մինչև հիմա եղածներից։ Բայց դե հեմամատության ֆոնն էլ, ֆոն չի էլի ․․․ երկրորդը թալանչի սադիստ էր, երրորդը թալանչի ղումարբազ, բախտի տերը թաղեմ։ Բայց էս երեքի մեջ ամենաձախողակը երևի Լևոնն ա, որը էս վերջին հինգ-վեց տարում բառացիորեն հնարավոր ամեն բան արել ա, որ իր ստեղծած շարժում/կուսակցությունը կործանի։
Պրիտոմ, ԼՏՊ-ի քաղաքակունթյուն կոչվածը կառուցված ա եղել մի հատ պարզ մոդելի շուրջ - (1) Առաջ էս քաշում ի սկզբանե անիրատեսական գաղափար։ (2) Գժական ելույթով հիմնավորում ես, որ էս դարիս լավագույն գաղփարն ա։ (3) Որևէ հակափաստարկ չես ընդունում։ (4) Հայտարարում ես, որ չի միանում էս գաղփարին կամ դավաճան ա, կամ ապուշ ա։ (5) Գաղափարին բնականաբար ոչ մեկը չի միանում, քանի որ ի սկզբանե անիրատեսական էր։ (6) Արդյունքը բնականաբար լինում ա զրո։ (7) Հայտարարում ես, որ արդյունքը զրոյա, քանի որ ոչ մեկը չմիացավ էս փայլուն գաղափարին։ (8) Ոչ մի կերպ չես ցանկանում ընդունել, որ գաղափարն ի սկազբանե անիրատեսական էր, ու անցնում ես հաջորդ անիրատեսկան գաղափարին։
Ու սենց անընդմեջ։ Սզբից, Սերժիկի հետ երկխոսելը, որ Սերժիկը, մեղա-մեղա, հրաժարական տա, չնայած բոլորն ասում էին, որ չի կարա տենց բան լինի, նույնիսկ եեթե երկխոսողը Հիսուսը լինի։ Հետո, հայաստանակենտրոն դոդի հետ համագործակցությունը, որ չերեզ դոդ փրկենք երկիրը, չնայած բոլորն ասում էին, որ դոդը ինքն ա երկրի մայիկը լացացնողներից մեկը ու Սերժի ձագն ա, ոնց կարա նա երկիր փրկի։
Հիմա էլ Ալիևի հետ բանակցելով փոխզիջելը։ Ասում ենք տանք կեսը, որ խաղաղվենք, էն դեպքում երբ Ալիևը իրա բերանով ասում ա, ախպեր, ինձ ձեր կեսը պետք չի, գնացեք գրողի ծոցը, ինձ լրիվն ա պետք, ու Հայաստանի կեսը, դրանից հետո կնայենք, կթողնենք խաղաղ ապրեք թե չէ։ Ու սաղս մոռանում ենք, որ հենց էս պահին բանակցային սեղանին դրված ա միջազգային հանրության ջանքերով ու միջնորդությամբ մշակված փոխզիջումային Մադրիդ-Կազանյան տարբերակը, որը չի ստորագրում Ալիևը, ախպեր։ Սերժիկը ոտ ու ձեռ ա, որ մի բան ստորագրի, որ իշխանության մնա, Ալիևը պասլատ ա անում։ Այսինքն, էլի անհասկանալի ա, թե Լևոնը ինչ ա ուզում, ում հետ ա ուզում բանակցի, որ փոխզիջի։
Ու Չուկիտո, մենք կարայինք մեզ թույլ տայինք Սերժիկի ու Դոդի հետ եկխոսության ու համագործակցության հարցում, քանի որ հետևանքները բացասական էին, բայց ճակատարգրակ չեն - Сержик сукин сын, но наш сукин сын։ Բայց եթե թուրքերի հետ հարցում մի փոքր անգամ սխալվենք, ապա հետևքնը արդեն լֆիկ-սաշիկը չի լինելու, այլ լինելու ա թուրքական չորս մետրանոց յաթաղանը, որը մինչև քոքը կոխելու են քամակներս։
Ախպեր, դու, ասենք Մեֆը, ասենք Արէան, կպած հարցնում եք, բա փոխարենը ինչ եք առաջարկում։ Ախպեր, եկեք մի հատ սկզբիզ հասկանանք, թե ձեր առաջարկածն ինչ ա։ Ոնց որ գաղափարը ձեր կողմից ա առաջ քաշված, որ թե մեր։ Պարզ հարցեր, (1) ու՞մ հետ եք բանակցում փոխզիջումային տարբերակի շուրջ, եթե հետներդ մյուս բանակցող չկա; (2) ու՞մ եք տալիս մասը, եթե էտ մասի վրա թքող չկա։
Թե չէ, կներես, կոխել եք չեք հանում, խաղաղություն հա խաղաղություն, յանի մենք էլ էշի պես թուր թվանքն առել ենք ընկել ենք սարերը կռիվ ենք ման գալիս։
Գնել, ասածդ ամեմ կետի մասին կհասցնենք խոսել մինչ ապրիլի 3ն ու դրանից հետո, բացի ընկերական հարաբերություններից. ինչքան էլ քաղաքակսն հարցերում սուր քննարկում, զրույցներ ունենամ իմ ու ընկերներիս հարաբերությունների վրա քաղաքականությունը երբեք չի ազդել։
Ինչ վերաբերում ա հանրային արձագանքին, ապա ինչպես միշտ հալած յուղի տեղ չենք ընդունում ինտերնետային հարցումները, բայց հետևում ենք։ Խնդրեմ առաջին արդյունքներից մեկը.
http://www.a1plus.am/1521255.html
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Միանում եմ Տրիբուն-ին՝ էս թեման ՀԱԿ-ի նախընտրական քարոզչությանը միայն վնաս է տալիս՝ ընդ որում և ֆորումում, և իրական կյանքում: Թեման փակիր![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ա՜խ, Լիոն, դու էլ այնքա՜ն մտահոգ ես ՀԱԿ-ի համար
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (19.02.2017)
էս թեմայում թե՛ գրառումներ կատարողները ու թե՛ ուղղակի հետևողների մեծ մասը էդ անտեր երկրի ճակատագրով անհանգստացող մարդիկ են՝ անկախ զբացեղրած պաշտոնից/հասարակական դիրքից ու բնակավայրից..
ու ամենաոռին գիտե՞ք որնա..
որ անգամ էս կատեգորիայի մարդկանց մի մասը հասցրելա անհուսությունից բարոյալքվել էն աստիճան, որ պատրաստա անգամ իր հայրենիքի մի մասը նվիրել թուրքին՝ հուսալով, թե գուցե դրանից Հայաստանի վիճակը լավանա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (19.02.2017)
Բյուր ջան, խնդրեմ ֆիքսիր նաև ինձ ու փոխզիջման մյուս կողմնակիցներին «բարոյալքված» պիտակի կպցնումը։ Հիմա որ արժանի պատասխան տամ, ասելու էիր, որ ով գրում ա, վիրավորում եմ։ Խնդրեմ, ֆիքսիր ու դիտողություն արա մեր քննարկման մասնակցին։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն ջան, Ալիևը որ խնդրի էլ Սերժիկը ոչ մի մադրիդյան սկզբունք էլ ստորագրող չի, որտև գիտի որ միայն «հող հանձնելու» դեպքում ա հայ ժողովուրդը պատրաստ իր քամակը փետ կոխելու։ Լավ գիտի որտև իրանք են էդ տրամադրությունները սերմանել ու լավ մշակում են։ Ու ով էլ լինի, սենց տրամադրված հասարակությունում ոչ մի բան էլ չի ստորագրելու։
ՀԱԿ-ի նախաձեռնությունը իմ համար սրանով ա կարևոր, որ պետք ա խոսել էս թեմայով, պետք ա ժողովուրդը հասկանա որ խաղաղ հարևանությունը մեր ու ադրբեջանի մեջ այլընտրանք չունի, պետք ա օր ու գիշեր աշխատվի էդ ուղղությամբ։ Թե չէ բոլորս էլ գիտենք որ ոչ ՀԱԿն ա որոշողը, ոչ էլ Ակումբի անդամները։ Բայց էս հարցը տաբուից պիտի հանվի։ Ուրիշ տարբերակ չկա։
Chuk (19.02.2017), Mephistopheles (19.02.2017), Հայկօ (19.02.2017)
Ու մեկ էլ, էդ որ էդքան ասում եք. Ալիևը կխաբի, միջազգային հանրությունը կգցի, բան։ Բա հենա Ալիևը կստորագրեր էլի մադրիդյան փաստաթղթերը, հարակից տարածքները կվերցներ, հետո էլ հեշտ ու հանգիստ Արցախը, բա խի՞ չի ստորագրում։
Chuk (19.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ