User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երաշխիքների հետ կապված կարևոր ու հետաքրքիր հոդված տեղադրեցի հարևան թեմայում: Առաջարկում եմ աստիճանաբար տեղափոխվել էնտեղ:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ես գիտեի, որ չես գա
    Ախպերս, կռիվ անելու հավես չունեմ, մանավանդ իզուր տեղը - ես ձեր ցանկացած ու ամենաուժեղ տեսաբանին էլ բանավեճում կջարդեմ, եթե ես հողհանձման գաղափարով դեմս գա, ուղղակի իմաստ չեմ տեսնում՝ ես իրեն կջարդեմ, կգնամ իմ գործին, մի ինչ որ մեկը քաղաքական դիվիդենտ կշահի: Եթե լինեի ակտվ քաղաքականության մեջ, ձեր էս դիրքորոշումից քարը քարին չէի թողնի, բայց հիմա... Այնպես որ առանձնապես մի գլուխ գովի, թե ես վախեցա

    Ինչ վերաբերում «հողհանձնմանը», ապա գլուխդ պատին ես տալիս, պատն էլ հետադարձ գլխիդ: Եթե դու ունակ չես փոխզիջումը հողհանձնումից տարբերելու, ապա քո հակալևոնական քարոզչությունը ընդամենը անգրագետ քարոզչություն ա, որի իրավունքն ունես, բայց դժվար դա օգուտ տա քո նպատակներին
    Փոխզիջում կոչված, հայկական կողմի պարագայում, ոնց էլ պտտվես, Արտակ ջան, հողհանձնում է ենթադրում: Դու հանձնում ես հող, ուշադիր, իսկ քեզ տալիս են խոսք - զգում ես տարբերությունը` hող խոսքի դիմաց, հող-խոսք: Ու այդ պարագայում ոչ մի երաշխիք չկա, թեկուզ իրենց Ալլահն էլ էդ խոսքը, տա, որ մի օր Ալիիևը կամ մի ուրիշ լիդեր չի կանգնի, ասենք մի հանրաքվե չի կազմակերպի ու չի ասի. <Գիտեք, հարգելի հայեր ու միջազգային հանրություն, պարզվեց, ժողովուրդ այլ կարծիքի է, սխալ ենք արել, որ ժամանակին համաձայնել ենք... խոսք տալ, հետ ենք վերցնում մեր խոսքը, կներեք... ստացվեց, կներեք>: Ու ինչ ես անելու? Միջազգային ուժեր ես կանչելու, որ քո հին դիրքերը հետ տան? Չէ, իրոք, Արտակ ջան, ինչ ես անելու? Պատասխանիր խնդրեմ:

    Ավելին ասեմ, եթե Ալիևը իր ներքին նման քաղաքականությունը շարունակի, չեմ բացառում, որ իրեն գահընկեց կանեն: Իսկ հիմա պատկերացրու, գալիս է մի ոմն Բաշբոզուկով ու հայտարարում է. <Ղարաբաղ բիզմիդիռ, Ալիևը հանցագործ էր, նա ծախեց Ղարաբաղը, ոչ մի համաձայնություն հայերի հետ, ոչ մի Ղարաբաղի ճանաչում, հետ տվեք մեր սահմանները> ու կրկին - ինչ ես անելու, գրոհելու ես քո նախկին դիրքերը, որտեղից քեզ վրա կրակելու են, դե դանիական կոնտինգենտ ես կանչելու, որ քեզ պաշտպանի?

    Սենց գլոբալ բաներ, էլ չասած մանրուքների մասին, որ, իրոք, բանակցում են նրա հետ, ով ուզում է բանակցել, զիջում են նրան, ով դրսևորում է բարի կամք: Եվ վերջապես, մեր երկրի խնդիրն ու նրա առաջընթացի արգելակը ամենևին էլ Արցախի խնդիրը չի, եկեք էս կուտը չուտենք: Արցախը մեզ չի խանգարում մեր ներքին խնդիրները լուծենք, ցանկություն լինի:

    Արտակ ջան, ուզում եմ մի փոքրիկ պատմություն հիշեցնել քեզ Նապոլեոնի հետ կապված.

    Իտալական արշավանքի վերջում ու հատկապես Մարենգոյից հետո, երբ ավստրիական զորքերը արդեն գլխովին ջախջախվել էին ու սպառնալիք էր կախված արդեն նույնիսկ բուն Ավստրիայի վրա, Կոբենցլը՝ XVIII դարի լավագույն դիվանագետներից մեկը, ժամանում է Բոնապարտի հետ բանակցությունների: Ամեն ինչի մասին պայմանավորվում են ու վերջում Կոբենցլը փորձում է հանրապետական գեներալից ևս գոնե մի ինչ որ բան պոկել և, առաջարկում է, որ, այս ու այս տարածքների զիջման դիմաց Ավստրիական Հաբսբուրգների կայսրությունը (հլը տես ոնց է հնչում, է) պատրաստ է ճանաչել Ֆրանսիայի Հանրապետությունը: Դրան ի պատասխան հետևում է Մեծն Կորսիկացու սրի պես հատու ապտակ-պատասխանը. <Ֆրանսիայի Հանրապետությունը ձեր ճանաչման կարիքը չունի: Ֆրանսիայի Հանրապետությունը փայլում է ինչպես մի մեծ ադամանդ և վայ նրան, ով չի նկատի այդ փայլը>:

    Հիմա մեր դեպքում՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, աշխարհի ուժեղները դե-ֆակտո այն ճանաչել են, իսկ դե-յուրեն էլ կգա ժամանակի հետ: Աշխարհի թույլերի ճանաչումը մեզ պետք չէ, վերջին հաշվով կճանաչի մեզ Բուրկինաֆասոն թե ոչ, մի տեսակ այնքան էլ չի հուզում: Կճանաչի Ադրբեջանը, հիանալի է, չի ճանաչի... տես վերևում՝ Նապոլեոնի խոսքերը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •